Ելք դեպի լույս 648
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը,Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Ֆորղան սուրահի 74-րդ այա
Նրանք, որ ասեն .«Տե՛ր, տուր մեզ զավակներ ու կողակիցներ, որոնց տեսքն ուրախացնի մեզ, ու այնպես արա, որ Քեզանից երկնչողներին գլխավորելով առաջ գնանք»:
Այս այան անդրադառնում է հավատացյալների ևս մեկ առանձնահատկությանը: Այդ առանձնահատկությունը կայանում է նրանում, որ հավատացյալը պետք է ուշադրություն դարձնի իր ընտանիքին, երեխաների դաստիարակությանը և նրանց նկատմամբ պատասխանատվություն կրի: Նա պետք է Աստծուց խնդրի աջակցել իրեն՝ լավ երեխաներ դաստիարակելու հարցում:Երեխաներ,որոնք մշտապես կլինեն ուրախ ու երջանիկ։ Բնական է նման երեխաներ դաստիարակվում են այնպիսի ընտանիքերում, որտեղ ծնողների հարաբերությունները հիմնված են բարոյական ու մարդկային արժեքների վրա և նրանք կատարում են երեխաների նկատմամբ ունեցած իրենց պարտավորությունները: Հավատացյալները չեն մեկուսանում հասարակությունից, այլ ակտիվորեն մասնակցում են հասարակական կյանքին և ցույց են տալիս ճիշտ ուղին: Նրանք միայն իրենց երջանկության մասին չեն մտածում, այլ կարևորում են նաև հասարակության այլ անդամների երջանկությունը: Նրանք մշտապես Աստծուն աղոթում են, որպեսզի իրենց օգնի ընթանալ ճիշտ ճանապարհով: Նրանք այնքան են աշխատում իրենց վրա, որ կարողանում են դառնալ օրինակ՝ ուրիշների համար:
Այս այայից սովորում ենք․
1. Երեխային դաստիարակելու համար ծնողները ոչ միայն պետք է գիտակից լինեն, այլ մշտապես ապավինեն Աստծուն:
2. Բարի զավակը հպարտություն է ծնողների համար:
3. Ծնողները պետք է մշտապես բարի լինեն իրար նկատմամբ:
4. Միայն Աստծո ազնիվ ու մաքուր ծառաներն են կարող ճիշտ ղեկավարել մարդկային հասարակությունը և ոչ թե նյութապաշտները:
Ֆորղան սուրահի 75 և 76-րդ այաներ
أُوْلَئِکَ یُجْزَوْنَ الْغُرْفَةَ بِمَا صَبَرُوا وَیُلَقَّوْنَ فِیهَا تَحِیَّةً وَسَلَامًا
خَالِدِینَ فِیهَا حَسُنَتْ مُسْتَقَرًّا وَمُقَامًا
Նման մարդիկ որպես վարձատրություն պիտի ստանան արքայության ամենաբարձր տեղը և, որպես իրենց հաստատակամության վարձ, պիտի գտնեն փրկություն ու խաղաղություն:
Այնտեղ պիտի բնակվեն հավիտենապես, ինչպիսի՜ երանելի բնակավայր և կացություն:
Այս այաները նորից անդրադառնում են հավատացյալների առանձնահատկություններին և ասում, որ դժվարությունների դիմաց հավատացյալների համբերությունը և իրենց պարտավորությունների կատարման հարցում նրանց աննկուն կամքը, պատճառ են դարձել, որ նրանք իրենց համար ապահովեն դրախտը: Այս այաներում ասվում է, որ Ղուրանը շատ է կարևորում համբերատարությունը: Ղուրանն ասում է, որ այն հավատացյալներն են կարող դրախտ գնալ, ովքեր համբերատար լինեն: Մարդիկ ամեն դեպքում կարող են ունենալ որոշակի հաջողություններ, հասնել իմաստնության ու կատարելության, սակայն ոչ բոլորը կարող են մինչև իրենց կյանքի վերջ հետևել դրանց: Եվ դա է պատճառը, որ շատ քիչ մարդիկ են որ դառնում են համբերատար:
Այս այաներից սովորում ենք․
1. Աստծո ազնիվ արարածը լինելու համար, պետք է լինել համբերատար, իսկ Աստծուն մերձենալու համար, պետք է ունենալ մեծ կամք:
2. Դրախտայինների առանձնահատկություններից է խաղաղությունն ու անդորրն այդ հասարակության անդամների միջև :
Ֆորղան սուրահի 77-րդ այա
قُلْ مَا یَعْبَأُ بِکُمْ رَبِّی لَوْلَا دُعَاؤُکُمْ فَقَدْ کَذَّبْتُمْ فَسَوْفَ یَکُونُ لِزَامًا
Ասա` Աստված չի մտածում ձեր մասին, քանի որ դուք սուտ հռչակեցիք Նրա վարդապետությունը: Բայց հավիտենական չարչարանքը սպասում է ձեզ:
Այս այան, որ Ֆորղան սուրահի վերջին այան է, անդրադառնում է աղոթքի ու աստվածային բարիքի միջև կապին: Այան ասում է, որ աղոթքը կարող է մարդուն փրկել հանդերձյալ կյանքի չարչարանքներից: Հավատացյալը պետք է խոնարհվի Աստծո փառքի դիմաց ու ապաշխարի իր մեղքերի համար: Իհարկե շատերն են ոտնահարում Աստծո պատվիրանները: Եվ դա կարող է լինել ոչ միայն անհավատը այլ նաև հավատացյալը: Որոշ այաներ կարող են հակասել Աստծո պատվիրաններին և պետք է զգույշ լինել:
Այս այայից սովորում ենք․
1. Աստված ուշադրություն է դարձնում այն հավատացյալներին, որոնք աղոթում են: Աստծո զայրույթը առթում են մեղսագործությունն ու Աստծուն ժխտելը:
2. Չաղոթել, նշանակում է անտեսել Աստծո պատվիրանները: