Մայիս 22, 2022 07:53 Asia/Yerevan

Հարգարժան բարեկամներ ամփոփելով շաբաթը,կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԻԻՀ նավթի նախարար Ջավադ Օջիի հետ։

Հանդիպման ժամանակ քննարկվել է գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով նոր պայմանագիրը։

Նախարար Սանոսյանը առաջարկներ է ներկայացրել պայմանագրի վերակնքման հետ կապված։ Առաջիկայում, երբ պայմանագիրը կվերջնականացվի, և պատրաստ կլինեն ներկայացված առաջարկությունների վերաբերյալ իրանական կողմի պատասխանները, պայմանագիրը կկնքվի։

Քննարկվել է նաև նավթի վերամշակման, բիտումի, բիտումի գնի հետ կապված հարցեր։

Նախարարը նշել է, որ Հայաստանում ակտիվ ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում, սակայն բիտումի գնի հետ կապված փոփոխությունները որոշակի դժվարություններ են առաջ բերել։ Նախարարը նկատել է՝ ցանկալի կլիներ, որ բիտումը Հայաստան հասցվեր ավելի մատչելի գնով։

Հանդիպման ժամանակ իրանական կողմը հայտարարել է, որ երկրի գազի ցանցը պատրաստ է Թուրքմենստանից Հայաստան գազի սվոփ մատակարարումներ սկսել։

ԻԻՀ-ի նավթի նախարար Ջավադ Օջին ընդգծելով երկու կողմերի միջեւ կառուցողական եւ դրական բանակցությունների մասին նշել է, որ Իրանով Թուրքմենստանից Հայաստան գազի մատակարարման շուրջ բանակցությունները սկսվել են, եւ շուտով, Իրանի գազաբաշխիչ համակարգի բարձր թողունակության շնորհիվ, այս առումով կարելի է հասնել լավ արդյունքների։

---------------------

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության և Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարներն ընդգծել են տարանցիկ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմին Թեհրանում Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանսոյանի հետ հանդիպման ժամանակ ասել է.«Իրանն ու Հայաստանը գտնվում են մի տարածաշրջանում, որտեղ երկու երկրների միջև ճանապարհային երթևեկության համար լուրջ համագործակցություն ապահովելու դեպքում կլինի արևելք-արևմուտք և հյուսիս-հարավ տարանցիկ միջանցքը»:

Ղասեմին հավելել է, որ թեև Իրանի և Հայաստանի միջև տարանցիկ երթևեկությունն այս պահին բարձր չէ, սակայն երկու երկրների միջև նոր երթուղու կառուցումը  նոր քայլ կլինի ճանապարհային տրանզիտի բարձր ցուցանիշների հասնելու համար։

Գոհունակություն հայտնելով Իրանի հետ համագործակցության համաձայնագրի ստորագրման կապակցությամբ՝ Գնել Սանոսյանն ասել է, որ «Հյուսիս-հարավ միջանցքի» փոխըմբռնման հուշագրի ստորագրումն առանձնահատուկ նշանակություն ունի, և մենք շատ ուրախ ենք, որ Իրանը և Հայաստանը ստորագրել են այս համաձայնագիրը։

Սանոսյանն ասելով, որ աշխարհագրական և տարածաշրջանային առումով Իրանը և Հայաստանը կարող են շրջադարձային լինել միջազգային տարանցման համար՝ հավելել է, որ երկու երկրները կարող են կապվել Հայաստան Պարսից ծոցով և Օմանի ծովով, Իրան, այնուհետև Սև ծովով դեպի եվրոպական երկրներ։

Ներողություն խնդրելով իրանական բեռնատարների համար առաջացած խնդիրների կապակցությամբ՝ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն ընդգծել է, որ Հայաստանը պտույտներով ճանապարհների փոխարեն այլընտրանքային ուղիներ է փնտրում իրանցի վարորդների համար։

------------------------

Արաս ազատ տնտեսական գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Նարիմանը հայտարարել է.«Իրանի և Հայաստանի համատեղ վերահսկման աշխատանքային խումբը վերսկսելու է Արաքս գետի աղտոտվածության մոնիթորինգը»:

Մոհսեն Նարիմանը լրագրողների հետ զրույցում ասել է.«Իրան-Հայաստան տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի շրջանակում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Արաս և Մեղրի ազատ գոտիների միջև»:

Նա հավելել է.«Իրանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի շրջանակում երկու երկրների ներկայացուցիչների կողմից  փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո, ընդգծվել է Արաքս  գետի մոնիթորինգի վերսկսման անհրաժեշտությունը, գետի աղտոտվածությունն ուսումնասիրելու համար, որը համարվում է էներգետիկայի, ջրի և շրջակա միջավայրի ոլորտներում փոխըմբռնման հուշագրի 3-րդ կետի Ա մասով համաձայնեցված կարևորագույն թեմաներից մեկը»:

Նշելով, որ երկու կողմերը պայմանավորվել են աղտոտվածության մոնիթորինգի աշխատանքային խմբի շրջանակներում Արաքս սահմանային գետի աղտոտման վայրում տեղադրել տեսանկարահանող տեխնիկա՝ մոնիթորինգի նպատակով, Մոհսեն Նարիմանն հավելել է.«Կողմերը պայմանավորվել են դիվանագիտական ​​ուղիներով շարունակաբար միմյանց ուղարկել տեսագրվող նյութերը»։

----------------------

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել։

Նույն օրը վարչապետն առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

Բրյուսելում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

---------------------

Երևանում Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ շարունակվող ժողովրդական բողոքի ակցիաների ֆոնին Հայաստանում ներքին ճգնաժամը վտանգավոր թափ է հավաքել։

Երևանի իշխանության ընդիմադիրների բողոքի ակցիաների ֆոնին, դժվար թե Հայաստանի վարչապետին ստիպեն հրաժարական տալ կամ նորից արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։ Մոտ մեկ ամիս առաջ սկսված Փաշինյանի կառավարության ընդդիմադիրների բողոքի ցույցերի նոր շրջափուլում, Հայաստանի ոստիկանությունն ու անվտանգության ուժերը բերման են ենթարկել հարյուրավոր ցուցարարների և ժամանակավորապես կալանավորել են նրանց։

Երևանի կառավարության ընդդիմադիրները շարունակում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրել Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չկարգավորելու մեջ և ընդգծում են, որ Փաշինյանի կառավարությունը մտադիր է Բաքվի կառավարությանը հանձնել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի մնացած մասը։

Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունների կոալիցիայից Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է Փաշինյանի կառավարության դեմ ուղղված անհնազանդության ակցիաների մասին։ Մայիսի 10-ից Փաշինյանի կառավարության ընդդիմադիրներն անցկացնում են անհնազանդության ակցիաներ։ Չնայած բողոքներին՝ Փաշինյանի կառավարության հակառակորդները մինչ այժմ չեն կարողանում լուծում գտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կառավարության պահանջների համար։

Փաշինյանի կառավարության ընդդիմախոսները մինչ այժմ երկու պահանջ են ներկայացրել։ Լեռնային Ղարաբաղի շրջանը ադրբեջանական կողմին հանձնելու դեմ լինելը և ԼՂ տարածաշրջանում ռուսական խաղապահ ուժերի փոխարեն ադրբեջանական զորքերի տեղակայմանը դեմ լինելը ընդդիմության երկու լուրջ պահանջն է։ 

Չնայած անկայունության վերադարձին և ռազմական ընդհանրումների հետ կապված մտահոգություններին  Իլհամ Ալիևի կառավարությունը հունվարից սկսած պլանավորում է Ադրբեջանի քաղաքացիներին տեղափոխել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան։ Ռուս խաղաղապահների ներկայությունը տարածաշրջանում հաստատում է այն փաստը, որ տարածաշրջանում ցանկացած պահի հնարավոր է լարվածություն առաջանալ։ Փաշինյանի կառավարության հակառակորդներն ասում են, որ Ադրբեջանի կողմից տարածաշրջանի պատմական պատկերի փոփոխությունը  սկսվել է հայկական եկեղեցիների և պատմական շինությունների ավերմամբ, իսկ այժմ այն ​​շարունակվում է Ադրբեջանի քաղաքացիների վերաբնակեցմամբ։ Բաքվի պաշտոնյաները պնդում են, որ ներկայիս գործընթացը Լեռնային Ղարաբաղի համաձայնագրի դրույթների կատարման  մի մասն է կազմում և պետք է  այն իրականացվի։

-------------------------

ԱՄՆ դեսպանի հայտարարությունները դիվանագիտական ժեստի կիրառմամբ ուղիղ աջակցություն էր ՀՀ գործող իշխանություններին։ Նման տեսակետ է հայտնել միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հայտարարություններին։

Նշենք, որ ԱՄՆ դեսպանը «Արմենպրեսին» տված հարցազրույցում ընդգծել էր` իրենք հանձնառու են օգնել հայ ժողովրդին` կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որը հայ ժողովուրդն ընտրել է 2018 թվականին ու վերահաստատել 2021-ի ընտրությունների ժամանակ։

-----------------------------

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը Ադրբեջանի փոխվարչապետի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Թեհրանը պատրաստ է իրականացնել «Արևելյան Զանգեզուրի» և Նախիջևանի միջև Իրանով անցնող տրանսպորտային միջանցքը։

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար և Իրան-Ադրբեջան համատեղ տնտեսական հանձնաժողովի նախագահ Ռոստամ Ղասեմին, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ Թեհրանում  կայացած հանդիպման ժամանակ անդրադառնալով երկու երկրների բարեկամությանը և երկու կողմերի  լավ հարաբերություններին, ասել է.«Երկու երկրների միջև ջրի, էլեկտրաէներգիայի, արդյունաբերության և նավթի ոլորտներում բազմաթիվ խնդիրներ կան, բայց ամենագլխավոր խնդիրը տարանցումն է»:

Ղասեմին հավելել է, որ Իրանը պատրաստ է վերջնական տեսքի բերել   «Արևելյան Զանգեզուրի» և Նախիջևանի միջև Իրանով անցնող տրանսպորտային միջանցքի կառուցման պայմանագիրը:

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մոստաֆևը նույնպես հայտարարել է, որ տարանցման հարցի քննարկումն իր  Իրան կատարած այցի ժամանակ քննարկված կարևոր հարցերից է եղել, հավելելով, Բաքուն մեծ նշանակություն է տալիս Ղասեմիի այցին Ադրբեջան։

Մոստաֆովը հավելել է, որ Ալիևը մեծ նշանակություն է տալիս Իրանի հետ հարաբերությունների զարգացմանը եւ ազատագրված տարածքներ կատարած այցի ժամանակ Իրանի սահմանն անվանել է բարեկամության ու եղբայրության սահման։