Փետրվար 10, 2022 11:21 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Շոարա սուրահի 49-րդ այա

 

قَالَ آمَنتُمْ لَهُ قَبْلَ أَنْ آذَنَ لَکُمْ إِنَّهُ لَکَبِیرُکُمُ الَّذِی عَلَّمَکُمُ السِّحْرَ فَلَسَوْفَ تَعْلَمُونَ لَأُقَطِّعَنَّ أَیْدِیَکُمْ وَأَرْجُلَکُم مِّنْ خِلَافٍ وَلَأُصَلِّبَنَّکُمْ أَجْمَعِینَ

 (Այն ժամանակ փարավոնը) ասաց. «Առանց իմ թույլտվության պիտի՞ հավատաք դուք: Անտարակույս Մովսեսը ձեր վարպետն է: Նա է, որ կախարդանքը ձեզ սովորեցրեց, բայց դուք պիտի տեսնեք:Ձեր ձեռքերն ու ոտքերը կտրել պիտի տամ ձախից ու աջից և ձեզ բոլորիդ կախելու եմ:

 

Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ կախարդներն իսկապես հավատացին, որ Մովսեսը հրաշք է գործում: Նրանք մարդկանց հայտարարեցին իրենց հավատքի մասին: Փարավոնը, որ նպատակ ուներ կախարդների միջոցով խայտառակել Մովսեսին, ինքը խայտառակվեց ժողովրդի առջև: Հնարավոր էր, որ այդ ժամանակ, մարդիկ հրաժարվեին փարավոնին հետևելուց ու երկրպագեին Մովսեսի Աստծուն: Փարավոնը, դիմելով կախարդներին, ասաց, որ նրանք հետևում են Մովսեսին և սադրանք նյութում իր դեմ: Նա ասաց, որ կախարդների ձեռքերն ու ոտքերը կտրել կտա ու կկախի նրանց, որպեսզի տանջանքով մահանան և ուրիշները դրանից դաս քաղեն ու չփորձեն հավատալ Մովսեսին։

 

Այս այայից սովորում ենք.

1. Բռնատեր պետություններում չկա խոսքի ազատություն: Նման երկրներում իշխանությունները փորձում են իշխել մարդկանց կյանքի վրա։

2. Բռնատերերի համար մարդկանց կյանքն արժեք չունի, հետևաբար ցանկացած մարդ, որ նրանց դեմ քայլ անի, կսպանվի։

Շոարա սուրահի 50 և 51-րդ այաներ

 

قَالُوا لَا ضَیْرَ إِنَّا إِلَى رَبِّنَا مُنقَلِبُونَ

إِنَّا نَطْمَعُ أَن یَغْفِرَ لَنَا رَبُّنَا خَطَایَانَا أَن کُنَّا أَوَّلَ الْمُؤْمِنِینَ

 

 (Նրանք) պատասխանեցին.«Հոգ չէ, որովհետև վերադառնալու ենք մեզ ստեղծող Աստծուն»:

 Մենք հույս ունենք, որ Աստված պիտի ների մեր մեղքերը: Մենք առաջինները եղանք, որ հավատացինք:

 

Կախարդները ոչ միայն չվախեցան փարավոնի սառնալիքներից, այլ շարունակեցին խոսել հավատքի մասին: Նրանց հոգին փառավորվել էր հավատքի լույսով և  փարավոնին ասացին. «Մեզ սպանությամբ ու խոշտանգումներով մի վախեցրու: Մ՞իթե չգիտես, որ մենք ցանկանում ենք զոհվել հանուն Աստծո, քանի որ այդպիսով մեր մեղքերը կմաքրվեն: Մենք, որպես Մովսեսի հետևորդներ, կարժանանանք Աստծո բարությանը: Ուրեմն այն, ինչով դու մեզ սպառնում ես, մենք համարում ենք մեր հավատքի արգասիքը»

Այս այաներից սովորում ենք.

1. Այն հավատքը, որ հիմնված լինի ճանաչողության վրա, սպառնալիքի միջոցով չի թուլանա: Նման հավատքը մարդուն քաջություն է տալիս։

2. Կարևորը գործի արդյունքն է և ոչ թե սկիզբը: Կախարդները, որ մի կյանք մոլորության մեջ էին գտնվում, հավատքի եկան: Կան նաև մուսուլմաններ, որ մի կյանք նամազ են արել ու պահք պահել, սակայն իրենց կյանքի ավարտին այս աշխարհից անհավատ են հեռացել։

 

Շոարա սուրահի 52-րդ այա։

 

وَأَوْحَیْنَا إِلَى مُوسَى أَنْ أَسْرِ بِعِبَادِی إِنَّکُم مُّتَّبَعُونَ


Մովսեսին պատվիրեցինք գիշերով փախչել մեր ծառաների հետ, որոնք պիտի հալածվեին:

Երբ փարավոնը պարտվեց Մովսեսին, որոշեց հետապնդել Մովսեսին ու նրա հետևորդներին ու թույլ չտալ, որ նրանք իրենց գաղափարները տարածեն մարդկանց մեջ: Իսկ Աստված Մովսեսին ասաց, որ փարավոնից փրկվելու համար, պետք է Իսրայելի ժողովրդին որ Եգիպտոսում որպես ստրուկ են ապրում, տանի իրենց երկիրը: Իսրայելցիները, որ տեսել էին փարավոնի նկատմամբ Մովսեսի ուժը, հետևեցին նրան, որպեսզի փրկվեն փարավոնի իշխանությունից։

Այս այայից սովորում ենք.

1. Եթե հասարակության մեջ հնարավոր չէ գոյատևել, պետք է գաղթել, որպեսզի անբարոյականությունը մեզ չկլանի:

2. Մարդկանց բռնությունից փրկելը եղել է մարգարեների կարևոր առաքելություններից, որ կատարվել է Աստծո առաջնորդությամբ: