Փետրվար 10, 2022 09:55 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Շոարա սուրահի 34 և 35-րդ այաներ

 

قَالَ لِلْمَلَإِ حَوْلَهُ إِنَّ هَذَا لَسَاحِرٌ عَلِیمٌ

یُرِیدُ أَن یُخْرِجَکُم مِّنْ أَرْضِکُم بِسِحْرِهِ فَمَاذَا تَأْمُرُونَ

(Փարավոնն) ասաց իր պալատականներին`այս մարդը կախարդ է:

Նա ցանկանում է ձեզ այս երկրից դուրս հանել կախարդանքի միջոցով: Ինչ խորհուրդ կտաք ինձ:

Նախորդ հաղորդման ժամանակ անդրադարձանք Մովսեսի երկու հրաշագործություններին՝ ձեռնափայտի կերպարանափոխությանը և նրա ձեռքի փայլին: Փարավոնն այդ ժամանակ իր դիրքերը պահպանելու համար ասաց, որ Մովսեսը սովորական կախարդ է, ով ցանկանում է իր կախարդանքով զբաղեցնել բարձր դիրք: Նա ասաց, որ պետք է դիմակայել այդ սադրանքին և քայլեր անել դրա դեմ: Հետաքրքիր է, որ փարավոնը, ով իրեն համարում էր աշխարհի տիրակալը, պարտավոր եղավ դիմել իր հետևորդներին ու նրանցից խորհուրդ հարցնել:

 

Այս այաներից սովորում ենք․

1. Բռնատերերը ճշմարիտ մարդկանց դեմ օգտվում են միայն զրպարտանքից: Հենց այդ  պատճառով էլ փարավոնը Մովսեսին նախ խելագար է համարում, իսկ նրա հրաշագործությունները տեսնելուց հետո՝ կախարդ:

2. Այնուհետև փարավոնն իր հետևորդներին Մովսեսի դեմ դուրս բերելու համար, օգտվում է նրանց հայրենասիրությունից, ասելով, որ Մովսեսն ուզում է նրանց հեռացնել իրենց երկրից: Այս միջոցին դիմել են բոլոր բռնատերերը պատմության ընթացքում:

 

Շոարա սուրահի 36 և 37-րդ այաներ

قَالُوا أَرْجِهِ وَأَخَاهُ وَابْعَثْ فِی الْمَدَائِنِ حَاشِرِینَ

یَأْتُوکَ بِکُلِّ سَحَّارٍ عَلِیمٍ

(Նրանք) ասացին.«Ձերբակալիր նրան ու իր եղբորը և կայսրության մեջ մունետիկներ ուղարկեք:

Թող նրանք այստեղ բերեն բոլոր կախարդներին:

 

Պալատականները, խորհրդակցելուց հետո, փարավոնին ասացին. «Մովսեսին ու նրա եղբորը ժամանակ տուր: Ուղարկիր քո մարդկանց, որ գնան, հավաքեն ու այստեղ բերեն բոլոր կախարդներին: Այդ ժամանակ կկարողանաս խայտառակել Մովսեսին»: Փաստորեն, նրանք նույնպես ընդունում էին, որ Մովսեսը կախարդ է ու ցանկանում էին այլ կախարդների միջոցով պատասխանել նրան: Սակայն եթե նրանք ուշադիր լինեին, կհասկանային, որ Մովսեսը կախարդ չէ: Որովհետև պատմության ընթացքում ոչ մի կախարդ մարդկանց դեպի Աստված չի հրավիրել: Նրանք մարդկանց ուշադրությունը գրավել են գումար վաստակելու համար: Իսկ Մովսեսը փարավոնին կոչ էր անում մարդկանց ազատել ստրկությունից և իր համար ոչինչ չէր ցանկանում: Երբ  կախարդները հավաքվեցին փարավոնի մոտ, նրանից հարցրին. «Եթե հաղթենք, ի՞նչ կտաս մեզ դրա դիմաց»: Նրանք այդպիսով ապացուցեցին, որ իսկապես կախարդ են, քանի որ մտածում են միայն իրենց շահերի մասին։

 

Այս այաներից սովորում ենք․

1. Բռնատիրական վարչակարգերում մարդիկ չունեն  ձայնի իրավունք և ամեն ինչ որոշում են պալատականները:

2. Բռնատերերը փորձում են օգտվել փորձագետների գիտելիքներից՝ իրենց իշխանությունն ապահովելու համար:

 

Շոարա սուրահի 38-40-րդ այաներ

فَجُمِعَ السَّحَرَةُ لِمِیقَاتِ یَوْمٍ مَّعْلُومٍ

وَقِیلَ لِلنَّاسِ هَلْ أَنتُم مُّجْتَمِعُونَ

لَعَلَّنَا نَتَّبِعُ السَّحَرَةَ إِن کَانُوا هُمُ الْغَالِبِینَ

Բոլոր կախարդները եկան նշանակված օրը:

Ապա Ժողովրդին ասվեց.«Արդյոք դու՞ք էլ եք ներկա լինելու»:

(Ժողովուրդը պատասխանեց). մենք կանցնենք հաղթող կախարդների կողմը:

 

Ինչպես արդեն ասացինք, փարավոնն ընդունեց պալատականների առաջարկն ու հրամայեց հավաքել երկրի բոլոր կախարդներին: Երբ կախարդները հավաքվեցին, փարավոնին ու պալատականներին թվում էր, որ կարող են հաղթել Մովսեսին: Իսկ մարդիկ, դա տեսնելով, ավելի շատ կհավատան փարավոնին: Ուստի նրանք պնդում էին, որ կախարդների ու Մովսեսի հանդիպմանը ներկա լինեն նաև հասարակ մարդիկ: Այդ դեպքում, մարդիկ կարող էին կախարդներին խրախուսելով, նպաստել նրանց հաղթանակին: Փարավոնի տեսակետից, եթե կախարդները հաղթեին Մովսեսին, դա կլիներ Եգիպտոսի աստվածների հաղթանակը   Մովսեսի Աստծո դեմ: Այդ ժամանակ, Մովսեսը արդեն անկարող կլիներ մարդկանց հրավիրել դեպի միակ Աստված և հնարավորություն չէր ունենա նրանց համախմբել փարավոնի դեմ:

 Այս այաներից սովորում ենք․

1. Իրենց նպատակին հասնելու համար, փարավոններն օգտվում են իրենց ուժից:

2. Բռնատիրական վարչակարգերում, աստվածային ուսմունքների դեմ բերվում են սուտ գաղափարներ: