Օգոստոս 16, 2021 04:54 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Մոմենուն սուրահի 52-րդ այա

وَإِنَّ هَذِهِ أُمَّتُکُمْ أُمَّةً وَاحِدَةً وَأَنَا رَبُّکُمْ فَاتَّقُونِ

Ձեր ժողովուրդը եզակի է, ես ձեր Աստվածն եմ, երկնչեցեք Ինձանից:

 

Այս այան, դիմելով մարդկանց, ասում է. «Դուք բոլորդ մի ժողովուրդ եք: Ուրեմն հետևեք մի կարևոր ուսմունքի, որն է աստվածապաշությունը: Բոլոր մարգարեները հայտնվել են Աստծո կողմից և մարդկանց հրավիրել են դեպի միաստվածություն: Մարգարեների բազմազանությունը հարցականի տակ չի դնում Արարչի` միակը լինելը: Բոլոր մարգարեների նպատակը եղել է մեկը: Նրանք ինչպես դպրոցի տարբեր առարկաների ուսուցիչներ, ունեցել են տարբեր ծրագրեր»:

Այս այայից սովորում ենք.

1. Միակ Աստված բոլոր մարդկանց հրավիրում է միասնության ու աստվածապաշտության:

2. Բոլոր մարգարեների հրավերը նույնն է եղել, ինչպես որ մարդիկ բոլորն էությամբ նույնն են:

Մոմենուն սուրահի 53 և 54-րդ այաներ

 فَتَقَطَّعُوا أَمْرَهُم بَیْنَهُمْ زُبُرًا کُلُّ حِزْبٍ بِمَا لَدَیْهِمْ فَرِحُونَ

فَذَرْهُمْ فِی غَمْرَتِهِمْ حَتَّى حِینٍ

Ժողովուրդները բաժանվեցին տարբեր դավանանքների, և ամեն մեկը գոհ է իր ունեցած հավատքից:

Թող նրանք մինչև որոշ ժամանակ մնան իրենց մոլորության  մեջ:

Այս այան ժողովրդին կոչ է անում հրաժարվել տարաձայնություններից ու պառակտումներից: Այան ասում է, որ յուրաքանչյուր ժողովուրդ, որ հետևեց մի գրքի ու մի մարգարեի, իրեն առանձնացրեց մյուսներից: Դա այն դեպքում, երբ բոլոր գրքերն ու մարգարեները եկել են նույն Աստծո կողմից և մարդկանց հրավիրել դեպի միակ Աստված: Կարծրամտությունն առանց ուրիշների տրամաբանական խոսքեր լսելու, բոլոր կրոնների միջև երկպառակության աղբյուրն է: Դա այն դեպքում, երբ ըստ բանականության, հաջորդ մարգարեի գալով ու երկնային նոր գրքի իջեցվելով, նախկին մարգարեները հավատացել են հաջորդին: Այլ խոսքով, կրոնական տարաձայնությունների պատճառը գոռոզամտությունն է: Այնուհետև այս այաները, դիմելով իսլամի մարգարեին, ասում են. «Հիմա, երբ քո ընդդիմադիրները պատրաստ չեն ընդունել ճշմարտությունն ու շարունակում են մնալ իրենց կարծիքի վրա, թող որ խարխափեն տգիտության մեջ: Թերևս հրաժարվեն իրենց ճանապարհից, կամ իրենց մահվան ժամանակը հասնի»:

Այս այաներից սովորում ենք․

1.  Տարբեր կրոնների հետևորդների մեջ երկպառակությունը մարգարեների կամքից չի բխել:

2. Կուսակցական ու խմբային պատկանելիությունը պետք է ունենա կրոնական ու բանական հիմք  և հիմնված չլինի գոռոզամտության վրա:

Մոմենուն սուրահի 55 և 56-րդ այաներ

أَیَحْسَبُونَ أَنَّمَا نُمِدُّهُم بِهِ مِن مَّالٍ وَبَنِینَ

نُسَارِعُ لَهُمْ فِی الْخَیْرَاتِ بَل لَّا یَشْعُرُونَ

Արդյոք նրանք գիտե՞ն, որ այն հարստությունները և զավակները, որ տվեցինք,

Իրենց երջանկությունը երաշխավորող շնորհներ են: Սխալվում են ու չեն հասկանում դա:

 

Այս այաներն անդրադառնում են մի սխալ ընկալման, ասելով, որ ոմանց կարծիքով, եթե անհավատներն ապրում են ապահով կյանքով և նյութապես ապահովված են, դա նրանց շնորհվել է Աստծո կողմից: Աստված նրանց աջակցել է, նրանց առաջ բացելով բարիքի դուռը: Ինչպես որ Ղուրանում Ղարունի պատմության մեջ է ասված, մարդիկ երազում էին, որ Աստված իրենց նույնպես նման հարստություն տա: Դա այն դեպքում, երբ Աստված նյութական բարիքները բաժանում է  հավասարապես: Բացի դրանից, հարստությունը բոլորի համար է, անհավատ թե հավատացյալ,և  Աստծո բարության դրսևորումը չէ հարստությունն ունեցողի նկատմամբ:

Այս այաներից սովորում ենք․

1. Չմեծամտանանք, մտածելով, որ ունենք լավ հնարավորություն, կամ որդիներ և հարստություն: Դրանք չեն նկարող երաշխավորել մեր փրկությունն ու երջանկությունը:

2. Անհավատների կյանքը վերլուծելիս, հրաժարվենք սխալ ընկալումներից և չհամարենք, որ եթե նրանք նյութապես ապահով են, ուրեմն նաև երջանիկ են: