Սեպտեմբեր 23, 2021 04:12 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո:Հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Մոմենուն սուրահի 112-114-րդ այաներ

قَالَ کَمْ لَبِثْتُمْ فِی الْأَرْضِ عَدَدَ سِنِینَ

قَالُوا لَبِثْنَا یَوْمًا أَوْ بَعْضَ یَوْمٍ فَاسْأَلْ الْعَادِّینَ

قَالَ إِن لَّبِثْتُمْ إِلَّا قَلِیلًا لَّوْ أَنَّکُمْ کُنتُمْ تَعْلَمُونَ

Նրանց հարց կուղղվի.«Որքա՞ն մնացիք երկրի վրա»:

Պիտի պատասխանեն.«Մի օր կամ ավելի քիչ: Հարցրեք նրանց, որոնք հաշվել գիտեն»:

(Աստված) ասելու է.«Դուք կարճ ժամանակ միայն բնակեցվեցիք այնտեղ, եթե իմանայի՜ք»:

 

Այս այաներն ասում են. Աստված դժոխայիններից հարցնում է, թե քանի տարի են ապրել երկրի վրա: Նրանք պատասխանում են.- Տեր Աստված, եթե հարցնում ես իրական օրերի ու տարիների մասին, այդ մասին լավ գիտեն հրեշտակները: Մենք չարչարանքների ենք ենթարկվել ու ոչինչ չենք հիշում: Մեզ թվում է, որ երկրի վրա մեր կյանքը տևել է մի ամբողջ օր և անգամ մեկ շաբաթվա չի հասել: Աստված, հաստատելով այս խոստովանությունն ասում է.  Այժմ երբ հանդերձյալ կյանքում եք, զգում եք դա: Երանի այն ժամանակ  որ աշխարհում էիք, երբ մեղք էիք գործում, հասկանայիք, որ առջևում նման օր կա և աշխարհը ոչ մի արժեք չունի սրա դիմաց:

Այս այաներից սովորում ենք.

1. Հանդերձյալ կյանքում որոշ մարդիկ ափսոսում են իրենց չարած գործերի համար, քանզի  գիտակցում են, որ մի քանի օրվա հաճույքի դիմաց ստացել են մշտական տանջանք ու չարչարանք:

2. Աշխարհը նման է մի կամուրջի, որից անցնում ենք: Ուրեմն պետք է զգույշ լինենք, որ կամրջի երկու կողմերում գտնվող բնությունը պատճառ չդառնա, որ մենք մոռանանք, թե ինչ է սպասվում մեզ կամրջի վերջում: 

 

Մոմենուն սուրահի115-րդ այա

أَفَحَسِبْتُمْ أَنَّمَا خَلَقْنَاکُمْ عَبَثًا وَأَنَّکُمْ إِلَیْنَا لَا تُرْجَعُونَ

Ուրեմն դուք մտածեցիք, թե ձեզ իզո՞ւր ենք ստեղծել, ու այլևս դեպի Մեզ չե՞ք վերադառնալու:

 

Այս այան ասում է, որ եթե չլինի հանդերձյալ կյանք, աշխարհիկ կյանքն անիմաստ կդառնա, քանի որ միայն աշխարհիկ կյանքի համար պետք չէր, որ Աստված այսքան հնարավորություններ տրամադրեր մարդուն: Եվ մարդիկ կկարողանային կենդանիների նման օգտվել աշխարհիկ կյանքի հաճույքներից, առանց բանականության: Եթե Աստված մարդուն արտոնյալ է դարձրել, նրանից պահանջելով իր արարքներն իրականացնել բանականության հիման վրա, անհրաժեշտ է, որ մարդիկ տեսնեն իրենց արարքների հետևանքները: Հակառակ դեպքում, լավ ու վատ արարքները կհավասարվեին և չարությունը կտարածվեր ամենուրեք: Արդյո՞ք միտքն ընդունում է, որ այս մեծ աշխարհը և մարդն իր բոլոր ընդունակություններով, որ ստեղծվել են մի իմաստուն արարչի կողմից,  առանց որևէ հաշվարկի կամ հետևանքի, միանգամից ոչնչանան:

Այս այայից սովորում ենք.

1. Մարդու արարումը, որ տիեզերքի արարչագործության մի մասն է, աննպատակ չէ, եթե իհարկե հավատում ենք Աստծուն ու նրան իմաստուն համարում:

2.  Մարդուն արարելու նպատակը հանդերձյալ կյանքում է  պարզվում: Առանց հանդերձյալ կյանքի, արարչագործությունը թերի է համարվում:

 

Մոմենուն սուրահի 116 և 117-րդ այաներ

فَتَعَالَى اللَّهُ الْمَلِکُ الْحَقُّ لَا إِلَهَ إِلَّا هُوَ رَبُّ الْعَرْشِ الْکَرِیمِ

وَمَن یَدْعُ مَعَ اللَّهِ إِلَهًا آخَرَ لَا بُرْهَانَ لَهُ بِهِ فَإِنَّمَا حِسَابُهُ عِندَ رَبِّهِ إِنَّهُ لَا یُفْلِحُ الْکَافِرُونَ

Փառք Բարձրյալին,ճշմարիտ Աստծուն:Նրանից բացի չկա այլ աստված: Նա է փառավոր գահի վեհապետը:

Ով որ Հավիտենականին այլ կուռքերին հավասար դասի, առանց իր արարքը արդարացնելու, հաշիվ է տալու Աստծո առաջ իր ամբարիշտության համար: Անհավատները երբեք չեն վայելելու երանությունը:

 

Այս այան ասում է. Աստված և Արարիչ է և տեր: Ուրեմն ինչպե՞ս կարելի է մտածել, որ այս Աստվածը կարող է  որևէ անիմաստ արարք կատարել: Նա իամստուն է և հզոր: Իհարկե, եթե որևէ մեկն Աստծո հետ մասնակից լիներ արարչագործության մեջ, դրանում կլինեին որոշակի թերություններ: Սակայն ինչպես գիտենք, դա անկարելի է, քանի որ ոչ մի խելացի մարդ չի կարող դասվել Աստծուն հավասար:

Այս այաներից սովորում ենք.

1. Աստված ամենակարող է:

2. Տիեզերքն Աստծո կողմից է կառավարվում: Աստված նրան արարել է և ինքն էլ կառավարում է:

Մոմենուն սուրահի 118-րդ այա

وَقُل رَّبِّ اغْفِرْ وَارْحَمْ وَأَنتَ خَیْرُ الرَّاحِمِینَ

Ասա՛. «Տե՛ր, ներիր և գթա, Քո գթությունն անսահման է»:

Այս սուրահի ավարտին, Աստված դիմում է մարդկանց, ասելով, որ իրեն ապավինեն, իրենից բարիք խնդրեն և իմանան, որ Աստծո բարությունն իր արարծների նկատմամբ, մեծ է: Աստված բարի է և նույնիսկ սիրում է  այն ծառաներին, որ սխալ են կատարել: Նա նրանց իր մոտ է կանչում, ասելով. Ինձ մոտ եկեք, որպեսզի Ձեզ ներեմ և իմ բարությունն ուղղեմ ձեզ:

Այս այայից սովորում ենք.

1. Բոլորին, նույնիսկ մարգարեներին, անհրաժեշտ է Աստծո բարությունը:

2. Մշտապես պետք է դիմենք Աստծուն, ապաշխարենք Աստծո առաջ մեր սխալ արարքների համար: