Հոկտեմբեր 30, 2016 16:37 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք «Առողջ ընտանիք» հաղորդաշարի հերթական՝ այսօր 24-րդ և վերջին թողարկումը: Այսօր կխոսենք տնտեսական ու կենցաղային անբարենպաստ պայմաններում ընտանիքի տնտեսության կառավարման մեխանիզմների շուրջ: Ընկերակցեք մեզ:

Տնտեսական ու կենցաղային անբարենպաստ պայմաններում, մի շարք ընտանիքներ տնտեսական ու ֆինանսական առումով բարդությունների են հանդիպում: Այդ խնդիրները բազմազան են: Հնարավոր է մի շարք ընտանիքներ ձեռքից տան թոշակառության շրջանի խնայած գումարները, մի շարք ծնողներ տնտեսական ծանր պայմաններում զրկվեն աշխատանքից և ուրիշներ էլ ընտանիքի ծախսերը հոգալու մեջ բյուջեի բաց ունենան ու փորձեն վարկ ստանալ: Անկասկած այս խնդիրը բացասաբար է ազդելու ընտանիքի անդամների հոգեկանի վրա, սակայն ամեն դեպքում ընտանիքի ֆինանսական խնդիրները լուծելու հնարավորություն կա և ամեն ինչ կորած չէ։ Տնտեսական հարցերի փորձագետներն այս խնդրի լուծման համար ելքեր են առաջարկում հասցված վնասները հատուցելու և հետագա վնասները  կանխելու համար։ 

Տնտեսական անբարենպաստ պայմաններում ավելորդ ծախսերի կրճատումը կարող է օգնել ընտանիքին: Ավելորդ ծախսերը կրճատելու համար հարկավոր է միշտ ունենալ բոյուջետային ծրագիր: Բյուջետային ծրագիրը պիտի դասավորել այնպես, որ միշտ հնարավոր լինի խնայել զգալի գումար, որպեսզի եթե ամսվա ընթացքում որևէ դեպք է պատահում կարողանաք այդ գումարը ծախսել այդ նպատակի համար: Նույնպես եթե ամսվա ընթացքում կկարողանաք կրճատել մի շարք ծախսեր այդ գումարը մուծեք անհրաժեշտ խնդիրների համար նախատեսված հաշվեհամարին: Անշուշտ այս մեթոդը ընտանիքի ֆինանսական կյանքի համար դյուրին մեթոդ չէ, սակայն պիտի հիշել, որ եթե ձեզ համար կարևոր է ճգնաժամային իրավիճակների անվտանգությունը այդ գինը պիտի վճարեք բարենպաստ ու սովորական պայմաններում: Իհարկե ընտանիքի ամսական բյուջեի ծրագիրը կազմելու համար պիտի ինչ-որ չափով գումար հատկացնել ժամանցային ծրագրերի, նվերների ու այդ կարգի ծախսերի համար: Եթե ձեզ մտահոգում է այն, որ այդ ծախսերը ձեզ բարդության առջև կանգնեցնեն կարող եք մի ամսվա ընթացքում ավելի շատ, իսկ մյուս ամսվա ընթացքում ավելի քիչ գումար հատկացնեք ժամանցային ծրագրերին: Ծախսերի խնայման մեթոդը թեև միևնույն ժամանակ  կարող է վերացնել միապաղաղության զգացումը նույնպես կարող է պատճառ դառնալ ձեր առավել թանկ հաճույքները վերածվեն յուրօրինակ պահերի ու դուք անհամբերությամբ սպասեք այդ օրերին: Ընտանիքի բյուջեի պլանավորման  մեջ կոմունալ  վճարումները բերեք առանձին գլխի տակ: Նույնպես երեխաներին հատկացվելիք գումարներն էլ մի տեղ գրառեք: Երեխաներին տրվելիք գումարի մասին պիտի ասենք, որ փորձեք նույն չափը պահպանել և սխալ ծրագրվորման ու  անսպասելի դեպքերի բերումով այդ գումարը նվազեցնել: Նույնպես չակնկալված եկամուտների ու այլ խնդիրների բերումով չավելացնել  այդ գումարը: Փորձեք երեխաներին տրվող գումարը ավելացնել ժամանակի գնաճի ու նրանց տարիքին համապատասխան և իհարկե աստիճանաբար:

Ասացինք ,որ տնտեսական բարդ իրավիճակների չհնադիպելու ամենալավ միջոցը խնայողությունն է, սակայն երբ ինչ-որ չափով խնայված գումար ունեք , այն նաև համարում եք որպես կապիտալ, որը երբեմն այն օգտագործում եք խոշոր գնումների համար օրինակ ձեր տարիների խնայած գումարով կարողանում եք ավտոմեքենա, բնակարան կամ էլ մի հողամաս գնել, ձեր գումարը ներդնել ինչ-որ առևտրական գործի մեջ կամ էլ ծախսում եք ձեր զավակի ուսման կամ ամուսնության համար: Նշված բոլոր ծախսերը տրամաբանական ու բնական ծախսեր են, ինչին ոչ ոք դեմ չէ ասենք ավելին այդ ծախեսրից խույս տալ նույնիսկ անհնար է, սակայն կարող են լինել ժամանակներ, երբ դուք հանդիպում եք տնտեսական բարդ իրավիճակների և միաժամանակ ձեր խնայած գումարներն էլ են սպառվել իհարկե տրամաբանական ու հարգելի պատճառներով: Անհրաժեշտ ծախսերի բանկային հաշիվը կարող է ձեզ օգնել այսպիսի պահերին: Փաստորեն անհրաժեշտ պահերի բանկային հաշիվը այն է ինչ դուք երբեք որևէ դեպքում չեք սպառում բացի այն դեպքից, որ տնտեսական լճացած վիճակի հանդիպեք կամ անակնկալ իրավիճակների մեջ հայտնվեք: Կյանքի ապահովագրություն ունենալն էլ մեկն է այն կարևոր խնդիրներից ինչը կարող է ձեզ օգնության հասնել տնտեսական վայրիվերումների ընթացքում: Ոչ ոք չգիտի երբ է հեռանալու կյանքից և անշուշտ ոչ ոք չի ուզում իր ընտանքիը լքել տնտեսական անբարենպաստ պայմանների պահին: Կյանքի ապահովագրությունը եթե նույնիսկ շատ էլ օգտակար չլինի ձեր ֆինանսական կյանքի համար, սակայն ընտանքիը պաշտպանելու վստահելի միջոցներից մեկն է: Հաճախ կյանքի ապահովագրությունները համապատասխան գումար են վճարում մահացածի հարազատներին, ինչը կարող է տնտեսական վատ պայմաններում համեմատական ապահովություն ստեղծել նրանց համար: Անաշխատունակության ապահովագրությունն էլ կարող է տնտեսական վատ պայմաններում օգնական հանդիսանալ ընտանիքին: Այս ապահովագրությունը և՛ օգնում է ժամանակավոր անաշխատունակության և մշտական անաշխատունակության պահին և այն պահին երբ ընտանիքի աշխատող ձեռքը անկարող է աշխատել, այդ ապահովագրությունը հովանավորում է ընտանիքը: Հետևաբար ըստ այս քաղաքականությունների ձեզ և ձեր ընտանիքը  ապահովագրեք և զերծ մնացեք տնտեսական ծանր բարդություններից: Քանի որ այն ժամանակ երբ դուք ի վիճակի չլինեք աշխատել այս ապահովագրությունները կարող են ապահովել ձեր բարեկեցությունը: Այս խնդիրը այն ժամանակ է կարևոր բնույթ ստանում, երբ տնտեսական լճացած վիճակի բերումով դուք նույնիսկ ձեռքից տված լինեք ձեր խնայած գումարները:

Հարգերի բարեկամներ ավարտվեց «Առողջ ընտանիք» հաղորդաշարի վերջին զրույցը: Հուսով ենք մեր զրույցների ընթացքում փոխանցած տեղեկություններով կարողացել ենք ինչ-որ չափով օգտակար լինել ձեզ ու ձեր ընտանքին առողջությանը: Մնացեք խաղաղությամբ: