Հոկտեմբեր 03, 2021 15:10 Asia/Yerevan
  • Շաբաթվա ամփոփում

Թանկագին բարեկամներ ամփոփելով շաբաթը, կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին, որոնց խորագրերը ներկայացրեցի ձեր ուշադրությանը։

 

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։

Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին Հայաստանի ու Իրանի միջև երկկողմ և բազմակողմ հարթակներում հաստատված արդյունավետ փոխգործակցության կապակցությամբ և ընդգծեցին, որ երկու երկրներում ձևավորված նոր կառավարությունները լրացուցիչ կարևոր ազդակ կհաղորդեն հայ-իրանական հարաբերություններին:

ՀՀ ԱԳ նախարարը և Իրանի դեսպանը կարևորել են առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնումը՝ կողմերի միջև համաձայնեցված կոնկրետ ծրագրերի իրականացման միջոցով, ինչը հնարավորություն կտա առևտրաշրջանառությունը հասցնել մինչև 1 մլրդ դոլարի:

Հայ-իրանական էներգետիկ համագործակցության առումով քննարկվել են գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ծավալների մեծացման հեռանկարները:

Արարատ Միրզոյանը և Աբբաս Բադախշան Զոհուրին անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերին: ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ Ադրբեջանի սադրիչ գործողություններն ու նկրտումները Հայաստանի ինքիշխան տարածքի նկատմամբ խաթարում են տարածաշրջանում խաղաղությանն ու զարգացմանն ուղղված ջանքերը: Հայկական կողմը նշել է, որ բարձր է գնահատում Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը։

Քննարկվել է նաև իրավիճակը Գորիս-Կապան ճանապարհահատվածում: Արարատ Միրզոյանը տեղեկացրել է այլընտրանքային ճանապարհի կառուցման ընթացքի, ինչպես նաև «Հյուսիս-հարավ» մայրուղու աշխատանքների մասին։

-----------------------------

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը եւ ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին քննարկել են Գորիս-Կապան ճանապարհահատվածում ստեղծված իրավիճակը:

Փոխվարչապետը հայտնել է, որ այլընտրանքային ճանապարհների կառուցումը կառավարության առաջնահերթություններից է:

Նա տեղեկացրել է, որ Տաթեւ-Կապան ճանապարհի կառուցումը նախատեսվում է ամբողջությամբ ավարտին հասցնել մինչեւ նոյեմբերի վերջ՝ հավելելով, որ կառուցվում է Տաթեւ-Աղվանի ճանապարհահատվածը:

Մեկնարկել է նաեւ Տաթեւ-Լծեն ճանապարհի շինարարությունը, որը հնարավորություն է տալու շրջանցել Տաթեւի ոլորանները եւ անհամեմատ ավելի հարմար է լինելու մեծ բեռնատար մեքենաների երթեւեկության համար: Նա նշել է, որ Որոտան-Գորիս հատվածում կառուցվելու են շրջանցիկ ճանապարհներ:

Սուրեն Պապիկյանը «գնահատելի է համարել Իրանի պաշտոնական տեսակետը տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման շուրջ»՝ նշելով, որ բազմակողմ աջակցության ու հետեւողականության պարագայում խաղաղության օրակարգը հնարավոր է իրագործել:

-------------------------

Հոկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինը:

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է իրավիճակը տարածաշրջանում, կարևորել Իրանի դերակատարությունը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում։

Կողմերը քննարկել են նաև հայ-իրանական համագործակցության խորացմանը և տարածաշրջանային խնդիրներին առնչվող այլ հարցեր:

---------------------

ՀՀ կառավարությունը սրտացավ է Հայաստանում ներդրում անել ցանկացող իրանցի գործարարների հանդեպ և հնարավոր բոլոր միջոցներով կաջակցի նրանց։ Այս մասին հայտարարել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ ի պատասխան Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիի այն տեղեկությանը, որ Իրանը Հայաստանի տնտեսության զարգացման ուղղությամբ ծրագրեր իրականացնելու մեծ ցանկություն ունի, և որ իրանցի գործարարներն այս փուլում  հետաքրքրված են Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ անելու ծրագրերով։

Այդ համատեքստում, դեսպանը կարևորել է երկու երկրների՝ վաղ անցյալից եկող բարեկամական հարաբերությունները և ընդգծել, որ դրանք լավ հիմք են բոլոր ուղղություններով առկա համագործակցությունը ամրապնդելու ու զարգացնելու համար։ Իրանի դեսպանը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի արդարադատության նախարարությանը՝ Հայաստանում իրենց պատիժը կրող իրանցի դատապարտյալներին Իրան փոխանցելու գործընթացը արդյունավետ կազմակերպելու համար և անդրադարձել առկա որոշ խնդիրների, որոնց իրավական լուծման համար նախարար Անդրեասյանը ջանքեր ներդնելու պատրաստակամություն է հայտնել։

----------------

Հայաստանի Հանրապետությունում Իրանի դեսպանությունը ֆեյսբուքյան էջում մեջբերում է արել իրանական «Ջամ-է-ջամ» օրաթերթից, որում անդրադարձ է կատարվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրանի հասցեին հնչեցված մեղադրանքներին:

ՀՀ-ում ԻԻՀ դեսպանություն իր հայտարարության մեջ նշել է. «Ի պատասխան թուրքական «Անադոլու» լրատվամիջոցին տրված հարցազրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրանի դեմ հնչեցված մեղադրանքի՝ «Ինչո՞ւ 30 տարիների ընթացքում, երբ Ղարաբաղի շրջակա տարածքները հայերի տիրապետության տակ էին, Իրանի հյուսիսային շրջաններում զորավարժություններ չէին անցկացվում», իրանական «Ջամ-է-ջամ» օրաթերթն իր այսօրվա համարում հոդված է հրապարակել, որից բերված են մի քանի մեջբերումներ․

-Հայաստանը Բաքվի և Անկարայի նման Իրանի սահմանների նկատմամբ սին երազանքներ չունի և նման պահվածք չի ցուցաբերում,

-Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, Իսրայելի դաշնակիցը չէ,

-Հայաստանը Ադրբեջանի Հանրապետության նման Ատրպատականում չի ստեղծել վարձկան-անջատողականների ցանց,

-Հայաստանը նպատակ չունի Իրանին առևտրական ճանապարհներից դուրս մղելու։

Ի դեպ, հոդվածագիրը նկատում է նաև, որ «Ադրբեջանի նախագահի ոչ դիվանագիտական վարքը և Թուրքիայի լրատվամիջոցով Իրանին ուղերձ հղելը ոչ այլ ինչ է, քան գաղութացվածության նշան»։

--------------------------------

Ուրբաթ օրն Իրանի հյուսիս-արևմտյան շրջանում մեկնարկել է «Ֆաթեհան է Խեյբար» զորավարժությունը՝ զրահատանկային, հրետանու, անօդաչու թռչող սարքերի, էլէկտոնային պատերազմի ստորաբաժանումների առկայությամբ և ուղղաթիռների լոգիստիկանակ աջակցությամբ:

Բանակի ցամաքային զորքերի հրամանատարի ասելով.«Զորավարժությունը կանցկացվի ստորաբաժանումների  մարտական ​​տեխնիկայի և կարողությունների մի մասի ներգրավմամբ՝ մարտական ​​պատրաստվածության բարձրացման նպատակով»:

Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատարը հավելել է.«Այս տարածաշրջանում և երկրի տարբեր մասերում զինված ուժերի վարժանքներն իրականացվում են ճշգրիտ պլանավորման և օրացուցային ծրագրի համաձայն, իսկ ստորաբաժանման վարժանքների նպատակն է զենքի, սարքավորումների փորձարկումն ու զինված ուժերի մարտական ​​պատրաստվածության գնահատումը Իրանի աշխարհագրության ու սահմանների յուրաքանչյուր բաժնում»:

----------------------------

Իրանագետ Արտյոմ Տոնոյանն անդրադարձել է Իրանից և Ադրբեջանից հնչող երկուստեք սուր հայտարարություններին, որոնք վերաբերում են Իրանի հյուսիսային սահմանի երկայնքով նախատեսված զորավարժություններին։

---------------------

Մինչ Ադրբեջանի Հանրապետությունը բանակցություններ է վարում Հայաստանի պաշտոնյաների հետ, Բաքվի կառավարությանը հարող քաղաքագետներն ակտիվ գործունեություն են ծավալել՝ Իրանի դեմ ատելություն տարածելու նպատակով:

Բաքվի լրատվամիջոցների հակաիրանական քարոզչությունը ցույց է տալիս, որ հարևան երկրների նկատմամբ Ադրբեջանի մուսուլման ժողովրդի  և Իլհամ Ալիևի կառավարության միջև մոտեցումների մեծ տարբերություն կա: Այս կապակցությամբ մի խումբ ազերի քաղաքագետներ համոզված են, որ Ադրբեջանի ներքին գործերին օտարերկրյա կառավարությունների դերակատարությունն ու ազդեցությունը շատ լուրջ է:

2021 թվականի սեպտեմբերի 27-ին, հայկական ուժերի դեմ ռազմական հարձակման առաջին տարելիցի կապակցությամբ հղած ուղերձում Իլհամ Ալիևն Իրանին ներկայացրել էր որպես Ադրբեջանի նոր թշնամի:

Կասկած չկա, որ Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները  Բաքվում սիոնիստ դիվանագետներից ու տարածաշրջանում որոշ քաղաքական գործիչներից խաբվելու հետևանք են և ոչ մի երկարատև արդյունք չեն կարող ունենալ  այդ երկրի համար:

Իսրայելի ռասիստական ռեժիմը Արաքսի հյուսիսային հատվածում ակտիվ է և թվում է, որ Իրանի կառավարության ու ժողովրդի դեմ ատելություն տարածելով, փորձում է իր շահերն ապահովել այս տարածաշրջանում:

Իլհամ Ալիևի կառավարությանը ծառայող լրատվամիջոցները համադրված քայլերով փորձում են Թուրքիային, Պակիստանին և Սիոնիստական ռեժիմին ներկայացնել որպես Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի  մուսուլման ժողովրդի իրական դաշնակիցներ: