Հոկտեմբեր 02, 2016 20:28 Asia/Yerevan

Ինչպես գիտեք ընտանիքը հասարակության ամենափոքր միավորն է: Ընտանիքը ապրելու և դաստիարակվելու հիմնական միջավայրն է: Բոլոր աշխատողների ու պաշտոնյաների վարքագծի հիմքում ընկած է ընտանեկան դաստիարակությունը: Հետևաբար տարբեր ոլորտներում ընտանիքների առաջադիմության արդյունքում նույնպես առաջադիմելու է հասարակությունը:


Երբ տարբեր ոլորտներում առաջադիմում են ընտանիքները դրանից կարող ենք ենթադրել, որ այդ երկրում զարգացել է աշխատանքի ու արտադրության կուլտուրան: Այդ պատճառով էլ բոլոր հասարակություններում սկսած նախնական հասարակություններից մինչև, զարգացող ու զարգացած հասարակություններում ընտանիքը արտադրության, արտադրանքի սպառման կարևորագույն գործոնն է և ընտանիքի կարևորագույն ֆունկցիաներից մեկը մարդուժի ապահովումը՝ այսինքն սերունդների շարունակականությունն է: Այդ իսկ պատճառով տնտեսագետները ընտանիքը համարում են հասարակության տնտեսական կյանքի հիմնասյունը:

Սակայն նախքան ընտանիքների տնտեսությանն անդրադառնալը անհրաժեշտ է ինչ-որ չափով ծանոթանանք տնտեսություն հասկացությանը և ապա անդրադառնանք ընտանիքի ու տնտեսության մեջ առկա հարաբերությանը: Տնտեսությունը մեկնաբանելիս ամեն ինչից առաջ արծարծվում են «Սակավություն» և «Մարդկային պահանջներ» հասկացությունները: Ապրանքներն ու մատուցվող ծառայությունները դասվում են այն պահանջների շարքում, որ մարդիկ արտադրում և սպառում են: Դրանցից մեկի բացակայությունը կարող է բարդություններ  առաջացնել մարդկանց կյանքում: Ապրանքների գլխավոր մասը ձեռք է բերվում հողից ու բնական պաշարներից: Մեծ թվով այլ գույքեր ինչպես՝ շենքերը, ավտոմեքենաները և ինքնաթիռները, բնության հնարավորությունները հսկողության տակ առնելու համար մարդու կողմից տարվող ջանքերի արգասիքն են, որոնք կապիտալ են կոչվում: Նույնպես ինքը մարդը կամ «Մարդուժը»  ծառայությունների ու արտադրության անհրաժեշտություններից են համարվում: Հետևաբար ապրանքների արտադրության մեջ ազդեցիկ տարրեր են՝ հողը, բնական պաշարները, մարդուժը և կապիտալը:

Կապիտալը աշխատանքի ու մարդու կողմից հողին ու բնական պաշարներին տիրանալու արդյունքն է: Ինչքանով որ մի երկիր ունենա հարուստ բնական պաշարներ, տեղյակ ու արհեստավարժ մարդուժ և վերջապես ինչքանով որ անհրաժեշտ կապիտալը դյուրությամբ հասանելի լինի հասարակության անհատներին կարող ենք ակնկալել, որ տվյալ հասարակության արտադրանքների չափաբաժինը գերազանցի ապրանքների ու մատուցվող ծառայությունների քանակին: Սակայն այդ տարրերը առատ չեն, այսինքն սակավ են: Մյուս կողմից մարդու պահանջները նույնպես անսահմանափակ են և գիտության ու արդյունաբերության առաջադիմությամբ այդ պահանջարկներն էլ մեծանում են: Փաստորեն տնտեսագիտությունը մեզ սովորեցնում է, թե ինչպես առկա նվազագույն ռեսուրսներից առավելագույն օգուտը քաղենք: Ընտանիքը նույնպես ունենալով արտադրության համար անհրաժեշտ երկու տարրերը՝ կապիտալն ու մարդուժը՝ տնտեսական մի միավոր է համարվում, իսկ ընտանիքի տնտեսություն ասելով հասկանում ենք ընտանիքում առկա աղբյուրների ճիշտ օգտագործումը: Բայց արդյոք գիտե՞ք, թե որոնք են այդ աղբյուրները: Կարող ենք ամբողջական ցանկ կազմել, որտեղ զետեղված կլինեն՝ ժամանակը, փողը, բնակարանը և այլ հնարավորություններ: Այս աղբյուրները առերևույթ իրարից շատ տարբեր են երևում, սակայն բոլորը մի ընդհանուր հատկություն ունեն որն է «Սակավությունը»: Անշուշտ լսել եք, որ ասում են.«Երանի ավելի շատ ժամանակ էի ունեցել, երանի բնակարանս ավելի մեծ լիներ: Երանի ավելի շատ փող ունենայի և այլն: Նույնիսկ նրանք, ովքեր նյութական բավարար ռեսուրսներ ունեն երազում են ավելին ունենալու մասին:

Ընտանիքը ցանկանում է ամենալավ սնունդն օգտագործել, իր անդամների համար ամենագեղեցիկ զգեստները գնել, ամենալավ բնակարանում ապրել և շարունակաբար ճանապարհորդության գնալ: Սակայն ակնհայտ է, որ ընտանիքները սահմանափակ բյուջե ու աղբյուրներ ունեն և սակավությունը մեծ թվով ընտանիքների համար ընդհանրացած երևույթ է: Ուստի ընտանիքը պարտավոր է հաշվի առնելով իր սահմանափակ ռեսուրսներն իր պահանջների միջից «Ընտրություն» կատարել և այնպիսի որոշումներ կայացնել, որ ընտանիքի անդամները ամբողջությամբ առավելագույն գոհունակությունն ունենան, ինչին տնտեսագիտության մեջ «հարմարավետություն» են անվանում: Այն, որ ի՞նչ սպառենք, որքա՞ն ու ինչպե՞ս: Կամ ո՞վ աշխատի, քանի՞ ժամ աշխատի,և ինչպե՞ս ստացված եկամուտից առավելագույն օգուտը քաղենք, այն հարցերն են, որոնք ամեն օր արծարծվում են ընտանիքում և տնտեսական որոշում կայացնելու համար անհրաժեշտ է ճիշտ ընտրություն կատարել: Այդ պատճառով էլ ընտրությունը ընտանիքի տնտեսական կյանքի բաբախող սիրտն է: