Նոյեմբեր 18, 2021 07:22 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Ավարտվեց Նուր սուրահը և սկսում ենք Ֆորղան սուրահը, որն ունի 77 այա և հայտնվել է Մեքքայում: Ֆորղանը Ղուրանի անուններից մեկն է և նշանակում է «Այն, ինչը սուտը զատում է ճշմարտութունից»:

Ֆորղան սուրահի առաջին այա


تَبَارَکَ الَّذِی نَزَّلَ الْفُرْقَانَ عَلَى عَبْدِهِ لِیَکُونَ لِلْعَالَمِینَ نَذِیرًا

Օրհնյալ լինի նա, որ երկնքից Ղուրանն ուղարկեց իր ծառային , որպեսզի մարդկանց զգուշացնի:

Բարեբաստիկ ներկայությունն այն ներկայությունն է, որ մշտապես բարիք  է բերում ուրիշներին: Ղուրանն այն գիրքն է, որ Աստծո կողմից ուղարկվել է  Մոհամմեդին, սակայն դրանից շահում են Աստծո արարածները: Եվ դրանից կարող են շահել հատկապես նրանք, ովքեր հավատում են այդ գրքին: Այս աստվածային գիրքը մարդկանց հրավիրում է դեպի ճշմարտության լույսը: Հաճախ դժվար է զատել ճիշտը սխալից, արդարն՝ անարդարից, ճշմարտությունը՝ ստից: Որովհետև մի կողմից մարդու գիտելիքները կարող են բավարար չլինել, իսկ մյուս կողմից, հնարավոր է, որ մարդու ցանկություններն ու սպասելիքները նրան մոլորեցնեն: Սակայն Ղուրանը, որ հիմնված է Աստծո իմաստության վրա, և տրամադրվել է մարդուն, ցույց է տալիս վերջինիս, թե որն է ճիշտ և որը՝ սխալ: Իսլամի մարգարեն, հենց այս գրքի հիման վրա մարդկանց ցույց  է տալիս, թե ինչպես պետք է հետևել ճշմարտությանը և նախազգուշացնում, թե որոնք են սխալ գաղափարները: Այս նախազգուշացումները որոշակի ժամանակի չեն վերաբերում և բոլոր մարդիկ, ինչ ցեղից ու ազգից էլ որ լինեն, այդ խոսքերը վերաբերում են նրանց:

Այս այայից սովորում ենք.

1. Ղուրանը շնորհալի և երկնային գիրք է:

2. Ճիշտը սխալից զանազանելու համար, պետք է կարդալ Ղուրանի այաները:

3. Ղուրանի առաքելությունը համաշխարհային է և չի պատկանում որևէ ժողովրդի:

 

Ֆորղան սուրահի երկրորդ այա

الَّذِی لَهُ مُلْکُ السَّمَاوَاتِ وَالْأَرْضِ وَلَمْ یَتَّخِذْ وَلَدًا وَلَمْ یَکُن لَّهُ شَرِیکٌ فِی الْمُلْکِ وَخَلَقَ کُلَّ شَیْءٍ فَقَدَّرَهُ تَقْدِیرًا

Երկնքների ու երկրի կայսրությունն իր ձեռքերում է: Ոչ մի զավակ իրեն համար չընտրեց և Տիեզերքի թագավորության վրա իշխում է միայնակ: Նա ոչնչից ստեղծեց այն ամենն, ինչ գոյություն ունի և երկնային վճռով սահմանեց յուրաքանչյուրի ճակատագիրը:

Այս այան խոսում է արարման բարիքի մասին, ասելով, որ այն Աստվածը, որ արարեց իշխում է այս համակարգի վրա և ոչ մեկին չի կարելի նրա հետ հավասար դասել: Ոչ մի բան չի կարող նրա իշխանությունից դուրս մնալ: Երկինքն ու երկիրը, այն ամենն ինչ արարվել է, գտնվում են նրա հսկողության տակ: Նա բացարձակ է, չունի իրեն հավասարը, չունի զավակներ ու կողակից: Մարգարեները նույնպես ստեղծվել են նրա կողմից և սխալ է նրանց համարել Աստծո որդիները:    

Այս այայից սովորում ենք,

1. Արարչագործության մեջ գոյությունի ունի մեկ կամք և դա Աստծո կամքն է, որը կառավարում է ամբողջ կյանքն ու տիեզերքը:

2. Բոլոր արարածները ստեղծվել են Աստծո կողմից և կառավարվում են Նրա կողմից:

3. Արարչագործությունը պատահական երևույթ չէ: Այն ունի որոշակի օրենքներ, որոնք կարելի է  բացահայտել:

Ֆորղան սուրահի երրորդ այա

وَاتَّخَذُوا مِن دُونِهِ آلِهَةً لَّا یَخْلُقُونَ شَیْئًا وَهُمْ یُخْلَقُونَ وَلَا یَمْلِکُونَ لِأَنفُسِهِمْ ضَرًّا وَلَا نَفْعًا وَلَا یَمْلِکُونَ مَوْتًا وَلَا حَیَاةً وَلَا نُشُورًا

Նրանք պաշտում են չաստվածների, որոնք ոչինչ չեն կարող ստեղծել, որովհետև իրենք էլ ստեղծված են:Նրանք բարիք կամ չարիք գործելու կարողություն չունեն, և չունեն նաև իշխանություն կյանքի, մահվան և հարության վրա:

Այս այան խոսում է այն մասին, թե ինչ էին ասում անհավատներն ու կռապաշտներն Աստծո մասին: Այան ասում է, որ նրանք պաշտում էին կուռքերի, որոնք ոչ իրենց արարել էին ու ոչ էլ դերակատար էին իրենց կյանքում:  Նման կուռքերը չեն կարող որևէ խնդիր լուծել ոչ աշխարհիկ և ոչ էլ հանդերձյալ կյանքում: Բնականաբար, այդ կուռքերին ուշադրություն դարձնելը մոլորեցնում է մարդուն և թույլ չի տալիս, որ նա տեսնի իր Արարչին:

Այս այայից սովորում ենք.

1. Ղուրանը ժխտում է կռապաշտների կարծիքներն ու գաղափարները:

2. Ոչ միայն կուռքերն այլև ոչ մի մարդ, դերակատարություն չունի մարդու կյանքի ու մահվան մեջ: Նրանք չի կարելի հավասար դասել Աստծուն:

3. Նա, ով իրենից որևէ վնաս չհեռացնի և ձեռք չբերի իր համար որևէ շահ, չի կարող ուրիշների համար ինչ որ քայլ անել: