Ելք դեպի լույս 652
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը,Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Շոարա սուրահի 21 և 22-րդ այաներ
فَفَرَرْتُ مِنکُمْ لَمَّا خِفْتُکُمْ فَوَهَبَ لِی رَبِّی حُکْمًا وَجَعَلَنِی مِنَ الْمُرْسَلِینَ
وَتِلْکَ نِعْمَةٌ تَمُنُّهَا عَلَیَّ أَنْ عَبَّدتَّ بَنِی إِسْرَائِیلَ
Ձեզանից փախա, որովհետև վախեցա: Բայց Աստված ինձ իմաստություն տվեց և առաքյալների շարքում դասեց:
Արդյոք դա շնորհ ես համարում իմ նկատմամբ, որ Իսրայելի զավակներին գերության մեջ ես պահում:
Այս այաները նախորդ այաների շարունակությունն են, որտեղ ասվում էր, որ Մովսեսը գնաց Փարավոնի մոտ, որպեսզի նրան փոխանցեր Աստծո խոսքը: Սակայն փարավոնը նրան հիշեցրեց այն դեպքը, երբ իսրայելցու ու ղպտիի միջև բախման ժամանակ, Մովսեսը փորձել էր օգնել իսրայելցուն և անզգուշաբար սպանել էր ղպտիին: Մովսեսն այնուհետև ասում է . «Ես վախեցա, որ ձերբակալվեմ ու անարդար կերպով դատվեմ: Ուստի փախա Եգիպտոսից Մադայեն: Աստված ինձ իմաստնություն սովորեցրեց ու մարգարե հռչակեց: Եվ հիմա ես առաքելություն ունեմ թույլ չտալ, որ դու բռնության ենթարկես Իսրայելի ժողովրդին»: Նա հավելում է. «Եթե դու ինձ մեծացրիր քո պալատում, դա ոչ թե քո բարության արդյունքն էր, այլ այն բռնության, որ դու գործադրեցիր իմ և իմ ընտանիքի նկատմամբ: Ես պետք է մեծանայի իմ ծնողների տանը, սակայն քանի որ դու հրամայել էիր սպանել բոլոր այն տղաներին, որ ծնվել էին Իսրայելում, մայրս ինձ դրեց մի արկղի մեջ ու գետը նետեց: Դուք ինձ գտաք գետից և որպես որդի մեծացրիք»:
Այս այաներից սովորում ենք.
1. Երբեմն անբարո վարչակարգից փախչելը պատճառ է դառնում, որ մարդն արժանանա Աստծո շնորհներին:
2. Աստված մարգարեներին տվել է գիտելիք և իմաստություն, որպեսզի կարողանան կատարել իրենց առաքելությունը և մարդկանց ցույց տան ճշմարտությունը:
3. Այն վարչակարգն է աստվածային, որ ծառայում է մարդկանց ու փորձում լուծել նրանց դժվարությունները:
Շոարա սուրահի 23 և 24-րդ այաներ
قَالَ فِرْعَوْنُ وَمَا رَبُّ الْعَالَمِینَ
قَالَ رَبُّ السَّمَاوَاتِ وَالْأَرْضِ وَمَا بَیْنَهُمَا إن کُنتُم مُّوقِنِینَ
Փարավոնը հարցրեց նրան. «Ո՞վ է տիեզերքի Վեհապետը»:
Մովսեսը պատասխանեց. «Երկինքներն ու երկիրը և անհուն տիեզերքի կառավարողն է: Եթե հավատաք այս ճշմարտությանը»:
Երբ փարավոնը լսեց Մովսեսի պատասխանը, ու չկարողացավ նրան պատասխան տալ, ասաց. «Դու ասում ես, որ մարգարե ես նշանակվել քո Արարչի կողմից: Հիմա ասա, ո՞վ է քո Արարիչը»: Մովսեսը պատասխանում է. «Նա, ով ստեղծել է երկինքներն ու երկիրն ու այն ամենն ինչ գտնվում է դրանց միջև և Նա, ով կառավարում է այդ ամենը: Երկինքն ու երկիրը և նրանց միջև բոլոր էակներն իմ Արարչի ստեղծածն են: Ուրեմն նման արարչի առաջ պետք է խոնարհվել ու պաշտել նրան: Ով Փարավոն, եթե դու էլ փորձես գտնել ճշմարտությունը, կհավատաս այս ամենին ու կպաշտես միակ Աստծուն»:
Այս այաներից սովորում ենք․
1. Կրոնական քարոզիչների պարտականությունն է պատասխանել մարդկանց հարցերին՝ հիմնվելով տրամաբանության վրա:
2. Հակառակ կռապաշտների, ովքեր հավատում են տարբեր աստվածների, միաստվածապաշտները հավատում են միակ Աստծուն, որն ամենակարողն է:
3. Հավատացյալներն Աստծուն հավատում են նաև խորհելով արարչագործության մասին:
Շոարա սուրահի 25 և 26-րդ այաներ
قَالَ لِمَنْ حَوْلَهُ أَلَا تَسْتَمِعُونَ
قَالَ رَبُّکُمْ وَرَبُّ آبَائِکُمُ الْأَوَّلِینَ
( Փարավոնն) ասաց իր մարդկանց.«Լսեցի՞ք (թե ինչ պատասխանեց)»:
Մովսեսը պատասխանեց.«Նա ձեր Աստվածն է ու ձեր նախահայրերի Աստվածը»:
Մովսեսի հստակ պատասխանը, որը ժխտում էր փարավոնի աստված լինելն ու ներկայացնում իրական Աստծուն, արժանացավ փարավոնի զայրույթին: Փարավոնը պալատականներին կոչ արեց խանգարել Մովսեսին խոսել: Սակայն Մովսեսը շարունակեց իր խոսքն ասելով. «Իմ Աստված ոչ միայն երկնքի ու երկրի Արարիչն է, այլ ստեղծել է նաև ձեզ և ձեր կյանքը նրանից է կախված»: Դիմելով փարավոնին, նա ասաց. «Դու նրա արարածն ես ու գտնվում ես նրա իշխանության տակ: Քո ուժը նրա դիմաց ոչինչ է»:
Այս այաներից սովորում ենք.
1. Բռնատիրական վարչկարգերը փորձում են ճշմարտությունը թաքցնել ամբոխավարության հետևում:
2. Ողջ տիեզերքը, այդ թվում՝ երկինքն ու երկիրը և բոլոր էկաները, ղեկավարվում են Աստծո կողմից: