Հունվար 30, 2022 15:44 Asia/Yerevan

Թանկագին բարեկամներ ամփոփելով շաբաթը, կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։

 

Գրեթե երկու տարի է, ինչ գտնվում եմ Հայաստանում, և իմ տպավորություններից մեկն այն է, որ մենք պետք է բարձրացնենք միմյանց մասին ունեցած մեր ճանաչողության մակարդակը: Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին:

Նրա խոսքով, բոլոր ոլորտներում էլ հնարավոր է բարելավել հարաբերությունները, և դրա համար մեծ խոչընդոտներ չկան:

Ի թիվս մի շարք հարցերի՝ դեսպանը կարևորել է ե՛ւ հայ և իրանցի գործարար շրջանակների շփումների ակտիվացումը, ե՛ւ միջպետական ճանապարհների բարեկարգման նախագծերն ավարտելը:

Տրանսպորտային հաղորդակցության զարգացմանը մեծապես կարող է նպաստել Թեհրանի նախաձեռնած «Պարսից ծոց -Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագիրը, որի մաս է կազմում Հայաստանով անցնող «Հյուսիս -Հարավ» ավտոճանապարհը:

«Մենք խոսում ենք մի իրավիճակի մասին, երբ Հնդկական օվկիանոսի և Պարսից ծոցի ավազանի հսկայական բնակչությունը հարմար երթուղի է ձեռք բերում բեռները դեպի Սև ծով և Եվրոպա փոխադրելու համար, և որպես կանոն դրանից հիմնականում կշահեն երթուղու երկայնքով գտնվող բոլոր երկրները», - շեշտել է Աբբաս Բադախշան Զոհուրին:

Նախագծի ամենաազդեցիկ և կարևոր հատվածներից մեկն, ըստ դեսպանի, «Հյուսիս – Հարավ»-ի չորրորդ տրանշի մի մասն է, որը կմիացնի Քաջարանը և Սիսիանը մի շարք կամուրջներով և թունելներով:

Իրանի կողմից դիտարկվող հիմնական տարանցիկ երթուղին Նորդուզ-Սյունիք-Երևան ցամաքային ճանապարհն է:

Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման բանակցային գործընթացը, որն իրականացվում է՝ հարգելով երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Դեսպան Զոհուրիի խոսքով՝ եթե Նախիջևանի ճանապարհները բացվեն՝ Իրանի և Հայաստանի միջև կապ կհաստատվի Ջուլֆա-Նախիջևան երկաթուղային կարճ ճանապարհով:

Միևնույն ժամանակ իրանցի դիվանագետը ընդգծել է, որ առաջարկվող նոր տարբերակները չեն կարող պատճառ դառնալ անտեսելու Սյունիքի մարզով ցամաքային ճանապարհի և Հայաստանի տարածքում՝ «Հյուսիս – Հարավ» նախագծի կարևորությունը:

------------------

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:

Հանդիպման ժամանակ փոխվարչապետը կարևորել է Հայաստանի համար բարեկամ Իրանի հետ հարաբերությունների զարգացումն ու առկա առևտրատնտեսական ներուժի լիարժեք իրացումը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են առաջիկայում Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի կազմակերպմանն առնչվող հարցերը: Անդրադարձ է կատարվել էներգետիկայի, տրանսպորտի և տնտեսության ոլորտներում երկու երկրների համագործակցության զարգացման հեռանկարին:

Քննարկվել են նաև Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև համագործակցության շրջանակը և դրա ընդլայնման հնարավորությունները, այս համատեքստում փոխվարչապետը շեշտել է Հայաստանի պատրաստակամությունը աջակցելու Իրանին ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների խորացման հարցում:

-----------------------

Դեղագործության ոլորտում հայ-իրանական գործակցության մեծ պոտենցիալն ակնհայտ է:

Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Մենք մշտապես դիտարկում ենք փոխադարձաբար իրանական արտադրության դեղորայքը հայկական շուկայում ներառելու հնարավորությունները»,- ասել է Ավանեսյանը:

Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հետաքրքրվել է Հայաստանում COVID-19-ի դեմ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտադրությամբ:

Դեսպանն ընդգծել է Հայաստանի և Իրանի միջև փոխադարձ ճանաչողության մակարդակը բարձրացնելու կարևորությունը` առողջապահության ոլորտում երկկողմ գործակցությունը որակական նոր աստիճանի բերելու համար:

Հանդիպմանը քննարկվել են ներդրումային ծրագրերին, առողջապահական տուրիզմի զարգացմանն առնչվող հարցեր:

Նախարարն ու դեսպանն անդրադարձել են նաև առողջապահության ոլորտում երկկողմ և տարածաշրջանային կապերի ակտիվացմանն ուղղված այլ ծրագրերի, քննարկել կրթական ծրագրերի ինտեգրման ու փորձի փոխանակմանն առնչվող հարցեր:

-------------------------

ԱԺ հերթական նիստի սկզբում, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդես եկավ հայտարարությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումի մասին:

Նա, մասնավորապես, նշեց, որ «Սահմանադրության 142-րդ հոդվածի և Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն  Հանրապետության նախագահը հրաժարականի դիմում է  ներկայացրել:  «ԱԺ  կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի  2-րդ մասի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարումից հետո  մեկ շաբաթվա ընթացքում  համապատասխան պաշտոնատար անձը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը,  ապա ԱԺ նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 23-ին հանդես էր եկել հայտարարությամբ՝ հայտնելով, որ որոշել է հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից:

--------------------

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանն անդրադարձել է այն հարցին, թե ով կարող է Արմեն Սարգսյանից հետո հավակնել ՀՀ նախագահի պաշտոնին։

-------------------

ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարը հայտարարել է, որ Իրանը կարող է մասնակցել Լեռնային Ղարաբաղի վերականգնման ծրագրերին:

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար և Իրան-Ադրբեջան տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի նախագահ Ռոստամ Ղասեմին և նրան ուղեկցող պատվիրակությունը, Ադրբեջան կատարած այցի ընթացքում այցելել են Լեռնային Ղարաբաղի որոշ տարածքներ և ծանոթացել  այդ տարածքների տրանսպորտային  ու ենթակառուցվածքային նախագծերին:

Այցի ընթացքում իրանական պատվիրակությանն ուղեկցել է Ադրբեջանի փոխվարչապետ և Ադրբեջան-Իրան տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի նախագահ Շահին Մուստաֆաևը։

Պատվիրակությունը Թեհրանից ուղիղ թռիչքով ժամանել է ԼՂ, որտեղ ծանոթացել է Ֆիզուլիի միջազգային օդանավակայանի շահագործման պայմաններին: Օդանավակայանը կառուցվել է անցյալ տարի՝ Ադրբեջանի տարածքների ազատագրումից հետո, 9 ամսվա ընթացքում և շահագործման հանձնվել 2021թ հոկտեմբերի 26-ին:

Երկօրյա այցի ընթացքում իրանական պատվիրակությունը հանդիպել է ադրբեջանցի պաշտոնյաների հետ և քննարկել տնտեսական ոլորտում երկու երկրների համագործակցության զարգացման հեռանկարները։

----------------------------

Ադրբեջանի Պաշտպանության նապարարը Թեհրան կատարած այցի ընթացքում մի շարք պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահի, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի և ԻԻՀ-ի Պաշտպանության նապարարի հետ քննարկել է երկու երկրների հարաբերությունների ընդլայնման հարցը։

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքեր Հասանովի հետ հանդիպման ժամանակ Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ընդգծել հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը։

Զաքեր Հասանովը ԻԻՀ-ի պաշտոնյաների հետ իր հանդիպումներն ու բանակցությունները որակել է շատ օգտակար, բեղմնավոր և համագործակցության ապագայի համար ճանապարհ բացող։

Վերջին ամիսներին Սիոնիստական ​​ռեժիմի և ԱՄՆ-ի կողմից հրահրված Ադրբեջանի պաշտոնյաների որոշ դիրքորոշումներ և հայտարարություններ ընդդեմ Իրանի, առաջացրել էին տարաձայնություններ և որոշակի լարվածություն երկու երկրների միջև։ 2021 թվականի սեպտեմբերի սկզբին Ադրբեջանը Թուրքիայի և Պակիստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացրեց, իսկ երկու շաբաթ անց ԻԻՀ-ի բանակը տեղակայվեց Ադրբեջանի հետ սահմանային շրջանում և անցկացրեց լայնածավալ զորավարժություններ։

Այնուամենայնիվ, լարվածության և տարաձայնությունների սահմանափակ ժամանակաշրջանից հետո երկու կառավարություններն էլ ընդգծել են վեճերը լուծելու և Իրանի և Ադրբեջանի՝ որպես երկու հարևան երկրների հարաբերությունները բարելավելու անհրաժեշտությունը: Դրա վառ օրինակը Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն էր 2021 թվականի նոյեմբերի 28-ին Թուրքմենստանի մայրաքաղաքում, որտեղ ընդգծվեց երկու երկրների միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունների պահպանումը։

Այս հանդիպումից հետո ստորագրվել է Իրանի տարածքով թուրքմենական գազը Ադրբեջան տեղափոխելու պայմանագիր,որի համաձայն՝ Իրանը Թուրքմենստանից Սարախսում կստանա 1,5-ից 2,2 միլիարդ խորանարդ մետր գազ, նույնքան էլ Աստարայի սահմանին կհանձնի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։

Արևմտյան Ասիայի տարածաշրջանում և Կովկասում ստեղծված իրավիճակը որոշ ճգնաժամերի, վեճերի և հատկապես արտաքին միջամտության պատճառով հող է նախապատրաստել ահաբեկիչների ներկայության, ինչպես նաև տարածաշրջանում կայունություն չցանկացող և իրենց քաղաքական ու տնտեսական նպատակները հետապնդող ռեժիմների դավադրությունների համար։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը ԱՀ պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը, ընդգծելով, որ Իրանի հզորությունը տարածաշրջանում ապահովում է անվտանգությունը, հստակեցրել է. «Թաքֆիրական և ԻԼԻՊ-ի ուժերի ներկայությունը ոչ մի տեղ տարածաշրջանի ժողովրդին օգտին չէ: Այս ավազակախմբերը ստեղծվել են ամերիկացիների և սիոնիստների կողմից և որտեղ ներկա են եղել հանցավոր գործողություններ են կատարել»։

Իրականությունն այն է, որ կապող գործոնները, ինչպիսիք են հարևանությունը, կրոնական և պատմական ընդհանրությունները, ընդհանուր ծովային և ցամաքային սահմանները (մոտ 750 կմ), ժողովրդագրական միատարրությունը և ընդհանուր տնտեսական և անվտանգության շահերը, պահանջում են Իրանն ու Ադրբեջանը որպես երկու հարևան երկրներ երկկողմ ու տարածաշրջանային հարաբերություններում, ունենալ սերտ համագործակցություն և համակարգում, որը և՛ ապահովում է երկու երկրների շահերը, և՛ տարածաշրջանում անվտանգության և կայունության բաղադրիչից է: