Ելք դեպի լույս 609
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Մոմենուն սուրահի 57-59-րդ այաներ
إِنَّ الَّذِینَ هُم مِّنْ خَشْیَةِ رَبِّهِم مُّشْفِقُونَ
وَالَّذِینَ هُم بِآیَاتِ رَبِّهِمْ یُؤْمِنُونَ
وَالَّذِینَ هُم بِرَبِّهِمْ لَا یُشْرِکُونَ
Նրանք, որ երկյուղած են Աստծո վախից,
Նրանք, որ հավատում են աստվածային պատվիրաններին,
Նրանք, որ Աստծուն հավասար ոչ մեկին չեն դասում,
Այս այաներն անդրադառնում են հավատացյալների առանձնահատություններին և ասում, որ նրանց համար բարիք նշանակում է բարություն անել մարդկանց և նպաստել նրանց խաղաղությանն ու բարօրությանը: Ճշմարիտ հավատացյալի առանձնահատկություններից է աստվածավախությունը: Այն վախը, որը գալիս է աստվածաճանաչությունից: Այն պատճառ է դառնում, որ ոչ մեկին և ոչ մի բան հավասար չդասենք Աստծուն և հավատանք միայն նրա պատվիրաններին: Աստվածավախությունն օգնում է, որ մարդը հրաժարվի սխալ արարքներից, քանի որ նրանց համոզմամբ, չկա ավելի մեծ ու վեհ ոչինչ, Աստծուց բացի։
Այս այայներից սովորում ենք․
1. Աստվածապաշտությունը պատճառ է դառնում, որ մարդն ընթանա ճշմարիտ ճանապարհով: Դա դրական վախ է, որը նպաստում է մարդու զարգացմանը:
2.Արժեքավոր է այն հավատքը, որ մաքուր ու ազնիվ է և ոչ թե այն, երբ մարդն աղոթում է Աստծուն, սակայն առօրյա կյանքում չի հետևում աստվածային ուսմունքներին:
Մոմենուն սուրահի 60 և 61-րդ այաներ
وَالَّذِینَ یُؤْتُونَ مَا آتَوا وَّقُلُوبُهُمْ وَجِلَةٌ أَنَّهُمْ إِلَى رَبِّهِمْ رَاجِعُونَ
أُوْلَئِکَ یُسَارِعُونَ فِی الْخَیْرَاتِ وَهُمْ لَهَا سَابِقُونَ
Նրանք, որ ողորմություն են տալիս և սրտերում պահում են դատաստանի օրվա երկյուղը,
Նրանք՝ նվիրական եռանդով վառված, ուրիշներից ավելի առաջ են անցնելու փրկության ճանապարհին:
Այս այաներն ասում են, որ հավատացյալները շտապում են հնարավորինս շուտ բարի գործ անել և այն ինչ անում են հանուն Աստծո, համարում են պարտականություն և մշտապես ցանկանում, որ իրենց հավատքը լինի աստվածահաճո: Նրանք երբեք չեն գոռոզանում և եթե բարություն են անում, այն մարդկանց երեսով չեն տալիս:
Այս այաներից սովորում ենք․
1. Նյութապաշտ մարդիկ մրցում են հարստություն դիզելու հարցում: Սակայն հավատացյալները մրցում են բարի գործի մեջ:
2. Մրցակցությունը նյութապաշտ կյանքում վտանգավոր է, սակայն եթե այն լինի հանուն Աստծո, օգտակար է և անհրաժեշտ:
Մոմենուն սուրահի 62-րդ այա
Մենք յուրաքանչյուր մարդուց իր ուժերին համապատասխան ենք պահանջելու: Ճշմարտության գիրքը մեզ մոտ է: Ոչ մեկի նկատմամբ անարդարություն չի լինելու:
Այս այան ասում է. «Աստված իր բոլոր արարածներից հավասար սպասելիքներ չունի, քանի որ նրանց տարբեր է արարել: Յուրաքանչյուրն ըստ իր ֆիզիկական և մտավոր կարողության, պատասխանատու է իր արարքի համար: Անշուշտ, մարդկանց հնարավորությունները տարբեր են: Հենց այդ տարբերությունների պատճառով էլ Աստված բոլորից նույն սպասելիքը չունի: Աստված ճշմարիտ է և այն ինչ պատվիրել է իր արարածներին, պատվիրել է ճշմարտության ու արդարության հիման վրա: Հարության օրը մարդիկ հարցաքննվում են: Մարդկանց արարքները գնահատվում են ըստ իրենց կարողությունների ու հնարավորությունների: Ուստի Աստծո առաջ հարուստների ու աղքատների պարտավորությունները հավասար չեն: Այդպես էլ գիտունի պարտավորություններն ավելի շատ են, քան տգետինը»:
Այս այայից սովորում ենք․
1. Աստված իր արարածներին գնահատում է ըստ իրենց մտավոր, ֆիզիկական ու նյութական հնարավորությունների:
2. Այն ինչ մարդն անում է հանուն Աստծո, երբեք ապարդյուն չի անցնում, քանի որ Աստված մարդուց պահանջում է այնքան, որքան մարդն ունի հնարավորություն: