Օգոստոս 26, 2021 04:21 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Մոմենուն սուրահի 75-րդ այա

وَلَوْ رَحِمْنَاهُمْ وَکَشَفْنَا مَا بِهِم مِّن ضُرٍّ لَّلَجُّوا فِی طُغْیَانِهِمْ یَعْمَهُونَ

Եթե նրանց գթալով վերացնենք իրենց դժբախտությունները, նրանք դարձյալ կմնան իրենց համառության մեջ:

 

Այս այան ասում է. «Եթե Աստված մարգարեի ընդդիմադիրներին որոշակի բարիքներ է տալիս ու վերացնում նրանց խնդիրները, ապաշխարելու փոխարեն, նրանք շարունակում են ընթանալ իրենց ճանապարհով ու դուրս չեն գալիս մոլորությունից: Քնած մարդուն մի քանի անգամ ձայն տալուց հետո, նա արթնանում է: Սակայն նա, ով ձևացնում է, որ քնած է, հնարավոր չէ արթնացնել: Հենց այդ պատճառով էլ, նա, ով մոլորվել է, հնարավոր է, որ ճշմարիտ խոսք լսելով, առաջնորդվի: Սակայն այն մոլորյալը, ով պնդում է, որ ինքը ճիշտ ճանապարհով է ընթանում, երբեք ճիշտ ճանապարհով չի ընթանալու: Նման մարդն ունակ չէ լսելու ճշմարիտ խոսքը»:

 Այս այայից սվորում ենք.

1. Մարդը պետք է ճիշտ օգտվի Աստծո կողմից իրեն տրված հնարավորություններից և չչարաշահի դրանք:

2. Աստծո նկատմամբ անհնազանդությունը հանգեցնում է մոլորության։

 

Մոմենուն սուրահի 76 և 77-րդ այաներ

 

وَلَقَدْ أَخَذْنَاهُم بِالْعَذَابِ فَمَا اسْتَکَانُوا لِرَبِّهِمْ وَمَا یَتَضَرَّعُونَ

حَتَّى إِذَا فَتَحْنَا عَلَیْهِم بَابًا ذَا عَذَابٍ شَدِیدٍ إِذَا هُمْ فِیهِ مُبْلِسُونَ

Մենք նրանց ուղարկեցինք ահավոր պատիժներ, բայց նրանք չխոնարհվեցին ու երբեք չաղաչեցին Աստծուն:

 

Բայց երբ մենք լայն բացեցինք դժբախտության դռները, նրանք ընկան հուսահատության մեջ:

 

Աստված հենց այս աշխարհում պատժում է  այն մարդկանց, որ մեղք են գործում և չեն ցանկանում ապաշխարել: Այդուհանդերձ, փորձը ցույց է տալիս, որ կարծրամիտ մարդիկ,  ինչքան էլ որ դժվարություն են տեսնում, պատրաստ չեն արթնանալ քնից ու հնազանդվել Աստծուն: Հավատացյալ մարդը դժվար ժամանակ ապավինում է Աստծուն և երախտագիտություն հայտնում Աստծուն: Իսկ գոռոզամիտ մարդիկ նույնիսկ այդ ժամանակ չեն դիմում Աստծուն: Այս  մարդիկ շարունակում են իրենց գոռոզամտությունը, մինչև հայտնվում են դժոխքում և այդ ժամանակ հասկանում, որ այլևս ոչ մի փրկություն չկա իրենց համար:

Այս այաներից սովորում ենք.

1. Գոռոզամիտ անհավատները, ոչ Աստծո բարիքները ստանալով են առաջնորդվում և ոչ էլ պատիժ տեսնելով:

2. Այն պատիժները որ տրվում են այս աշխարհում, մարդուն դաստիարակելու համար են: Իսկ եթե դրանք չազդեն, մարդը պետք է սպասի հանդերձյալ կյանքի պատիժներին:

 

Մոմենուն սուրահի 78-80-րդ այաներ

 

وَهُوَ الَّذِی أَنشَأَ لَکُمُ السَّمْعَ وَالْأَبْصَارَ وَالْأَفْئِدَةَ قَلِیلًا مَّا تَشْکُرُونَ

وَهُوَ الَّذِی ذَرَأَکُمْ فِی الْأَرْضِ وَإِلَیْهِ تُحْشَرُونَ

وَهُوَ الَّذِی یُحْیِی وَیُمِیتُ وَلَهُ اخْتِلَافُ اللَّیْلِ وَالنَّهَارِ أَفَلَا تَعْقِلُونَ

 

Աստված է, որ ձեզ տվել է լսելու, տեսնելու հնարավորություն և սիրտ, որ զգաք,բայց որքան քիչ է երախտագետների թիվը:

 

Նա է, որ ձեզ ստեղծեց աշխարհի վրա ու Նա էլ ձեզ կանգնեցնելու է իր ատյանի առջև:

 

Նա է, որ ապրեցնում է ու մահանում: Նրանից է կախված գիշերվա ու ցերեկվա հաջորդականությունը: Մի՞թե չեք հասկանում դա:

 

Այս այաները խոսում են աստվածային բարիքների մասին, փորձելով մարդկանց մեջ արթնացնել երախտագիտության զգացողություն: Այն բարիքները, որ մարդը տեսնում է և որոնք հնարավոր չէ անտեսել: Իհարկե, մարդու աչքը, ականջն ու ուղեղը շատ կարևոր դեր են կատարում, որպեսզի մարդն ընկալի ու ճանաչի ճշմարտությունը: Ուստի առաջին այայում խոսվում է հենց այս մասին: Հաջորդ այաները խոսում են արարչագործության և գիշերվա ու ցերեկվա արարման մասին: Այաները խոսում են նաև մարդու ծննդյան ու մահվան մասին: Այնուհետև այաներն ասում են, որ բոլորը վերադառնում են դեպի միակ Արարիչը: Պետք է ասել, որ այս այաներում անդրադարձ չկա լեզվին, չնայած որ լեզուն աստվածային ամենակարևոր բարիքներից է: Թերևս պատճառն այն է, որ եթե մարդը զրկված լինի լսելու կարողությունից, չի կարող նաև խոսել: Սակայն ցավալին այն է, որ այս բոլոր բարիքներով հանդերձ, մարդիկ շարունակում են մնալ ապերախտ և քչերն են Աստծո տված բարիքների համար փառաբանում նրան: Իհարկե իսկական փառաբանությունն այն է, որ մարդը ճիշտ օգտվի այդ բարիքներից: Ուստի այաների վերջում ասվում է. «Մի՞թե մարդուն չենք տրամադրել տիեզերքն ընկալելու և ճանաչելու միջոցները: Ուրեմն ինչու մարդը չի մտածում իր և տիեզերքի  էության մասին»:

Այս այաներից սովորում ենք.

1. Եվ մարդուն և կենդանիներին տրվել են աչքեր ու ականջներ: Սակայն ուղեղը տրված է միայն մարդուն, որպեսզի մարդը, զգալուց բացի, ունենա նաև ընկալելու հանարավորություն:

2. Մահով մարդու կյանքը չի ավարտվում: Մահը մի դուռ է դեպի մեկ ուրիշ աշխարհ, որը համարվում է  արարչագործության վերջին նպատակը: