Ելք դեպի լույս 748
Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Լողման սուրահի 25-րդ և 26-րդ այաներ
لِلَّهِ مَا فِی السَّمَاوَاتِ وَالْأَرْضِ ۚ إِنَّ اللَّهَ هُوَ الْغَنِیُّ الْحَمِیدُ
Հարցրու նրանց, թե ո՞վ է ստեղծել երկինքներն ու երկիրը: Նրանք կպատասխանեն՝ Աստված: (Նրանց) ասա. «Փառք Հավիտենականին», բայց նրանք մասամբ տգետ են:
Նա երկինքների ու երկրի տերն է: Հարուստ է Նա ու փառքով լեցուն:
Այս այաներն ասում են, որ եթե կռապաշտներից հարցնես, թե ով է արարել աշխարհը, նրանք առանց կասկածելու կասեն,- Աստված: Որովհետև բոլոր մարդիկ բնազդաբար հասկանում են, որ կուռքերը չեն ստեղծել ոչ աշխարհը և ոչ էլ կենդանի էակներին: Այնուհետև այաները, հիմնվելով կռապաշտների խոստովանության վրա, ասում են,- Եթե Աստված է արարել աշխարհը, ուրեմն նա ողջ տիեզերքի Արարիչն է ու տերը և պետք է փառաբանել, աղոթել ու ապավինել Նրան, ոչ թե այլ անձանց կամ իրերի:
Այս այաներից սովորում ենք.
1. Կռապաշտները չէին ժխտում, որ Աստված Արարիչն է: Նրանք պաշտում էին կուռքերին և նրանցից օգնություն խնդրում:
2. Աստվածաճանաչությունը մարդու բնազդի մեջ է և նույնիսկ կռապաշտներն ընդունել են Աստծու Արարիչ լինելը:
2. Շատ մոլորություններ բխում են մարդու տգիտությունից: Իսկ մարգարեների շարժումը հենց նրա համար է եղել, որպեսզի մարդկանց գիտակցությունը չբարձրանա ու նրանք չմոլորվեն:
Լողման սուրահի 27-րդ այա
Եթե մինչև իսկ աշխարհի բոլոր ծառերը գրիչ դառնային, եթե նույնիսկ յոթ օվկիանոս միանալով թանաքի ալիքներ հոսեցնեին, բավական չէր լինի Բարձրյալի հրաշալիքները նկարագրելու համար: Աստված աննկուն է և իմաստուն:
Աս այան անդրադառնում է տիեզերքի հրաշքին և ասում, որ տիեզերքի մասին մարդու գիտությունը շատ անսահամանափակ է, հավելելով, որ եթե ծովերը թանաք լինեն ու ծառերը գրիչ, հնարավոր չի լինի գրել Աստծու ստեղծածի մասին:
Մարդկային կյանքում բառերը մարդու մտքի դրսևորումներն են, սակայն աստվածային բառերն այս այայում խոսում են կենդանի էակների մասին, որ Աստված է արարել, իսկ այս ամենը ցույց է տալիս Արարչի ուժն ու կարողությունը: Ընդհանրապես գիտնականներն իրենց աշխատանքները գրի առնելիս, օգտվում են թղթից ու գրչից: Սակայն Աստծու գիտությունը չունի սահման և եթե անգամ բոլոր ծովերը դառնան թանաք իսկ ծառերը՝ գրիչ, հնարավոր չի լինի Աստծու ամբողջ արարչագործության մասին լիարժեք կերպով գրել:
Այս այայից սովորում ենք.
1. Տիեզերքը մեծ է ու անսահման և մարդը դեռևս չի կարողացել գաղափար կազմել տիեզերքի մասին: Աշխարհը չպետք է նայել նեղ տեսանկյունից, քանի որ այդ ժամանակ հնարավոր չի լինի ընկալել արարչագործությունը:
2. Ինչ որ կա այս աշխարհում, վկայում է Աստծու գոյության մասին: Ուրեմն զգուշանանք, որ շինծու աստվածներ չստեղծենք, քանի որ գիտությունը, վեհությունն ու իմաստնությունը բացարձակ Աստծունն են:
Լողման սուրահի 28-րդ այա
مَا خَلْقُکُمْ وَلَا بَعْثُکُمْ إِلَّا کَنَفْسٍ وَاحِدَةٍ ۗ إِنَّ اللَّهَ سَمِیعٌ بَصِیرٌ
Բոլորիդ ստեղծելն ու հարություն տալը մի մարդու արարման նման է, քանզի Աստված ամեն բան գիտի և լսում է:
Նախորդ այայի ժամանակ անդրադարձանք Արարչի ստեղծածներին: Այս այան անդրադառնում է Աստծու անսահման զորությանն ասելով, որ Աստծու համար մի մարդու կամ ողջ տիեզերքի արարումը նույնն է և նրա անսահման զորության համար չկա հեշտ ու դժվար գործ: Ոչ միայն մարդկանց արարումը, այլ նաև հարությունը հնարավոր է ամենակարող Աստծու համար: Աստված կարող է բոլոր մարդկանց, որ մահացել են, հանդերձյալ կյանքում հարություն տալ: Քանի որ նա ամենազոր է ու նրա համար ամեն ինչ հնարավոր է: Այնուհետև այան ասում է.- Աստված կարող է ոչ միայն հարություն տալ մարդկանց, այլ քանի որ լսում ու տեսնում է, տեղյակ է իր բոլոր արարածների գործերից ու դրա հիման վրա պատժում կամ վարձատրում է:
Այս այայից սովորում ենք.
1.Ժամանակը, տեղը և թիվը նշանակություն ունեն մարդու համար, բայց Աստծու վրա ժամանակը տեղն ու թիվը չեն ազդում: Նրա համար մեկ կամ մեկ միլիարդ մարդու ստեղծումը նույնն է, քանի որ նրա համար ամեն ինչ հեշտ է:
2. Եթե հասկանանք, որ Աստված լսում է մեր խոսքերը, և տեսնում մեր արարքները , ավելի ուշադիր կլինենք: