Դեկտեմբեր 05, 2021 15:58 Asia/Yerevan

Հարգարժան ռադիոլսող բարեկամներ Բառերն օժտված են ոչ միայն իմաստով, այլև էներգետիկայով: Պետք չէ թերագնահատել բացասական մտքերի ազդեցության ուժը մեր գործունեության վրա:

Բավական է միայն ասել «Ինձ մոտ ոչինչ չի ստացվի», «Ես չափազանց թույլ եմ այդ անելու համար» և այլ նման նախադասություններ, եւ Դուք բացասական էներգիայով եք ողողում Ձեր ճանապարհը, թուլացնում կարողությունները:

Հատկապես կարևոր է սթրեսային վիճակում դրական էներգետիկայով բառեր և արտահայտություններ գործածելը:

Հոգեբանները խորհուրդ են տալիս մոռանալ «պրոբլեմ», «խնդիր» բառերի մասին և սովորել ավելի թեթև նայել իրադարձություններին և ճանճից փիղ չսարքել:

Վերացրեք անհնարինության հավատը: «Չեմ կարող», «չի ստացվի», «չի կարելի», «անհնար է»: Այս խոսքերն արտահայտում են որոշակի շրջանակ, որից դուրս մարդը չի ընկալում իր գործելու ունակությունը: Երբ ուզում եք գործածել նման բառեր, որովհետեւ, ասենք, լավ աշխատանք չեք գտնում, շատ ավելի բարոյական է, եթե  ասեք «չեմ ուզում» «չեմ կարող»-ի փոխարեն: Բառերը փոխելով՝ փոխում եք Ձեր ներսի «գաղափարախոսությունը», սրանք փոքրիկ հնարավորություններ են՝ ավելի ուժեղ դառնալու:

Այս ամենով հանդերձ, միշտ հիշեք, որ չի կարելի որևէ բառ ուղղակի ջնջել կամ վերացնել. դրանք չեն կորչում, այլ կարելի է վերաձևակերպել ավելի դրականի:

Որքա՞ն հաճախ են երեխաները ծնողներից լսում. «Հո դու փորձանք չե՞ս», «Էս ինչ փորձանք եկավ իմ գլխին», «Չունենայի քեզ» կամ «Ե՞րբ ես վերջապես խելքդ գլուխդ հավաքելու» և այսպես շարունակ։ Ծնողներից շատերը կարող են ինքնուրույն նման արտահայտություների բավական երկար ցուցակ կազմել։
Թվում է, թե ժամանակի ընթացքում մենք ընտելանում և այլևս ուշադրություն չենք դարձնում այս խոսքերին, որոնք ասվում են ոչ չար մտքով։ Սակայն, դա ավելի մեծ տարիքում, իսկ ինչպե՞ս են դրանք ընկալում 3-4 տարեկան փոքրիկները։ Չե՞ք հիշում։ Իհարկե, ոչ։ Այդ խոսքերի նկատմամբ ձեր վերաբերմունքը վաղուց արդեն անցել է ենթագիտակցական մակարդակ, իսկ այնտեղ ոչ մի բան հենց այնպես չի լինում...

---

Բառերի ուժը հսկայական է: Չպետք է մոռանանք, որ մեր բերանից դուրս եկող բառերը մեծ քաշ ունեն: Ամենափոքր, ամենաաննշան բառերը կարող են մեծ վնաս պատճառել ՝ կախված հանգամանքներից:

Այնուամենայնիվ, բառերը կարող են նույնքան հզոր լինել,որքան նկարները: Մեկ բառի մեջ կարող են լինել բազմաթիվ ուղերձներ, և դրանք կարող են նույնիսկ կործանարար էֆեկտներ ունենալ:

Ուզենք, թե չուզենք, բառերը հաղորդակցության ամենատարածված մեթոդն են, որ մարդիկ օգտագործում են: Եվ դրանք ներառում են փոխանակման մի տեսակ, որը հետք է թողնում մեզ վրա:Կարո՞ղ եք հիշել մի ժամանակ, երբ բառերը ձեզ սարսափելի ցավ են պատճառել, կամ երբ դրանք հետաքրքիր են դարձրել ձեր օրը:

Բառերը հզոր չեն ոչ միայն այն ժամանակ, երբ նպատակ ունեն վիրավորելու: Նրանք նաև ծառայում են այնպիսի զգացմունքների նկարագրմանը, ինչպիսիք են հաճույքը, բարությունը, սերը և երախտագիտությունը:

Ի՞նչ կլիներ սերը առանց խոսքերի:Կա՞ ավելի գեղեցիկ բան, քան սիրած մարդուն ասելն է, թե ինչպես եք վերաբերվում նրանց հանդեպ և որքանո՞վ են նրանք ձեզ համար կարևոր:

Բառերն ահռելի ուժ ունեն:Դրանք կարող են լինել գեղեցկության, պոեզիայի, ստեղծագործության, սիրո, կյանքի, հոգու սննդի աղբյուր: 

Բառի ուժը գործադրելու և վայելելու պատասխանատվությունը մեզ վրա է:Մեզանից է կախված, թե արդյոք մենք դրանք կօգտագործենք ստեղծագործելու, կառուցելու, կիսելու և սիրելու համար, այլ ոչ թե դրանք օգտագործելու հարձակման կամ ոչնչացման համար:

Այժմ ձեզ կպատմեմ մի փոքրիկ պատմություն,որում դուք կստեսնեք որ բառերը որքան ազդեցիկ են:

Մի կույր մարդ նստել էր շենքի աստիճանին: Նրա ոտքերի մոտ դրված էր համարյա դատարկ գլխարկը և մի տախտակ՝ հետևյալ գրությամբ. «Ես կույր եմ, խնդրում եմ, օգնեք»: Մոտերքով անցնող մի մարդ նկատեց կույրին և տեսավ, որ գլխարկի մեջ ընդամենը մի քանի մանրադրամ կա: Նա նույնպես գումար գցեց գլխարկի մեջ, բացի այդ առանց թույլտվության վերցրեց տախտակը, գրեց դրա վրա նոր խոսքեր և առանց որևէ բան ասելու հեռացավ:

Օրվա վերջում գլխարկը լիքն էր դրամներով: Երբ անծանոթը վերադառնում էր տուն, կույրը ճանաչեց նրան քայլերից, ձայն տվեց նրան և հարցրեց, թե ինչ էր նա գրել տախտակի վրա.

– Ես չեմ գրել ոչ մի բան, որ չհամապատասխաներ իրականությանը: Ես պարզապես գրել եմ ճշմարտությունը մի փոքր այլ տարբերակով,- պատասխանեց մարդը և հեռացավ:

Կույրը դեռ երկար ժամանակ մատներով շոշափում էր տախտակի մակերևույթը, մինչև հասկացավ տախտակի վրա գրված էր. «Հիմա գարուն է, բայց ես չեմ կարողանում այն տեսնել»: