Հոկտեմբեր 23, 2021 17:04 Asia/Yerevan

Թանկագին բարեկամներ ամփոփելով շաբաթը, կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցի Ձեր ուշադրությանը։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է. «Տարածաշրջանի երկրները պետք է ավելի զգույշ լինեն իրենց երկրում Սիոնիստական ​​ռեժիմի ներկայության նկատմամբ»:

Երկուշաբթի օրը Սաիդ Խաթիբզադեն լրագրողների հետ իր ամենշաբաթյա հանդիպմանը, ի պատասխան «Իրան Փրես»-ի լրագրողի այն հարցին, թե ինչպիսի՞ն է Իրանի հյուսիսարևմտյան սահմաններում Ադրբեջանի Հանրապետության վերջին զորավարժությունները, բնական է համարվում ցանկացած երկրում, ասել է.«Անկախ զորավարժությունների խնդրից, տարածաշրջանի բոլոր երկրները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն անապահովության նկատմամբ, որը բխում է տարածաշրջանում Սիոնիստական ​​ռեժիմի ոչ լեգիտիմ ներկայությունից»:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը նշել է, որ Սիոնիստական ​​ռեժիմի էությունը արյան, բռնության և ահաբեկչության մեջ է, հավելելով. «Մենք մեր բարեկամ հարևաններին  տարբեր ուղիներով ընդգծեցինք, որ Թեհրանը չի հանդուրժում Սիոնիստական ​​ռեժիմի ներկայությունն իր սահմանների մոտ»:

--------------------

Իրանի գլխավոր դատախազը հայտարարել է Իրանում և Հայաստանում Արաքս գետի աղտոտվածությունը հետաքննող հատուկ հանձնաժողովի ստեղծման մասին:

Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին Իրանի պետական ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Հայաստանի տարածքում Արաքս  գետի ջրի աղտոտման մասին ասել է. «Հայաստան կատարած իմ վերջին այցի ընթացքում ամենակարևոր հարցերից մեկը Արաքս գետի աղտոտվածությունն էր, որը ես քննարկեցի այս երկրի պաշտոնյաների հետ»:

Մոնթազերին հավելել է. «Հանդիպումների ժամանակ որոշվեց ստեղծել հատուկ հանձնաժողով, որն ուսումնասիրելու է Իրանում և Հայաստանում Արաքսի աղտոտվածությունը»:

Իրանի գլխավոր դատախազն ասել է. «Արաքս գետի հարցը կարևոր է երկու երկրների համար և մենք վճռական ենք այս խնդիրը հետապնդելու մինչև ցանկալի արդյունքին հասնելու համար»:

---------------------------

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը հավատացած է, որ ՏԻՄ ընտրություններում իշխող թիմի առաջադրած թեկնածուները հաղթել են հիմնականում այն գյուղերում, որտեղ քաղաքական կյանքն այդքան էլ ակտիվ չէ, և որտեղ ընդամենը 1 լրատվամիջոց են դիտում։

--------------------------

Հայաստանը դիմել է Հաագայի միջազգային դատարան, նշելով, որ Ադրբեջանը հայերի նկատմամբ էթնիկ զտման քաղաքականություն է վարում և դատարանին կոչ է արել կանխել բռնության և ատելության տարածումը:

Հայաստանի պնդումները ներառված են անցած ամիս ՄԱԿ-ի գերագույն դատարան ներկայացված հայցում, որտեղ հստակ նշվում է, որ Ադրբեջանը խախտել է ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիան:

Հարկ է  նշել, որ երկու երկրներն էլ ստորագրել են կոնվենցիան: Առաջին նիստում չի լսվել նախբական գործը  և դատարանն անդրադարձել է  այս  խախտումները կանխելու համար շտապ  միջոցառումներ ձեռնարկելու Հայաստանի խնդրանքին:

----------------------------

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուս-հայկական միջտարածաշրջանային ութերորդ համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում նշել Է, որ երկու երկրների միջեւ ստեղծվել է բովանդակալից երկխոսություն եւ տարբեր ուղղություններով արդյունավետ համագործակցություն: Համապատասխան հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում:

«Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության եւ փոխադարձ հարգանքի բազմադարյան ավանդույթների վրա, կրում են դաշնակցային բնույթ: Մեր պետությունների միջեւ ստեղծվել է բովանդակալից քաղաքական երկխոսություն, տարբեր ուղղություններով արդյունավետ համագործակցություն: Ռուս-հայկական կապերի զարգացման գործում նշանակալի դեր է խաղում միջտարածաշրջանային կոոպերացիան, որը թույլ Է տալիս իրականացնել փոխշահավետ նախագծերը տնտեսական, սոցիալական, ենթակառուցվածքային, հումանիտար եւ բազմաթիվ այլ ոլորտներում»,-ասված է հեռագրում:

Պուտինը կարեւոր Է համարել, որ համաժողովի շրջանակներում Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտոնյաները, հասարակական կազմակերպությունները, ակադեմիական, փորձագիտական եւ գործնական շրջանակները կկարողանան փորձի փոխանակում կատարել, քննարկել երկկողմ օրակարգի հարցերը եւ նշել հետագա համատեղ աշխատանքի ուղիները:

«Ակնկալում եմ, որ համաժողովը կանցնի ստեղծագործական, կառուցողական ոգով, մեկնարկ կտա նոր նախաձեռնությունների, որոնք կօժանդակեն ռուս-հայկական արդյունավետ գործընկերության ամրապնդմանը, ինչպես նաեւ ինտեգրացիոն գործընթացների առաջխաղացմանը եվրասիական տարածությունում»,-հավելել Է Ռուսաստանի նախագահը՝ հաջողություններ մաղթելով համաժողովի մասնակիցներին:

--------------------------

Տաջիկստանի Հանրապետության զորավարժարաններից մեկում հոկտեմբերի 18-ին մեկնարկել են ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի «Որոնում-2021», «Շարասյուն-2021» և «Փոխգործակցություն-2021» զորավարժությունները։

Ընդհանուր զորախմբի հրամանատարական կազմում, պլանավորելու և ղեկավարելու են ստորաբաժանումների գործողությունները։

Հոկտեմբերի 18-23-ն անցկացվող զորավարժություններին ներգրավված է շուրջ 500 միավոր զինտեխնիկա, ավելի քան 4000 զինծառայող։

------------------------------

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարն պատասխանելով Ադրբեջանի նախագահի անիրատեսական հակաիրանական հայտարարություններին, Թվիթերում գրել է. «Զգուշացեք սատանայի ծուղակներից, որոնց համար կարող եք թանկ վճարել»:

Ադրբեջանի նախագահը ԱՊՀ վիրտուալ գագաթնաժողովում  հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնության գալով, Հայաստանը մոտ 30 տարի օգտագործել է Ադրբեջանի նախկին օկուպացված տարածքները՝  Եվրոպա թմրանյութերի մաքսանենգության համար: Շամխանին հավելել է. «Մեղադրանք հնչեցնելը մի երկրի դեմ, որը միջազգային հանրության կողմից ճանաչված է որպես թմրանյութերի դեմ պայքարի հերոս, այլ ազդեցություն չունի, քան հայտարարություն անողի նկատմամբ անվստահության ձևավորումը»:

ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն, պատասխանելով Ալիևի հայտարարությանն, ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության առաջատար դերը թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում և նշել է . «Իրանը վերջին 4 տասնամյակների ընթացքում այս երևույթի դեմ պայքարի ճանապարհին ունեցել է հազարավոր նահատակներ  և վիրավորների և դա այս ուղղությամբ  ԻԻՀ շարունակական ջանքերի ընդամենը  մի էջն է: Եվ այդ փաստը բազմիցս հաստատվել է որոնք  միջազգային կառույցների կողմից»: .

նա հավելել է. «Չնայած տարբեր շփումներից Բաքվից ստացված  դրական հաղորդագրություններին,  Ադրբեջանի կողմից նկատվում է անհիմն մեղադրանքներ հնչեցնելու միտում, որոնց իհարկե տրվելու է համարժեք պատասխան»:

Ադրբեջանի նախագահի հակաիրանական հայտարարությունները քննարկելով կարելի է անել երկու ենթադրություն: .

Նախ՝ Ադրբեջանի նախագահը, որոշ  շրջանակների  քարոզչական գործողությունների ազդեցության տակ, նման անհիմն և սադրիչ հայտարարություններ է արել, ինչը կարող է  բացասական ազդեցություն ունենալ երկու հարևան երկրների հարաբերությունների վրա: Մասնավորապես, այդ գործողությունների նպատակն է խաթարել Իրանի և Ադրբեջանի  հարաբերությունները:

Երկրորդ հերթին, հնարավոր է, որ այս մեղադրանքը ծրագրված գործընթաց է, որի հետևում կան քաղաքական նպատակներ, որոնք դրսևորվում են Իրանի սահմանների շուրջ տեղի ունեցող տեղաշարժերով, սադրիչ գործողություններով և տարածաշրջանում Իսրայելի ակտիվությամբ: Փաստ է, որ սիոնիստները փորձում են խաթարել Իրանի և Ադրբեջանի  հարաբերությունները:

Ամեն դեպքում, նման քայլերի նպատակն Իրանի համար գաղտնիք չէ և ինչպես նշել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին. «Հարևանության սկզբունքներն ու պահանջները անտեսելը և կեղծ ու ոչ կառուցողական հայտարարություններ անելը բարեխղճության  և խոհեմության նշան չէ»:

Ադրբեջանի նախագահի ելույթը վկայում է, որ Բաքվի իշխանությունները քաղաքական պատրանքների մեջ են, իսկ Իրանն անշուշտ դրանք անպատասխան չի թողնի: