Փետրվար 21, 2022 08:03 Asia/Yerevan

Բարև Ձեզ սիրելի բարեկամներ: Ներկայացնում ենք «Շաբաթվա ամփոփում» հաղորդումը,որի ընթացքում կանդրադառնանք Իրանի անցյալ շաբաթվա կարևոր իրադարձություններին:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, 1978 թվականի փետրվարի 20-ին Թավրիզի ժողովրդի պատմական ապստամբության տարելիցի նախօրեին,հինգշաբթի (փետրվարի 17-ին), տեսակապի միջոցով ելույթ ունենալով Ատրպատական նահանգի մի խումբ ժողովրդիբնակիչների համար,ընդգծեց.«Տարածաշրջանում հարաճուն  դիմադրությունը փշրել է իմպերիալիզմի  վեհությունը և ոտքի հանել ժողովուրդներին ՝ԱՄՆ-ի դիմաց և այս բարիքը պետք  է գնահատենք  հեղափոխության հարատևությամբ»: 

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը այսպես է շարունակել.«Հեղափոխության նպատակներն են՝ իրական և համապարփակ նյութական և հոգևոր առաջընթացը, սոցիալական արդարության իրականացումը, երկրի հզորությունը , իսլամական հասարակության ձևավորումը և վերջապես մեծ ու նոր իսլամական քաղաքակրթության ձևավորումը»:

Այաթոլլահ Խամենեին «Միջուկային խաղաղասիրական   էներգիան» անվանել է ապագայի  հիմնական կարիքներից մեկը  և ասել է.««Իրանի միջուկային հարցի վրա թշնամու ճակատի հիմնվելու, ճնշող պատժամիջոցներ կիրառելու  և անհեթեթ հայտարարություններ անելու պատճառը ԻԻՀ գիտական առաջընթացի կանխումն է»: 

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը ակնարկելով զանազան ոլորտներում գիտական ապշեցուցիչ առաջընթացին և համաշխարհային կենտրոնների խոստովանությանը թե ՝Իրանի գիտական առաջընթացը մի քանի անգամ գերակշռում է համաշխարհային չափանիշերին ,հիշատակել է.«Հեղափոխությունը, նաև ապշեցուցիչ առաջընթաց է  իրականացրել  հիմնական ենթակառուցվածքներում, ինչպիսիք են՝ ճանապարհաշինության , ամբարտակաշինության, ջրամատակարարման, էլեկտրաէներգիայի մատակարարման  և առողջապահական ու բժշկական ծառայությունների ոլորտներում ,և եթե չլիներ հեղափոխությունը և ջիհադական ընթացքը ,անտարակույս նման առաջընթացներ  չէին գրանցվելու »: 

Իրանի նավթի արդյունահանումը 2022 թվականի առաջին ամսում, չնայած տնտեսական պատժամիջոցների շարունակմանը, ավելացել է 21 հազար բարելով՝ հասնելով օրական ավելի քան 2,5 միլիոն բարելի, ինչը վերջին երեք տարվա ամենաբարձր արդյունահանումն է։

Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ)-ի ՝ 2022 թվականի հունվարին հրապարակված զեկույցի համաձայն ,Իրանը հունվարին արդյունահանել է 2միլիոն 503 հազար բարել հում նավթ, ինչը 21 հազար բարելով ավելի է, քան դեկտեմբերին։Արտադրության այս ծավալն աննախադեպ է եղել վերջին երեք տարում՝ Իրանի տնտեսության նկատմամբ պատժամիջոցների վերադարձի և ՀԳՀԾ-ից, ԱՄՆ-ի միակողմանի հեռանալուց հետո։

.....

Իրանի Զինված ուժերի պաշտպանության և աջակցության նախարար, բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանիի ներկայությամբ, կիրակի (փետրվարի 13-ին)  տեղի է ունեցել ցամաքային մարտերի ոլորտում 10 արդիականացված հրթիռային և զինամթերքի պաշտպանության համակարգերի շնորհանդեսը, որոնք պատրաստվել  են Իրանի պաշտպանության արդյունաբերության կազմակերպության  փորձագետների միջոցով: Իրանի պաշտպանության նախարարը նշելով, որ Պաշտպանական արդյունաբերության կազմակերպությունը, որպես հիմնական ռազմավարություն միշտ պետք է դիտարկի պաշտպանական համակարգերի հեռահարության ավելացումն ու դրանց ուշիմացումը,ասել է.«Այսօր այս կազմակերպությունում գործադրված ջանքերով «մեկ կրակոց մեկ թիրախ» մոտեցումը և օպերատիվ հակամարտությունը ,ավելի հեռու տարածության վրա, Աստծու կամոք , իրականացել է արտադրական պաշտպանական համակարգերի 10 արտադրանքներում»։

....

Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարարը ,երկուշաբթի օրը Իսլամաբադ կատարած այցի ընթացքում հանդիպել ու բանակցել է Պակիստանի վարչապետի, ներքին գործերի նախարարի և  բանակի հրամանատարի հետ։Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդիի և նրան ուղեկցող պատվիրակության Պակիստան կատարած այցի ընթացքում քննարկվել են տարբեր հարցեր, այդ թվում՝ սահմանների տնօրինումը  և երկկողմ հարաբերությունների ամրապնդումը՝ քաղաքական, տնտեսական, անվտանգության, ինչպես նաև բազմակողմ համագործակցության և տարածաշրջանային զարգացումների ոլորտներում։Հանդիպման ընթացքում ,Պակիստանի վարչապետ Իմրան Խանն իր գոհունակությունը հայտնելով երկու հարևան երկրների միջև վաղեմի հարաբերությունների դրական զարգացումների կապակցությամբ,ընդգծել է տարբեր ոլորտներում առկա հսկայական կարողությունները՝ երկկողմ համագործակցության ամրապնդման համար։Իրանի ներքին գործերի նախարարը ևս անդրադառնալով քաղաքական ,պաշտպանական ու անվտանգության ոլորտներում երկու երկրների բարիդրացիական հարաբերություններին ,կարևոր է բնութագրել երկկողմ տնտեսական համագործակցությունները և գոյություն ունեցող տարողությունների օգտագործումը:

....

Իրանի ԱԳ նախարարը նշելով ,որ  Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ Վիեննայի բանակցություններում որոշ հարցեր դեռ չեն լուծվել,հույս է հայտնել.«Վիեննայում բանակցությունները մոտ ապագայում լավ համաձայնության կհանգեցնեն»: Վիեննայի «Կոբուրգ» հյուրանոցում բանակցությունների ութերորդ փուլի շրջանակներում,խորհրդակցություններ են ընթանում Իրանի ու  4+1 խմբի (Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի և Չինաստանի) և ԵՄ համակարգողի միջև :

Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը ,ուրբաթ փետրվարի 18-ին շեշտել է.«Այն, ինչ վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետությանը, և այն առաջարկություններին , որոնք Իրանն է  դրել է բանակցությունների սեղանին, հնարավորություն են ընձեռում  լավ համաձայնության հասնելու համար,սակայն  արևմտյան կողմերն են ,որ պետք է ցույց տան իրենց իսկական նախաձեռնությունն  ու ճկունությունը , և նրանք են ,որ կճշտեն ,  առաջիկա օրերին բանակցությունների արդյունավորումը:

Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարության վերջին վիճակագրությունը ցույց է տալիս, որ Իրանում օտարերկրյա ներդրումներն աճել են մոտ 136 տոկոսով։

Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարության տվյալները ապացուցում են , որ 1400թվականի  առաջին 10 ամիսներին ,ամբողջ երկրում հաստատվել է ավելի քան 5 միլիարդ 898 միլիոն դոլարի 202 օտարերկրյա ներդրում, որը թվային առումով  աճել է  56.6%ով:

Հաստատված օտարերկրյա ներդրումները ներառում են բոլոր հայտերը, ներառյալ ներդրումները նոր նախագծեր ստեղծելու, գործող ընկերությունների բաժնետոմսերը գնելու , ինչպես նաև օտարերկրյա ներդրումները պայմանագրային պայմանավորվածությունների տեսքով:

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, ով մեկնել է Մյունխեն՝ մասնակցելու Մյունխենի Անվտանգության համաժողովի 58-րդ նստաշրջանին, ուրբաթ օրը հանդիպել է իր մի շարք գործընկերների, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝Անտոնիո Գուտերեշի հետ ,քննարկելով   տարածաշրջանային և միջազգային կարևոր հարցեր:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Իբրահիմ Ռայիսին Կատարի էմիրի պաշտոնական հրավերով երկուշաբթի ,փետրվարի 2-ին, կմեկնի Դոհա։ Ռայիսին ,Կատար  այցի ընթացքում ելույթ կունենա Գազ արտահանող երկրների վեցերորդ գագաթնաժողովում։Գագաթնաժողովին մասնակցելու են գազ արտահանող երկրների ղեկավարներն ու բարձրաստիճան պաշտոնյաները, որոնցից մի քանիսը գագաթնաժողովի շրջանակներում կհանդիպեն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հետ։