Ելք դեպի լույս 658
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Շոարա սուրահի 63-66-րդ այաներ
وَأَزْلَفْنَا ثَمَّ الْآخَرِینَ
وَأَنجَیْنَا مُوسَى وَمَن مَّعَهُ أَجْمَعِینَ
Մովսեսին հրամայեցինք գավազանը խփել ծովին:Ծովը Երկու մասի բաժանվեց ու յուրաքանչյուր մաս հսկա լեռան նման էր:
Հետո մյուսներին (Փարավոնի բանակին) մոտեցրինք:
Մովսեսին ու իր ժողովրդին ազատեցինք:
Իսկ մյուսներին թաղեցինք ջրերի մեջ:
Նախորդ հաղորդման ընթացքում ասացինք, որ փարավոնը հզոր բանակով հետևեց Մովսեսին ու նրա հետևորդներին: Երբ նրանք հասան Եփրատ գետին, Մովսեսն ու նրա հետևորդները տեսան որ շրջափակված են, իսկ առջևում ջրի բարձր ալիքներն էին: Մովսեսի հետևորդները, որ ոչ մի փրկություն չէին տեսնում, մտահոգվեցին: Սակայն Մովսեսը, որ ապավինել էր Աստծուն, գիտեր, որ Աստված կատարելու է Իսրայելի ժողովրդի փրկության իր խոստումը: Նա ասաց. «Նրանք երբեք չեն իշխելու մեզ վրա: Այն Աստվածը, որ ինձ հրամայել է ձեզ ազատել Եգիպտոսից, ցույց կտա նաև ելքի ճանապարհը»:
Այս այաներում, Աստված Մովսեսին ասում է . «Ձեռնափայտը, որ գցեցիր փարավոնի առաջ ու վերածվեց օձի, հպիր գետի ջրերին, որպեսզի բացի ելքի ճանապարհը: Մովսեսն այդպես արեց և ալիքները հեռացան իրարից ու բացվեց ճանապարհը: Մովսեսն իր հետևորդներին հրամայեց մտնել ջուրը և անցնել այդ ճանապարհով: Փարավոնն ու իր հետևորդները, տեսնելով այս հրաշքը, հավատքի չեկան ու շարունակեցին հետապնդել Մովսեսին ու Իսրայելի ժողովրդին: Նրանք մտան ջրի մեջ և երբ Մովսեսի վերջին հետևորդը դուրս եկավ ջրից, ալիքները կլանեցին փարավոնին ու նրա զորքին: Փարավոնը, որ ասում էր թե Աստված է և հպարտ էր իր ուժով, երբեք չէր կարծում, որ մի օր նման ճակատագրի կարժանանա: Նա իր աչքով տեսավ, թե ինչպես Մովսեսի ցուպը վերածվեց օձի: Եվ եթե այն ժամանակ հասկանար, որ Մովսեսը տարբերվում է կախարդներից, նման ճակատագրի չէր արժանանա:
Այս այաներից սովորում ենք.
1. Բնական տարերքները, ինչպես ջուրն ու քամին, Աստծո կամոք գտնվում են հավատացյալների ձեռքում:
2. Աստծո կամքը բարձր է ամեն ինչից: Այդ կամքի համաձայն, ձեռնափայտը օձ է դառնում, ծովը չորանում, և հավատացյալների առջև ճանապարհ է բացվում:
3. Եթե Աստված ցանկանա, հավատացյալներն ամենադժվար պայմաններում անգամ կփրկվեն:
Շոարա սուրահի 67 և 68-րդ այաներ
إِنَّ فِی ذَلِکَ لَآیَةً وَمَا کَانَ أَکْثَرُهُم مُّؤْمِنِینَ
وَإِنَّ رَبَّکَ لَهُوَ الْعَزِیزُ الرَّحِیمُ
Հիրավի, (այս միջադեպը) դաս էր: Բայց մարդիկ մեծ մասամբ չեն հավատում:
Քո Աստվածը գթած և զորավոր է:
Աստված, դիմելով մարգարեին և մուսուլմաններին, ասում է . «Փարավոնի ու իր զորքի խորտակումը դաս է բռնատերերի և բռնահարվածների համար: Բռնատերերը պետք է հասկանան, որ եթե Աստված կամենա, նրանց չի կարող փրկել ոչ մի զորք: Բռնահարվածները նույնպես պետք է դաս քաղեն և իմանան, որ եթե աստվածային մարդու առաջնորդությամբ բռնատերերի իշխանությունից փրկվելու համար ընդվզեն, Աստված կփրկի իրենց»: Այսուհանդերձ, շատ մարդիկ, չեն փնտրում ճշմարտությունը և չեն ցանկանում հավատքի գալ, չնայած Աստված այս այայում ցույց տվեց իր ամենակարող լինելը և իր կամքը, որի շնորհիվ Մովսեսն ու իր հետևորդները փրկվեցին։
Այս այաներից սովորում ենք.
1. Եթե որևէ մեկն ուզում է ճանաչել ճշմարտությունը, պետք է խորհի կյանքի տարբեր ոլորտների մասին ու ստանա պատասխաններ:
2. Աստված մշտապես պաշտպանել է ճշմարիտը և ոչնչացրել սուտը:
3. Աստված անցյալի պատմությունները ներկայացնելով, հավատացյալներին համբերության դաս է տալիս: