Մայիս 11, 2016 16:39 Asia/Yerevan

Այսօր շատ հասարակություններում խաթարված ու խարխլված են ընտանքիի հիմքերը : Գնալով մեծանում է ամուսնալուծությունների թիվը :

Փորձագետների համոզմամբ , ընտանիքի երջանկությանը ձեռնոց նետած տնտեսական ու հասարակական անբարենպաստ պայմաններն աստիճանաբար ընտանիք են ներխուժում ՝ ստեղծելով վարքային ու բարոյական խնդիրներ : Այդպիսով , դրական ապրումները , հույզերը , ցանկություններն ու երազանքներն իրենց տեղը զիջում են հարաճող գանգատների ու տարաձայնությունների : Բանն հասնում է նրան , որ ամուսիններն իրար հետ ապրումներ կիսելու փոխարեն , դառնում են մեկը մյուսի անհանգստացնողը :

Ընտանեկան առողջ հարաբերությունները վտանգող գործոններից մեկը ՝ կնոջ ու ամուսնու միջև փոխադարձ հարգանքի վերացումն է : Ամուսնությունից հետո , զույգը դառնում է հոգեկան ու հուզական առումներով մեկը մյուսի ամենամտերիմն ու մերձավորը : Պարզ է , որ նրանք իրարից փոխադարձ հարգանքի մեծ ակնկալիք ունեն: Ցավոք , երբեմն ամուսնական զույգի մոտ անհարգալի վերաբերմունք է նկատվում : Համատեղ կյանքից երկար տարիներ չանցած , նրանք իրար դիմում են այնպիսի բառերով ու կոչումներով , որոնք ոչ միայն ապացույցն են այն բանի , թե ընտանիքում լավ հարաբերություններ չեն տիրում , այլ նման վերաբերմունքի հետևանքով մեկը մյուսին նվաստացնում են ՝ չգիտակցելով , որ դա ինչպիսի ծանր հետևանքներ է կարող թողնել ամուսնական ու համատեղ կյանքի վրա : Նման վերաբերմունքի հետևանքով , վտանգվում են կնոջ ու ամուսնու միջև հարաբերությունները , որոնք պիտի լինեն անկեղծ , սիրառատ ու հուզումնալի :

Կողակցի նկատմամբ բարեհամբույր վերաբերմունքի , նրան հարգալի բառերով դիմելու արդյունքում , ընտանիքում տիրական է դառնում սերն ու հարգանքը : Նման քաղցր ու հարգալի բառերով , ամուսինները կարող են հարգել միմյանց : Իրար հետ խոսելիս , կինն ու ամուսինը պետք է զերծ մնան միմյանց թերությունները հիշեցնող բառերից : Կինն ու ամուսինը պետք է լինեն մեկը մյուսի լավագույն ունկնդիրը , ամենամտերիմ զրուցակիցը : Ամուսնական հարաբերությունները կարող են վնասվել հրամայական խոսքերից : Ընտանիքում , ոչ մեկը մյուսի ծառայողը չէ , այլև ամուսինները համարվում են միմյանց զրուցակիցն ու կողակիցը : Ամուսնական հարաբերություններում չափազանց մեծ նշանակություն ունեն սխալների անտեսումը, բնավորության լավ կողմերի ու կարողությունների մասին անընդհատ հիշեցնելը , բարեխոսելը , նաև ընտանեկան ու ընկերական հավաքներում , կողակցի մասին դրական խոսքերի արտահայտումը :

Կինն ու ամուսինը պետք է զերծ մնան այլոց ներկայությամբ միմյանց նախատելուց , կամ կողակցի բացակայության դեպքում , նրա թերությունների և թույլ տված սխալների մասին խոսելուց : Ամուսնու թերությունների մասին խոսելը վերացնում է նրանց միջև հարգանքը , իսկ շարունակվելու դեպքում , աստիճանաբար վնասվում են ամուսնական հարաբերությունները : Բոլորն ունեն թույլ կողմեր ու թերություններ , սակայն դրանց մասին բարձրաձայնելու հետևանքով , տուժում են հարաբերությունները : Ամուսինները պետք է խրախուսեն միմյանց՝ արժևորելով իրար խոսքերն ու մտքերը : Կինն ու ամուսինը պետք է բարձր գնահատեն կողակցի կատարած աշխատանքը ՝ շնորհակալություն հայտնել պարտականությունը կատարելու կամ պատասխանատվություն կրելու համար : Դա գնալով դառնում է հաճելի սովորություն , ինչի արդյունքում ընտանիքում ամրապնդվում են հուզական հարաբերությունները :

Միմյանց բնավորությանն ու խառվածքին ծանոթ լինելով , ամուսինները հարազատների շրջապատում հարգում են միմյանց անհատականությունը : Այդ նրբությունները կարող են մեծապես կանխել ընտանեկան անախորժությունները , բախումներն ու վեճերը : Այդ տարրական նորմերը հարգելու դեպքում , նույնիսկ ամենաբարդ ու դժվարին պայմաններում , ամուսնական զույգը կարողանում է խաղաղ պայմաններում մտքերի փոխանակում կատարել , հարգանքով լսել մյուսին , ինչը փոխադարձ հարգանքի դրսևորումն է : Ինչպես մեծ մարգարեն է ասել .-«Նա , ով ամուսնանում է , պետք է հարգի իր կնոջը» :

Պիտակ