Ելք դեպի լույս 645
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Ֆորղան սուրահի 60-րդ այա
Երբ անհավատներին պատվիրեք, որ երկրպագեն Ողորմածին, նրանք կհարցնեն . «Ո՞վ է Ողորմածը», և կհավելեն. «Քո խոսքի հիման վրա՞ պիտի պաշտենք նրան»: Ու նրանց ամբարիշտությունը կավելանա:
Կռապաշտները խոնարհվում էին կուռքերի առջև ու պաշտում դրանց: Հենց այդ պատճառով էլ Աստծո մարգարեն ասում է. «Ոչ միայն չպիտի պաշտեք կուռքերին, այլ նաև ձեզ պես մարդկանց: Քանի որ պետք է միայն պաշտել ու խոնարհվել նրա առջև, ով իր գթությամբ արարել է ձեզ ու դուք մշտապես օգտվում եք նրա տված բարիքներից»: Սակայն այս տրամաբանական խոսքերն ընդունելու փոխարեն, կռապաշտներն ասում էին. «Ո՞վ է գթածը: Մենք նրան չենք ճանաչում: Մենք չենք պաշտելու նրան, ում դու ես առաջարկում»։
Այս այայից սովորում ենք.
1. Խոնարհումը աստվածապաշտության խորհրդանիշն է:
2. Նրանք, որ ասում են, որ մուսուլման են, սակայն նամազ չեն անում ու չեն խոնարհվում Աստծո առջև, հավասար են կռապաշտներին:
3. Ճշմարիտ խոսքն ազդում է նրանց վրա, ովքեր ունակ են ընդունել այն: Գոռոզամիտ մարդիկ չեն կարող ընդունել նման ճշմարտությունը:
Ֆորղան սուրահի 61 և 62-րդ այաներ
تَبَارَکَ الَّذِی جَعَلَ فِی السَّمَاء بُرُوجًا وَجَعَلَ فِیهَا سِرَاجًا وَقَمَرًا مُّنِیرًا
Օրհնյալ լինի Նա, որ երկինքներում աստղերի համար բնակավայր հաստատեց և ստեղծեց ցերեկվա ջահն ու լուսաշող լուսինը, (որոնք Իր զորության նշաններն են):
Նա հաստատեց գիշերն ու ցերեկը, որոնք հաջորդում են իրար: Սրանք նշաններ են նրանց համար, որոնք մտածում են ու իրենց երախտապարտ են զգում:
Այս այաներն ասում են, որ Աստված կարիք չունի, որպեսզի մարդիկ իրեն պաշտեն, որովհետև Աստված ամենակարող է և ամեն ինչ գտնվում է նրա իշխանության տակ՝ ողջ տիեզերքը աստղերը, լուսինն ու արևը: Այաներն ասում են. Գիշերն ու ցերեկը ստեղծել է Աստված: Եվ եթե երկիրը պտտվում է արևի շուրջը, դա տեղի է ունենում Աստծո կամքով: Լուսաբացն ու մայրամուտը նույնպես Աստված է ստեղծել: Ուրեմն, պետք է հիշեք այս ամենն ու երախտագետ լինեք:
Այս այաներից սովորում ենք.
1. Տիեզերքը ստեղծել է բարեգութ Աստված:
2․Գիշերն ու ցերեկը նույնպես ստեղծել է Աստված և պետք է դրա համար էլ փառաբանել Նրան:
2. Ճշմարտությունը տեսնելը դեռ ամեն ինչ չէ: Ճշմարտությանը կարող են հասնել միայն նրանք, ովքեր ունեն դրա ցանկությունը: Հակառակ դեպքում, նրանք լիովին չեն ընկալելու ճշմարտությունը:
Ֆորղան սուրահի 63-րդ այա
Ողորմածի ծառաները նրանք են, որոնք այս աշխարհի վրա ապրում են խոնարհությամբ ու անգետների հարցերին պատասխանում են մեղմաբար:
Այս այան ներկայացնում է հավատացյալների առանձնահատկությունները, որպեսզի պարզվի, թե ո՞վքեր են նրանք: Առաջին հերթին, Ղուրանն ասում է, որ հավատացյալները գոռոզամիտ չեն: Նրանք հեզ են ու համեստ: Ղուրանն ասում է, որ Աստծո արարածը պետք է հեզ լինի ու նույնիսկ քայլելիս խոնարհաբար քայլի:
Ասրա սուրահի 37-րդ այան ասում է . «Երկրի վրա մեծամտորեն մի քայլիր: Դու հաստատ չես ճեղքելու երկիրը և չես հասնելու սարերի բարձրությանը»։
Հավատացյալների հաջորդ առանձնահատկությունը նրանց համբերատարությունն է: Նրանք պետք է մեծահոգաբար պատասխանեն սխալ խոսքերին և կռվելու փոխարեն, լինեն քաղաքավարի ու հանգիստ:
Այս այայից սովորում ենք.
1. Հավատացյալ մարդը պետք է ուշադրություն դարձնի իր բնավորությանը և հասարակական արժեքներին:
2. Համեստությունը յուրաքանչյուր ճիշտ հավատացյալի առանձնահատկություններից է:
3. Սխալ խոսքերի ու արարքների դիմաց համբերատարությունը թուլության նշան չէ, այլ մեծահոգության:
4. Տգետների հետ չի կարելի վարվել իրենց նման: Պետք է հեռանալ նրանցից: Իսկ նրանց, որ սխալ են մտածում, պետք է ճիշտ կերպով փոխանցենք ճշմարտությունը: