Դեկտեմբեր 01, 2022 07:45 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

 Լողման սուրահի 17-րդ այա

 

یَا بُنَیَّ أَقِمِ الصَّلَاةَ وَأْمُرْ بِالْمَعْرُوفِ وَانْهَ عَنِ الْمُنْکَرِ وَاصْبِرْ عَلَىٰ مَا أَصَابَکَ ۖ إِنَّ ذَٰلِکَ مِنْ عَزْمِ الْأُمُورِ

 

Զավա՛կս, աղոթիր, արդար եղիր, թույլ մի տուր, որ անօրինություն գործվի, քեզ հասած չարիքները համբերությամբ տար: Այս բոլորը երկնային հրամաններ են:

Նախորդ հաղորդման ընթացքում անդրադարձանք Լողմանի որոշ խրատներին: Այս այայում, Լողմանն իր որդիների հետ խոսում է սոցիալական հարցերի մասին: Նա ասում է.  «Միաստվածությունն ընդունելուց հետո, քո առաջին պարտականությունը բարձրյալն Աստծուն պաշտելն է ու նրա հետ հաղորդակցվելը, որն իրականացվում է նամազի ժամանակ: Նամազը քեզ մոտեցնում է Աստծուն և ամրապնդում հավատքդ»:

Իհարկե հավատացյալը միայն նամազով չպետք է բավարարվի, այլ ուրիշներին հորդորի աստվածահաճո արարքներ գործել, խրախուսի բարություն անել և բարեգործությունը տարածել հասարակության  մեջ: Նաև պետք է չարիքի դեմ պայքարել և թույլ չտալ, որ սխալ արարքները հասարակության մեջ տարածվեն: Բնականաբար, այս ճանապարհն  ունի նաև իր դժվարությունները, քանի որ չարագործներն ամեն ինչ անելու են, որպեսզի բարեգործ մարդուն մեկուսացնեն: Սակայն հավատացյալները չպետք է դժվարությունների հանդիպելիս հրաժարվեն իրենց ճանապարհից, այլ պետք է շարունակեն այն:

Այս այայից սովորում ենք.

1. Աստծուն հասնելու համար, պետք է ունենալ մեծ կամք:

2. Ծնողները պետք  է երեխաներին խրախուսեն նամազ անել:

3. Երեխաներին պետք է դաստիարակել պատասխանու մարդ, որպեսզի նրանք անտարբեր չլինեն իրենց շրջապատի սխալների նկատմամբ:

 

Լողման սուրահի 18-րդ այա

 

وَلَا تُصَعِّرْ خَدَّکَ لِلنَّاسِ وَلَا تَمْشِ فِی الْأَرْضِ مَرَحًا ۖ إِنَّ اللَّهَ لَا یُحِبُّ کُلَّ مُخْتَالٍ فَخُورٍ

 

Մարդկանց հետ արհամարհանքով մի՛ վարվիր, ցուցամոլ մի՛ եղիր, որովհետև Աստված չի սիրում գոռոզին ու արհամարհողին:

 

Այս այայում, Լողմանն անդրադառնում է մի քանի սխալ արարքների ու իր զավակներին զգուշացնում այդ կապակցությամբ: Գոռոզամտությունը, որի հիմքում ընկած է եսասիրությունը, բազմաթիվ սխալ հասարակական արարքների աղբյուր է հանդիսանում: Այս այայում խոսվում է այդ արարքների մասին, որոնցից առաջինն անտարբերությունն է ուրիշների նկատմամբ, նրանց նվաստացնելը: Իսկ որոշ մարդիկ, հարստության կամ պաշտոնի հասնելու համար, այդպիսին են դառնում: Նրանք կարծում են, որ ուրիշներից վեր են: Լողմանը նաև կարևորում է համեստությունը և ասում, որ մարդը պետք է մշտապես հասարակության մեջ համեստ լինի և հեռու՝ գոռոզամտությունից ու հպարտությունից:


Այս այայից սովորում ենք.

1. Մարդկանց նկատմամբ պետք է լինել բարեհամբույր, ինչը հորդորում էր Լողմանն իր որդիներին:

2. Ծնողները պետք է երեխաներին դեռևս դեռահասության տարիքից այնպես դաստիարակեն, որ նրանք չդառնան գոռոզամիտ ու եսասեր:

 

Լողման սուրահի 19-րդ այա

 

وَاقْصِدْ فِی مَشْیِکَ وَاغْضُضْ مِنْ صَوْتِکَ ۚ إِنَّ أَنْکَرَ الْأَصْوَاتِ لَصَوْتُ الْحَمِیرِ

 

Համեստ եղիր, ցածր խոսիր, որովհետև ձայներից ամենաանախորժը էշի ձայնն է:

Այս այայում Լողմանն անդրադանում է նաև լավ արարքներին: Նա իր զավակներին ասում է. -«Կյանքում  եղեք չափավոր և հեռու մնացեք ծայրահեղությունից ու ծուլությունից: Ոչ շատ արագ գնացեք և ոչ էլ շատ  դանդաղ: Եղեք չափավոր»: Այնուհետև, այան ասում է. «Գործը և խոսքը պետք  է լինեն չափավոր: Նույնիսկ խոսելու մեջ պետք է լինել չափավոր»:

 

Այս այայից սովորում ենք.

1. Ծնողները երեխաներին պետք է  սսցովորեցնեն լինել հարգալից հասարակության մեջ և հարգեն ուրիշներին:

2․Աստված մշտապես կարևորել է չափավորությունը և ծայրահեղությունից հեռու մնալը: Բարձր ձայնով խոսելը Ղուրանում սխալ է համարվում:

3. Գոռալն ու ձայնը բարձրացնելն Աստծո  համար դատապարտելի արարք է։ Պետք է  խոսել ցածր ձայնով, արտահայտվել մեղմ ու հանգիստ և  խուսափել  բղավելուց։