Նոյեմբեր 15, 2022 13:56 Asia/Yerevan

Ասորիներն ամենահին քրիստոնյաներից են, ովքեր դարեր շարունակ ապրել են Իրանում։

Ասորիներն ամենահին քրիստոնյաներից են, ովքեր դարեր շարունակ ապրել են Իրանում։Ասորիները քրիստոնեության տարածման սկզբից ընդունել են քրիստոնեությունը, և հայերի նման  ունեն տարբեր դավանանքներ, որոնք ներառում են՝ արևելյան ասորական եկեղեցի, կաթոլիկություն, ավետարանական եկեղեցի և Աստծո միաբանություն:

Իրանում ,իսլամական հեղափոխության արշալույսին, ասորիները, պաշտոնական այլ կրոնական խմբերի նման, օգտագործեցին իրենց ազատությունը, պահպանեցին իրենց կրոնն ու էթնիկ ավանդույթները և տարածեցին դրանք հասարակության անդամների մեջ:Ասորիների հատուկ դպրոցներում ասորերենի ուսուցման համար ոչ մի խոչընդոտ չկա:Կրոնական արարողությունների ու ծեսերի իրականացումը ասորական հասարակության հպարտություններից է։Ասորիներն ունեն բազմաթիվ պատմական եկեղեցիներ՝ սկսած քրիստոնեությունն ընդունելու առաջին տարիներից։ Ասորիների համար կարևոր է, որ չնայած իրենց փոքրաթիվ բնակչությանը,ունեն իրենց պատգամավորն Իսլամական խորհրդարանում, և այս պատգամավորն  ունի նույն լիազորությունները, ինչ խորհրդարանի մյուս պատգամավորները: Այս հարցը հազվադեպ է Մերձավոր Արևելքում և արևմտյան երկրներում, որոնք հպարտանում են իրենց երկրում ազատության առկայությամբ։

Իրանի ասորիները, հայերի նման, տարբեր ժամանակաշրջաններում ապացուցել են , որ նախանձախնդիր սահմանապահներ են եղել այս երկրի  համար և  Իրանի դեմ Իրաքի պարտադրյալ պատերազմի տարիներին սիրելի Իրանի պատիվը պաշտպանելու   ճանապարհին տասնյակ նահատակներ են նվիրաբերել:

Այսօրվա հաղորդման ընթացքում կխոսենք Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեիի ասորի նահատակի ընտանիք կատարած այցելության մասին։Իսլամական հեղափոխության առաջնորդը նահատակ «Ժանի Բեթ Ուշանայի» բնակարանն է այցելել 1986 թվականին  քրիստոնեական Սուրբ Ծննդյան  տոնի առիթով:

Պատմող,- Ժանին նահատակվել է Հուրալհովեյզե կոչվող վայրում, երբ միայն  երկու ամիս էր մնացել իր ծառայությանը, սակայն նրա դին  մեզ չտվեցին: Ասացին նահատակվել է ,սակայն անհետ կորած է: Այն պահից երբ այդ լուրը մեզ փոխանցեցին ,մայրիկը միշտ սպասում է ,աչքը դռան հառած: Սակայն այս տարիներին ,որևէ լուր չկա եղբայր Ժանիի վերադարձի մասին,մայրիկը երազում տեսել է ,որ Ժանին վերադարձել է և իր երազի մասին  հուզված պատմում էր մորաքրոջս համար: Ինքը իրեն հույս է ներշնչում ,որ վստահաբար մի լուր կհասնի: 

Այսօր ուրբաթ է և բոլորս տանն ենք: Անհամբեր եմ  ու հանգիստս չեմ գտնում: Անընդատ քայլում եմ: Ճիշտն ասած ես էլ կարծում եմ ,որ Ժանին կվերադառնա: Առավոտյան ժամը 11-ն է և տան զանգն է հնչում: Վազում եմ դեպի բակի դուռը ,դուռը բացում եմ,բայց ոչ մի լուր Ժանիից: Դռան հետևում հօրաքույր Սուրին է: Մինչև ժամը 12-ը մի երկու հոգի էլ տան զանգը հնչեցնում են և ես հուսահատ  վերադառնում եմ տուն: 

Ժամը 12:30-ն է: Կրկին հնչում է դռան զանգը: Եղբայրս Ջանսոնը գնում է դռան մոտ: Վերադարձը մի քիչ տևում է: Ինձ թվում է ՝ նրա ընկերներից մեկն է, երեւի դռան հետևում գտնվողն ինչ-որ կապ ունի Ժանիի հետ։Ես այս մտածումների մեջ եմ, երբ Ջոնսոնը փակում է դուռը։Նրա ձեռքին ծրար կա:Նա բարձրացնում է ձեռքը և բակի միջից շնչահեղձ գոռում է ,մայրիկ,մայրիկ Ժանին: Մայրս ծրարը պահում է սրտին ու հուզված  լաց է լինում:Այս ծրարով մեկնաբանվեց նրա երեկ գիշերվա  երազը։Ժանիի ռազմաճակատի ասորի ընկերներից մեկը մեզ այս նամակը բերեց:Ժանին իր նահատակությունից մեկ օր առաջ այդ ծրարը նրան տալով ասել է ,դա իմ կտակն է: Այն կփոխանցես ընտանիքիս : Սակայն ընկերը վիրավորվել էր և մինչ օրս չէր կարողացել բերել :

Տանը զգացվում է Ժանիի ներկայությունը և բույրը :Կարծես որ իրապես նա վերադարձել է: Բոլորս հավաքվում ենք սենյակի մեջ: Մորաքույր Սուրին ասում է ՝ես նամակը կընթերցեմ: Եվ բոլորը ուշադիր լսում են.

Ջանի Բեթ Ուշանայի ընտանիքին ուղղված նամակի  պատկերը 

«Սիրելիներս՝երբ այս գրությունը ստանաք,հուսամ լավ լինեք և վայելեք Աստծու,Հիսուս Քրիստոսի և Սրբ.Մարիամ Աստվածածնի բարիքները ,որոնք քրիստոնյաների և իմասնավորի մեր ընտանիքի միակ հովանավորներն են :Այս տողերը գրում եմ ձեզ ագրեսոր թշնամու ուղղությամբ շարժվելուց առաջ՝ իրավունքը վերակագնելու և մեր երկրի հողը պաշտպանելու համար:Իսկ ձեռագիրս լավ չէ այն պատճառով ,որ մի ուրիշի հետ մի փոքր փոսի մեջ, պաշտպանվել ենք Իրաքի  ռազմական ինքնաթիռների հարձակումից...Մայրիկ,ինչքան կցանկանայի, որ դու այստեղ լինեիր այս պահին, որպեսզի ես կարողանայի բռնել քո սիրող ձեռքերը և քեզ շատ համբույրներ նվիրել...»: 

Մայրս բարձրաձայն և հոգուր-հոնգուր լաց է լինում : Հորաքույր Սուրին դադարեցնում է նամակի ընթերցումը,որպեսզի մայրս մի քիչ հանգստանա:Նամակը երկար է ,ուղղված մայրիկին,հայրիկին Չարլիին,ինձ և բոլորս ներկա ենք: Չարլին մեր կողքին է նստել ,բարձրացնում է մայրիկի ձեռքը ու համբուրում: Մայրիկը ևս նրան գրկում է ու համբուրում գլուխն ու երեսը: 

Ժանին ինձ համար էլ է գրել.«Իմ փոքրիկ ,սիրելի ու գեղեցիկ եղբայր՝Նիլսոն»:

Ես սիրում եմ գոռալ և վեր թռչել: Էհ...Ափսոս...Ինչպես Ժանին իր նամակում է նշել ,նա միշտ ինձ բարի էր կոչում: Իմ փոքր, սիրելի և գեղեցիկ եղբայր Նիլսոն: Խորասուզվում եմ Ժանիի հետ իմ հուշերում ,երբ մորաքրոջս ձայնը ինձ սթափեցնում է.«Նամակի միայն երկու տողն է մնացել»: Ժանին գրել է.«Վստահ եմ, որ այս պահից հոգիս կուրախանա ու կփառավորվի ձեր  աղոթքներով... Հարգանքներով` Ձեր որդի ՝Ժաննի:

....

Հնչում է դռան զանգը: Լսելով պարոն Խամենեի անունը՝ մայրս շտապում է տեղից ու գնում դեպի դուռը։Մենք վազում ենք նրա հետևից դեպի դուռը։Աստիճանների վրա մայրս հասնում է Հաջ Աղա Խամենեին, բարի գալուստ ասում և նրա զգեստի վրայից համբուրում նրա ձեռքը։Ես ու եղբայրս՝ Չարլին, ողջունում ենք նրան միջանցքում և հրավիրում տուն: Ես, Չարլին և Հաջ աղան նստում ենք ճաշարանի սեղանի  մոտ, և նա  սկսում է մտերմիկ զրուցել:Հետո մայրիկին հարցնում է, թե ինչու էր ուզում համբուրել իր ձեռքը։

-Հաջ աղա, Եկեղեցում մենք համբուրում ենք մեր քահանայի աջը,դուք ինձ համար  քահանայի նման եք,այդ պատճառով խնդրեցի թույլ տաք համբուրել ձեր աջը: 

Հաջ աղան նայում է պատի անկյունում շրջանակված նկարներին և նկարներից մեկը ցույց տալով հարցնում է.

-«Սա նահատակի՞ նկարն է»:

Արագ  բարձրանում եմ  և պատի վրայից  Ժանիի լուսանկարի շրջանակը տալիս եմ Հաջ աղային։ Նա ուշադիր  նայում է լուսանկարին, և մայրս սկսում է գովել Ժանիին:

--Երբ ասում եմ, որ Ժանին ամենալավն էր, մտածում են, որ մայրական զգացումից ելնելով եմ ասում։Սակայն դա չի առնչվում իմ մայր լինելուն: Իմ Ժանին մեր ողջ ընտանիքում ,ամեն առումով եզակի էր՝հավատքի, բարոյականության, դասերի առումով բարեկամների ու ծանոթների կողմից սիրված: Ամեն շաբաթ աղոթում էր եկեղեցում: 

Այաթոլլահ Խամենեիի հանդիպումը նահատակ Ժանի Բեթ Ուշանայի ընտանիքի հետ

Հորս  և Ջոնսոնի տեղը տանը շատ դատարկ է:Հայրս բեռնատարի վարորդ է և երեկ երեկոյան բեռ է տարել Քերման։Հաջ աղան մորս մխիթարելուց և Աստծո մոտ նահատակների բարձր կարգավիճակի մասին խոսելուց հետո խոսում է իմ և Չարլիի հետ։Չարլին վեր է կենում և գնում թեյ բերելու։Մայրիկը տոնի առիթով քաղցրավենիք է թխել, և սեղանին դրված է այս քաղցրավենիքից երկու ափսե:Երբ մայրս հյուրասիրում  է Հաջ աղային, նա սիրալիր իր ձեռքով մեզ քաղցրավենիքի կտորներ է տալիս և հետո վերցնում իր համար։Այս քաղցրավենիքը քաղցրությունը հաճելի  է։

Այս հանդիպման  սկզբից ի վեր իմ ուշադրությունը շեղել էր մի փոքրիկ տղա, որը նստած է իմ կողքին և հենց Հաջ աղայի դիմաց։Նա մոտավորապես տասը տարեկան է, և ինչպես մեր օրերի աշակերտներից շատերը, նրա  մազերը կտրել են սարքի միջոցով, և դա նրա դեմքն ավելի գրավիչ  է դարձրել:Երբ իմանում եմ թե ով է այս տղան ,շատ եմ հուզվում :Նա ,Հաջ աղա Խամենեիի որդին  է: Եթե ​​նրան փողոցում ինչ-որ մեկը ցույց տար ու ասեր, որ այս  տղան Իրանի նախագահի որդին է, ես նրան չէի հավատալ։Մի՞թե հնարավոր է : Այս հագուստն ու շատ պարզ արտաքինը նույնիսկ  չի սազում նախարարի կամ իրավաբանի որդուն, էլ չեմ ասում՝ նախագահի որդուն:Հիմա ես պարբերաբար ուշադրություն եմ դարձնում նրան և ուշադիր նայում նրան։Կցանկանայի, որ կարողանայի բռնել նրա ձեռքը, գնայինք փողոց և տարածքի բոլոր  երեխաներին ասեի, որ տեսեք՝սա պրն.Խամենեիի տղան է ,եկել են մեր տուն ,և հիմա էլ հաջ աղան մեր տանն է ,հենց մեր փոքր տանը: 

Այաթոլլահ Խամենեիի հանդիպումը նահատակ Ժանի Բեթ Ուշանայի ընտանիքի հետ

Մեր սիրելի հյուրերը մտադիր են վերադառնալ: Սրտնեղվում եմ,որ ավարտվում է այս քաղցր հյուրասիրությունը:Պարոն Խամենեին  հրաժեշտից առաջ հարցնում է,-«Ձեր կյանքում ինչ որ բան պակաս ունե՞ք։Ձեզ ինչ-որ բան պե՞տք է»։Մայրիկն ու Չարլին ասում են, որ ամեն ինչ լավ է, և մենք միայն Աստծուց  խնդրում ենք ձեր առողջությունը։Չնայած այս ամենին, Հաջ աղան իր ուղեկիցներից մեկից վերցնում է իր գրասենյակի հեռախոսահամարը և տալիս մորս,ասելով ,որ երբ ինչ որ գործ ունենաք ,մի քաշվեք: Հետո նվեր է տալիս մայրիկին  և թույլտվություն խնդրում հեռանալու համար:Մայրիկը  ամաչելով  ասում է.-«Սա ի՞նչ է, Հա՛ջ աղա։ Մեր թույլտվությունը ևս ձեր ձեռքերում է։Շատ շնորհակալ եմ, որ եկել եք, Ձեր այցելությամբ Դուք մեզ ուրախություն ու  հպարտություն պարգևեցիք:Աստված պահապան Ձեզ»: 

Հաջ աղա Խամենեիի հեռանալուց մի քանի րոպե անց  հարեւանները մեր տուն են գալիս։Չգիտեմ որտեղի՞ց։Բայց բոլորը իմացել էին, որ այստեղ էր եկել Հաջ Աղա Խամենեին։ Ամեն մեկը մի բան էր հարցնում...: