Ելք դեպի լույս 641
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Ֆորղան սուրահի 45 և 46-րդ այաներ
ثُمَّ قَبَضْنَاهُ إِلَیْنَا قَبْضًا یَسِیرًا
Արդյոք չես նկատել թե Արարիչդ ինչպես է տարածել ստվերը: Եթե ցանկանար, Աստված մնայուն կդարձներ դա:Ապա արևը հաստատեցինք որպես նրա գոյության ապացույցը:
Մենք դանդաղ հավաքում ենք այն:
Այս այաները նշում են, որ Աստծո բարիքներից մեկը ստվերն է, որի տակ մարդը հանգստանում է ու հովանում: Դա շատ կարևոր է մոլորակի համար: Մոլորակը պտտվում է արևի շուրջ, և դրա մի մասում մշտապես մութ է, իսկ մյուսում՝ լույս: Այդ մթությունը ստվերն է, որը գտնվում է մոլորակի՝ արևին հակառակ կողմում: Գիշերվա ու ցերեկվա համակարգը կարևոր նշանակություն ունի կենդանի էակների կյանքում: Այն թույլ չի տալիս, որ մոլորակի վրա ջերմությունը շատ բարձրանա: Այլ այաներում Ղուրանն ասում է. «Եթե Աստված միայն գիշերը հաստատեր, ով կարող էր այն լուսացնել, կամ՝ հակառակը»:
Այս այաներից սովորում ենք.
1. Բնական երևույթների մասին պետք է խորհել և դա աստվածաճանաչողության կարևոր միջոցներից է:
2. Մոլորակի պտույտն ինքն իր և արևի շուրջ, պատահական չէ և կատարվում է Աստծո կամքով:
Ֆորղան սուրահի 47-րդ այա
وَهُوَ الَّذِی جَعَلَ لَکُمُ اللَّیْلَ لِبَاسًا وَالنَّوْمَ سُبَاتًا وَجَعَلَ النَّهَارَ نُشُورًا
Աստված ձեզ ծածկում է գիշերվա վերմակով: Քնելու համար հաստատել է գիշերը, իսկ ցերեկը սահմանել է շարժուն կյանքի համար:
Այս այան ասում է, որ գիշերվա մթությունը նման է մի ծածկոցի, որը մոլորակն իր վրա է գցում քնելուց: Այն ծածկում է բոլոր էակներին և նրանց քնելու և հանգստանալու համար հարմար պայմաններ ստեղծում, մինչև նոր օր ու նոր աշխատանք: Անշուշտ, գիշերն օգնում է նաև, որպեսզի մարդու ֆիզիկական ախատանքը հասնի նվազագույնի, քանի որ նրան անհրաժեշտ է հանգիստ և քուն: Մարդը պետք է նաև ֆիզիկապես հանգստանա, որպեսզի կարողանա շարունակել իր կյանքը:
Այս այայից սովորում ենք.
1. Գիշերն ու ցերեկն Աստծո կողմից մարդուն տրված բարիքներից են:
2. Մարդն ունի հանգստանալու կարիք, ինչի համար լավագույն ժամանակը գիշերն է:
3. Ցերեկն աշխատելու համար է, իսկ գիշերը՝ հանգստանալու: Հակառակ դեպքում, մարդը հոգեպես ճնշման կենթարկվի:
Ֆորղան սուրահի 48 և 49-րդ այաներ
لِنُحْیِیَ بِهِ بَلْدَةً مَّیْتًا وَنُسْقِیَهُ مِمَّا خَلَقْنَا أَنْعَامًا وَأَنَاسِیَّ کَثِیرًا
Նա ուղարկում է հովերը, որպես իր շնորհների ավետիսներ:Եվ երկնքից մաքուր ջուր իջեցրեցինք:
Որպեսզի նրա միջոցով չորացած հողը բերրի դարձնենք: Եվ այն խմեցնում ենք մեր ստեղծածներին՝կենդանիներին և բազմաթիվ մարդկանց:
Այս այաներն անդրադառնում են քամու և անձրևի բարիքներին, ասելով. Ամպերի շարժումը ծովերի ու օվիկանոսների վրայով, տեղի է ունենում քամու միջոցով, որն անձրևի գալու ավետաբերն է: Աստված ջուրը երկնքից իջեցնում է, իսկ երբ արևը փայլում է, ծովի ջուրը գոլորշիանում է: Իսկ ջրի խտացումը երկնքի սառը մթնոլորտում, ստեղծում է ամպ: Դրանից հետո, իր պարտականւթյունն է սկսում քամին: Քամին կուտակված ամպերը տեղափոխում է աշխարհի տարբեր կողմեր և որտեղ որ կարիք է լինում, դրանք անձրևում են»: Այս այաներում, Աստված ասում է, որ անձրևը ոչ միայն մաքրում է, այլև վերացնում ծարավը: Եվ երկուսն էլ շատ կարևոր են մարդու համար, առաջինը՝ առողջության, երկրորդը՝ սննդի տեսակետից:
Այս այաներից սովորում ենք.
1. Քամիների շարժումը և անձրևի տեղալը պատահաբար չեն կատարվում, այլ դրանք կատարվում են Աստծո կամոք:
2. Մարդը կենդանիներից ֆիզիկապես չի տարբերվում: Մարդու և կենդանու տարբերությունը կայանում է նրանում, որ մարդը ձգտում է կատարելության:
3. Ջուրը և մաքուր է և մաքրող: