Նոյեմբեր 18, 2021 07:41 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Ֆորղան սուրաhի 21-րդ այա

وَقَالَ الَّذِینَ لَا یَرْجُونَ لِقَاءنَا لَوْلَا أُنزِلَ عَلَیْنَا الْمَلَائِکَةُ أَوْ نَرَى رَبَّنَا لَقَدِ اسْتَکْبَرُوا فِی أَنفُسِهِمْ وَعَتَوْ عُتُوًّا کَبِیرًا

Նրանք, որ երբեք հույս չունեն մեզ տեսնել մյուս աշխարհում, ասում են. Մենք երբեք չենք հավատալու, քանի դեռ երկնքից մի հրեշտակ չիջնի, կամ մենք անձամբ չտեսնենք Աստծուն: Նրանք տրվեցին գոռոզությանը և ոճրագործություն արեցին:

Նախորդ հաղորդումներում նշեցինք, որ անհավատներն ու կռապաշտները, մարգարեի պարզ տրամաբանության առջև միայն պատրվակներ էին բերում: Որպես  օրինակ, նրանք հարցնում էին, թե ինչո՞ւ են հրեշտակները հայտնվում միայն մարգարեներին, ինչո՞ւ Աստծո պատգամն ուղղակի չի հասնում իրենց և ինչո՞ւ իրենք չեն կարող տեսնել Աստծուն: Ի պատասխան, այս այան ասում է. «Նրանք տառապում են գոռոզամտությունից, որովհետև չեն կարող տեսնել ճշմարիտ խոսքը և անհնազանդ են: Մի՞թե մարգարեն իր աչքով տեսել է Աստծուն: Այդուհանդերձ, նա հավատում է Աստծուն և մարդկանց հրավիրում հնազանդվել Նրան: Արդյո՞ք  Աստծո խոսքը լսելու համար պետք է պարտադիր տեսնել հրեշտակներին: Ոչ, պարզապես պետք է մտածել և նկատելով մարգարեների հրաշագործություններն ու լսելով նրանց խոսքերը, հավատալ որ նրանց մարգարեությունը ճշմարիտ է»: Նման մարդիկ իրենց վեր են դասում մարգարեներից և ասում, որ պետք է անպայման շփվեն Աստծո և հրեշտակների հետ:

Այս այայից սովորում ենք.

1. Գոռոզամտությունը պատճառ է դառնում, որ մարդը չհավատա հանդերձյալ կյանքին:

2. Ամեն ինչ չէ, որ կարելի է  ընկալել զգայարաններով: Որպես օրինակ, ուլտրամանուշակագույն  ճառագայթները հնարավոր չէ տեսնել անզեն աչքով կամ ֆիզիկայի օրենքներից շատերն ինչպես մագնիսական ձգողության օրենքը, հնարավոր չէ զգալ: Հետևաբար ինչպե՞ս են ոմանք ցանկանում Աստծուն տեսնել սեփական աչքերով:

Ֆորղան սուրաhի 22,23 և 24-րդ այաներ

یَوْمَ یَرَوْنَ الْمَلَائِکَةَ لَا بُشْرَى یَوْمَئِذٍ لِّلْمُجْرِمِینَ وَیَقُولُونَ حِجْرًا مَّحْجُورًا

وَقَدِمْنَا إِلَى مَا عَمِلُوا مِنْ عَمَلٍ فَجَعَلْنَاهُ هَبَاء مَّنثُورًا

 أَصْحَابُ الْجَنَّةِ یَوْمَئِذٍ خَیْرٌ مُّسْتَقَرًّا وَأَحْسَنُ مَقِیلًا

 

Այն օրը, երբ հրեշտակները ելնեն իրենց առջև, հաճելի լուրեր չեն առնելու նրանք: Ահավատները գոչելու են. «Մեզ ապաստան տվեք, մեզ ներեք»:

Այդ ժամանակ մենք նրանցից  յուրաքանչյուրի արարքները ցույց կտանք և նրանց փոշու կվերածենք:

Արքայության հյուրերն այդ օրը պիտի վայելեն հանգստի քաղցրությունները և երանավետ վայրի անդորրը :

Աստված ասում է, որ նրանք, ովքեր ցանկանում են տեսնել հրեշտակներին, նրանց կտեսնեն հանդերձյալ կյանքում: Սակայն շատ չեն ուրախանա, որովհետև նրանց սխալ արարքների հետևանքը կլինի այն, որ  հրեշտակները նրանց կուղղորդեն դժոխք, քանի որ դժոխքից բացի, նրանք այլ տեղ չունեն:

Ընդհանրապես, այն  գործը, որ արվում է Աստծո գոհունակությունը ձեռք բերելու նպատակով, համարվում է ազնիվ արարք և հանդերձյալ կյանքում վարձատրվելու է: Հակառակ դեպքում, այդ արարքները մնում են միայն այս աշխարհում: Իսկ հանդերձյալ կյանքում դրանք տեղ չունեն: Այնուհետև այս այաներում համեմատվում են դրախտայիններն ու մեղավորները, նշելով, որ նրանք, որ դրախտում են բնակվում, խաղաղության մեջ են ապրում:

Այս այաներից սովորում ենք.

1. Մարդը չի կարող տեսնել հրեշտակներին, ուստի դրախտայինները և դժոխայինները հրեշտակներին տեսնում են հանդերձյալ կայնքում: 

2. Նրանք, որ մտածում են միայն աշխարհիկ կյանքի մասին և աշխատում դրա համար, ինչպես որ մահից հետո նրանց մարմինը հող է դառնում, նրանց արարքն էլ դառնում է փոշի և դրանից ոչինչ չի մնում:

3. Անազնիվ արարքները, որ միայն նյութական  նպատակներ են հետապնդում, ապարդյուն են և սին:

Ֆորղան սուրահի 25 և 26-րդ այաներ

وَیَوْمَ تَشَقَّقُ السَّمَاء بِالْغَمَامِ وَنُزِّلَ الْمَلَائِکَةُ تَنزِیلًا

الْمُلْکُ یَوْمَئِذٍ الْحَقُّ لِلرَّحْمَنِ وَکَانَ یَوْمًا عَلَى الْکَافِرِینَ عَسِیرًا

Այն օրը, երբ երկինքը բացվի ու հրեշտակները իջնեն:

Այն օրը Գթածին պիտի վերաբերի Իրական կայսրությունը: Այդ օրը ահավոր է լինելու անհավատների համար:

Վերջին ժամը, երբ տիեզերքի ողջ համակարգը ոչնչանա, մեծ պայթյուններ են տեղի  ունենալու երկրի, լուսնի ու արևի վրա, թանձր ամպը պատելու է երկինքը, այնուհետև երկինքը բացվելու է և հրեշտակները մեկը մյուսի հետևից հայտնվելու են: Այդ ժամանակ, բոլորը կընկալեն Աստծո բացարձակ իշխանությունը, որը կայուն է, մշտական և հիմնված ճշմարտության վրա: Բնականաբար նման պայմանները հաճելի չեն լինի անհավատների ու հանցագործների համար, քանի որ նրանք հայտնվելու են այն Աստծո առջև, որին մերժել են ամբողջ կյանքում և պատրաստ չեն եղել ընդունել նրա ճշմարտացիությունը: Ուստի այսօր նրանք պետք է ձեռնունայն ենթարկվեն Աստծո պատժին:

Այս այաներից սովորում ենք.

1. Մոլորակները, որ շարժվում են իրենց առանցքի շուրջ, երբ գա վերջին օրը, Աստծո կամոք ոչնչանալու են:

2. Աստծո թագավորությունը ողջ տիեզերքի վրա իրական է ու ճշմարիտ:

3. Վերջին ժամն Աստծո գթության դրսևորումն է: Սակայն այդ օրը նրանց համար է տհաճ, ովքեր իրենց սխալ արարքներով զրկվել են Աստծո գթությունից: