Փետրվար 10, 2022 11:26 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Շոարա սուրահի 53-56-րդ այաներ

 

فَأَرْسَلَ فِرْعَوْنُ فِی الْمَدَائِنِ حَاشِرِینَ

إِنَّ هَؤُلَاء لَشِرْذِمَةٌ قَلِیلُونَ

وَإِنَّهُمْ لَنَا لَغَائِظُونَ

وَإِنَّا لَجَمِیعٌ حَاذِرُونَ

 

Փարավոնը քաղաքներ ուղարկեց հավաքագրող (իր) զինվորներին:

(Եվ ասաց) սրանք սակավաթիվ են:

Ու մեզ զայրացրել են:

Իսկ մենք բոլորս պատրաստ ենք կռվի համար:

Նախորդ հաղորդման ժամանակ խոսեցինք այն մասին, որ Մովսեսն Աստծո կողմից առաքելություն էր ստացել Իսրայելի ժողովրդին դուրս բերել Եգիպտոսից: Նա այդ  որոշման մասին տեղեկացրեց Իսրայելի ժողովրդին: Նրանք հավաքվեցին մայրաքաղաքում, որպեսզի փրկվեն փարավոնի բռնապետությունից: Երբ փարավոնը տեղեկացավ այդ մասին, հրամայեց դիմակայել Մովսեսի շարժմանը, հայտարարելով, որ Մովսեսն ու նրա հետևորդները փարավոնի ու նրա զորքի առջև թույլ են ու տկար և չեն կարող դիմադրել նրան: Նրանք այդպիսով ցանկանում էին կոտրել Իսրայելի ժողովրդի ոգևորությունը, ասելով, որ եթե նրանք ապստամբեն, կոչնչանան:

Այս այաներից սովորում ենք.

1. Բռնապետերը մշտապես սուտ քարոզչություններով փորձել են ընդդիմադիրների ուժը մեծ ցույց տալ, որպեսզի թույլ չտան, որ նրանք շարունակեն իրենց աշխատանքը։

2. Բռնատեր իշխանությունները մեծ ծախսեր են անում մարդկանց կարծիքի վրա ազդելու համար: Այդուհանդերձ, նրանց նկատմամբ ատելությունն օր օրի մեծանում է։

 

Շոարա սուրահի 57-59-րդ այաներ

 

فَأَخْرَجْنَاهُم مِّن جَنَّاتٍ وَعُیُونٍ

وَکُنُوزٍ وَمَقَامٍ کَرِیمٍ

کَذَلِکَ وَأَوْرَثْنَاهَا بَنِی إِسْرَائِیلَ

 

(Փարավոնը պարտվեց) ու մենք  վռնդեցինք նրանց պարտեզներից ու աղբյուրներից:

(Իրենց գանձերից) ու չքնաղ բնակավայրերից:

Որպեսզի Իսրայելի զավակները ժառանգեն դրանք:

 

Այս այաները խոսում են փարավոնի ու նրա զորքի և Մովսեսի ու նրա հետևորդների միջև բախման մասին, որն ավարտվում է փարավոնի և նրա զորքի պարտությամբ, իսկ նրա ողջ  թագավորությունը և Եգիպտոսի անսահման հարստությունն ու այգիները անցնում են Իսրայելի ժողովրդին: Մովսեսը սկզբում ցանկանում էր միայն Իսրայելի ժողովրդին ազատել: Սակայն Աստված այնպես արեց, որ Եգիպտոսի իշխանավորները նվաստանան ու տապալվեն, իսկ ստրուկները իշխանության գան ու ձեռք բերեն փարավոնի հարստությունը: Մովսեսն ու իր հետևորդներն այս մասին չէին էլ կարող մտածել:

 

Այս այաներից սովորում ենք.

1. Բռնությունը բոլոր իշխանությունների ոչնչացման աղբյուրն է։

2. Աստծո հրամանով, բռնադատված խավերը հաղթելու են բռնատերերին։

3. Որքան էլ հարստությունն ու ուժը մեծ լինեն, եթե ճիշտ ձևով չօգտագործվեն կդառնան բռնատերերի ոչնչացման պատճառ։

 

Շոարա սուրահի 60-62-րդ այաներ

 

فَأَتْبَعُوهُم مُّشْرِقِینَ

فَلَمَّا تَرَاءى الْجَمْعَانِ قَالَ أَصْحَابُ مُوسَى إِنَّا لَمُدْرَکُونَ

قَالَ کَلَّا إِنَّ مَعِیَ رَبِّی سَیَهْدِینِ

 

Նրանք սկսեցին հալածել Իսրայելի զավակներին, և արշալույսին նրանց գտան:  

Երբ երկու խմբերը ելան իրար դեմ, Մովսեսի աջակիցներն ասացին.«Մենք հաստատ գերեվարվելու ենք»:  

 (Մովսեսը) պատասխանեց. «Բնավ, երբեք: Աստված ինձ հետ է ու ինձ պիտի առաջնորդի»:

 

Ինչպես որ հրամայել էր Աստված, Մովսեսն Իսրայելի ժողովրդին գիշերով տեղափոխեց Եփրատ գետի մոտ: Փարավոնի զորքը հետևեց նրանց և շատ շուտ հասավ, քանի որ զորքը ձիերով էր: Մովսեսն ու նրա հետևորդներն իրենց պաշտպանվելու կամ փախուստի դիմելու համար ոչինչ չունեին: Ուստի նրանք շրջապատվեցին: Փարավոնի զորայինները, դիմելով Մովսեսին, ասացին. «Հիմա մենք կձերբակալենք քեզ: Դու երևի չէիր սպասում, որ նման վախճան կունենաս»: Մովսեսը, որ Աստծո կամոք էր այդ քայլին գնացել, ասաց. «Այն Աստվածը, որ ինձ ուղարկել է այստեղ, ինձ մենակ չի թողնի և շուտով ինձ համար ճանապարհ կբացի»

Այս այաներից սովորում ենք.

1. Եթե հետևենք Աստծո հրամանին, Աստված մեզ կօգնի ու  կփրկի անելանելի վիճակում: Ուրեմն երբեք չպետք է հուսահատվենք և մեր հույսը միշտ պետք է դնենք Աստծո վրա:

2. Եթե հավատանք Աստծո խոստումներին, երբեք չենք հուսալքվի և միշտ խաղաղ կապրենք: