Շաբաթվա ամփոփում
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը անդրադառնալու ենք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին, որոնց խորագրերը ներկայացրեցինք ձեր ուշադրությանը։
Անցյալ շաբաթվա ընթացքում ակտիվացել է Բաքվի, հատկապես Ադրբեջանի հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հակաիրանական քարոզչությունը։Ակնհայտ է, որ Բաքվի պաշտոնյաների հակաիրանական քարոզչությունը, օտարների կողմից Իլհամ Ալիեւի կառավարությանն ուղղված առաջարկներից միայն մեկն է ՝երկու հարեւան մուսուլման երկրների հարաբերությունները հնարավորինս վնասելու համար։Սա այն դեպքում, երբ Բաքվի իշխանությունները առանց նկատի առնելու նպատակահարմարությունը և ազգային շահերը, իրենց և Ադրբեջանի Հանրապետության տարածքները տրամադրել են օտարների շահերի ծառայությանը։ Անտարակույս Ադրբեջանի կառավարությունն ու մուսուլման ժողովուրդը չի շահելու հակաիրանական քարոզչությունից: Մինչդեռ օտարները, այդ թվում՝ Իսրայելի ռասիստական ռեժիմը, օգտագործելով այս գործոնը ,այսինքն ՝ մուսուլման ու հարևան ժողովուրդների , հատկապես Իրանի և Ադրբեջանի Հանրապետության միջև տարաձայնության և թշնամության սերմանումը ,կարող են դա շահարկել: Բաքվում հակաիրանական քարոզչությունները ակտիվացել են այն պայմաններում ,երբ Իրանում տարբեր պետական և ոչ պետական լրատվամիջոցները շարունակում են որոշ նրբություններ նկատի առնել Թեհրանի և Բաքվի հարաբերություններում։ Թեհրանի պաշտոնատարների նման նրբանկատություններ այնպիսի պայմաններում են կատարվում , երբ Իլհամ Ալիևի կառավարությանը հակադրվող բազմաթիվ քաղաքական շրջանակներ, Իրանի բացահայտումների վերաբերյալ կոշտ մեկնաբանություններ են կատարում: Ինչպես օրինակ Ռուսաստանում բնակվող թալիշների սփյուռքի հավաքականության ղեկավարներից և Ռուսաստանի նախագահական կառույցի «ազգությունների խորհրդի »անդամ Էսմայիլ Շաաբանը պահանջել է «Սահար» միջազգային ազերի հեռուստատեսությամբ պատկերասփռել Հեյդար Ալիևի վավերագրական ֆիլմը: Թալեշի այս քաղաքական գործիչն ասում է.«Հեյդար Ալիևի վավերագրական ֆիլմի վերաբերյալ Բաքվի վախի և մտահոգության հիմնական պատճառը, որը Բաքուն գաղտնի խնդրել էր Թեհրանին չհեռարձակել «Սահար»հեռուստաալիքով,Հեյդար Ալիևի և նրա համախոհների պանթուրքիզմի և ադրբեջանամետության կեղծ դեմքի բացահայտումն է։
Իսմայիլ Շաաբանը նաև ասել է.«Բաքվի պաշտոնյաները ոչ միայն արտգործնախարարության մակարդակով են դիմել Թեհրանին չհեռարձակել Հեյդար Ալիևի վավերագրական ֆիլմը, այլ նույնիսկ պատրաստ են մեծ գումարներ վճարել, որպեսզի այդ վավերագրական ֆիլմը չհեռարձակվի։ Որովհետև դա շատ կարևոր պատճառ ունի նրանց համար: Քանի որ նրանք, ովքեր անընդհատ թուրք-թուրք կարգախոս են վանկարկել և տարածել պանթուրքիզմը ,կբացահայտվի, որ իրենք քուրդ են։ Այդ էլ անկրոն և անհայրենիք քրդերը, որոնք գտնվում են որոշ օտար ուժերի ազդեցության տակ՝ պառակտում և պատերազմ ստեղծելու մուսուլման կառավարությունների միջև և պառակտելու իսլամական երկրները:Բաքվի պաշտոնատրների ալեկոծվելը, Հեյդար Ալիևի վավերագրական ֆիլմը չհեռարձակվելու համար ,հենց այս իրականությունն է: Այսինքն՝ Բաքվի իշխանությունների պանթուրքիստական գաղափարախոսությունը և ստախոսությունն է արծարծվում ։
Էսմայիլ Շաաբանը միաժամանակ ասել է.« Անհերքելի փաստ է, որ Հեյդար Ալիեւը խորհրդային միության ժամանակաշրջանից եղել է Թուրքիայի Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) ստեղծման հիմնական համակարգողներից մեկը: Ադրբեջանի Հանրապետությունում բոլորը գիտեն, իսկ Հեյդար Ալիևի վավերագրական ֆիլմում այդ հարցը հստակ դրված է փաստաթղթերով ու տվյալներով: Այս վավերագրական ֆիլմում ,Ադրբեջանի Հանրապետության նախկին դատախազ հանգուցյալ Մուհամմեդ Վալիևը ,ով տեղեկացված և իրազեկ էր,Հեյդար Ալիևի մասին ներկայացրել է տեղեկություններ և փաստաթղթեր:
Իրականության մեջ Էսմայիլ Շաաբանի կողմից Հեյդար Ալիևի վավերագրական ֆիլմին վկայակոչելը ապացուցում է , որ Ալիևի ընտանիքի բազմաթիվ փաստեր չեն արտացոլվում Բաքվի և Անկարայի ԶԼՄ-ներում: Երկու երկրների փորձագետները նույնպես հրաժարվում են որոշ փաստեր ներկայացնել՝ ստանալով գումարներ ու հնարավորություններ: Մինչդեռ թվում է, որ Բաքվում սիոնիստական ռեժիմի դիվանագետները, որոնց տրամադրության տակ է քաղաքական և իրական ուժի նախաձեռնությունը և իրենց վերահսկողության ու հսկողության տակ ունեն Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին և նրա կաբինետի մյուս անդամներին, փորձում են իրողություններ գլխիավայր ներկայացնել հյուսիսային Արաքսի մուսուլման ժողովրդին:
.....
Ադրբեջանի մուսուլման ժողովրդի և Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնատրների ազգային շահերին հակասող և անցանկալի հերթական քայլերից ,որը իրականացավ այն բանից հետո ,երբ հրեական համաշխարհային գործակալություն (Սուխնոտ)-ը Ռուսաստանից տեղափոխվեց Արաքսի հյուսիս և դարձավ սպառնալիք Կովկասի և Կենտրոնական Ասիայի համար՝«Իրանի անցումային խորհրդարան»կոչվող ինքնահռչակ խորհրդարանի տեղափոխումն է:
Այդ կապակցությամբ ,վարձկան տարրերը ,որոնք իրենց կոչում են «անցումային խորհրդարան»Թուրքիայից Ադրբեջանի հանրապետություն մեկնելով ,Բաքվում նիստ են գումարել: Այս վարձկան և անջատողական տարրերը Բաքու են մեկնել Ադրբեջանի Հանրապետության «Օմիդ »կուսակցության ղեկավար Էղբալ Աղազադեի հրավերով, որը հանդիսանում է իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության վարձկան և արբանյակային կուսակցություններից մեկը,որպեսզի Բաքվում նիստ գումարելով հանդիպեն Բաքվի կառավարության նկատի առած ԶԼՄ-ների ղեկավարների և քաղաքական ակտիվիստների հետ: Այս վարձկան տարրերը Բաքու կատարած իրենց այցի ժամանակ մի շարք հարցազրույցներում, Իլհամ Ալիևին հայտարարել են ,որպես իրենց նախագահ և բարձր են գնահատել Իլհամ Ալիևի վերջին դատարկաբանությունները Իրանի ազերիների վերաբերյալ:
Վարձկան տարրերի վերաբերմունքը ,որոնցից յուրաքանչյուրը փախել է Իրանից իրավական ու քրեական զանազան գործերով,շատ պարզ ու հստակ է:Նրանք ֆինանսական հսկա պարտքերով և ժողովրդին ու կառավարությանը խաբելով ,դրամաշորթությամբ հաջողել են խաբել նաև հարևան երկրների ղեկավարներին: Ակնհայտ է, որ այդ անցանկալի և նողկալի քաղաքական շարժումները որ երկրի կողմից և ինչ նպատակով են հետապնդվում:
.....
Հայաստանը Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը փակուղային չի համարում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ դեկտեմբերի 7-ին նախատեսված հանդիպման չեղարկումը խոսում է բանակցային գործընթացի փակուղում գտնվելու և սահմանային նոր բախումների հնարավորության մասին։
«Մենք չենք համարում, որ իրավիճակը փակուղային է։ Ընդամենը արձանագրել ենք, որ կար հստակ պայմանավորվածություն, և Հայաստանի Հանրապետությունը այդ պայմանավորվածությունից հետ չի կանգնում։ Ադրբեջանի դիրքորոշումը և գործելակերպը այս տեսանկյունից նորություն չէ։ Եղել են այլ դեպքեր ևս, երբ ադրբեջանական կողմը հրաժարվել է նախնական պայմանավորվածության համաձայն հանդիպումներին ներկայանալ, ինչը բնավ դրական գործընթաց չէ, բայց մենք չենք համարում, որ գործընթացը փակուղային է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Աղաջանյանը։
---
«Ադրբեջանի ժողովրդական ճակատի ռեֆորմիստներ» խմբակցության ղեկավար Ալի Քարիմլին, քննադատելով Բաքվի պաշտոնյաների վերջին հակաիրանական հայտարարությունները, նշել է, որ Ալիևի խոսքերն ուղղված են ներքին լսարանին և Հարավային Կովկասում միակ իսլամական երկրի հասարակական կարծիքը ապակողմնորոշելուն:
Քարիմլին նշել է, որ Ալիևի կառավարությունն ի վիճակի չէ լուծել Ադրբեջանի տնտեսական խնդիրները, պայքարել համատարած ֆինանսական կոռուպցիայի և խնդիրների դեմ, և նա քաջատեղյակ է, որ նման իրավիճակում մարդկանց դուր են գալիս էթնիկ և զգացմունքային կարգախոսները։
Նա հավելել է, որ Իլհամ Ալիևը որոշ ժամանակ հասարակության ուշադրությունը շեղել է Ղարաբաղի ազատագրման և Հայաստանից Զանգեզուրի միջանցքը ստանալու մասին հայտարարություններով, իսկ հիմա, հակաիրանական հայտարարություններով, փորձում է կոծկել երկրում առկա տնտեսական ու սոցիալական խնդիրները։
Ադրբեջանական ու թուրքական լրատվամիջոցնմերում ընթացող քարոզչության արդյունքում, Ադրբեջանի քաղաքական գործիչների մոտ Իրանի ադրբեջանախոս քաղաքացիների վերաբերյալ թյուր կարծիք է ձևավորվել:
Իրանի ադրբեջանախոս քաղաքացիներն ընդգծում են, որ եթե պետք լինի էթնիկ միասնություն, ապա Ադրբեջանը կրկին պետք է միացվի Իրանին՝ որպես նահանգ: Իրաքի կողմից Իրանին պարտադրված ութամյա պատերազմի տարիներին, Իրանի միլիոնավոր ադրբեջանախոս քաղաքացիրներ ապացուցեցին, որ հավատում են Իրանի ազգային և էթնիկ միասնությանը։ Այս կապակցությամբ պետք է ասել, որ ադրբեջանցի քաղաքական գործիչներն անխոհեմություն են դրևորևում՝ անտեսելով այդ փաստը:
Հատկանշական է, որ Ադրբեջանի խնդիրները, որ առաջացել են Ալիևի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից բյուջեի յուրացումների և անձամբ Ալիևի կողմից Հարավային Կովկասում Սիոնիստական ռեժիմին օգնելու հետևանքով, առաջիկայում կարող են մեծ աղետի վերածվել Արաքսի հյուսիսում ապրող միլիոնավոր մուսուլմանների համար:
Խորհելու տեղիք է տալիս նաև այն հանգամանքը, որ ամերիկյան լրատվամիջոցներով իրականացվող քարոզչության ժամանակ, Ալիևի կառավարությունը Թուրքիային և Իսրայելի ռասիստական ռեժիմին ներկայացնում է որպես Ադրբեջանի մուսուլման ժողովրդի իսկական դաշնակիցներ։ Ալիևի կառավարությունը քարոզում է, թե աշխարհը գտնվում է միջազգային սիոնիզմի իշխանության տակ և սիոնիստների հետ միությունը կարող է վերջ դնել Ադրբեջանի կառավարության և մուսուլման ժողովրդի բոլոր խնդիրներին։
Այս սխալ համոզմունքին զուգահեռ, Ադրբեջանի նախագահը և նրա կողմնակից քաղաքական վերլուծաբաններն ու թրքամետները պետք է մտածեն, թե ինչո՞ւ են Ադրբեջանի ու Թուրքիայի տնտեսական ո ւֆինանսական խնդիրները շարունակում աճել:
Իսկ պատասխանը պարզ է.
Իրականում Սիոնիստական ռեժիմը և ԱՄՆ-ը քաղաքական գործիչների դաշնակիցներն են, ովքեր պատրաստ են դավաճանել իրենց հայրենիքին և իրենց երկրի ժողովրդին: Եվ այն ինչ տեղի կունենա Ադրբեջանում, բխելու է այդ իրականությունից: Պետականության և ժողովրդավարության իրական դաշնակիցներ փնտրելու Իլհամ Ալիևի սխալ քաղաքականությունը լուրջ վնաս է հասցրել երկրի տնտեսությանը և ծանր ճգնաժամերի հիմքեր ստեղել: Եվ ակնհայտ է, որ այդ ճգնաժամերի պատճառն Ալիևի անձնական դաշնակիցներն են: Եվ այս փաստը, ներկայի փոխարեն, կբացահայտվի ապագայում:
․․․
Դեկտեմբերի 1-ին Լեհաստանի Լոձ քաղաքում տեղի է ունեցել ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովը, որին մասնակցել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և հանդես եկել ելույթով․
Իր ելույթում Արարատ Միրզոյանն ասել է․-"Եվրոպական անվտանգության ճարտարապետության համար այս տարին նշանավորվեց հսկայական մարտահրավերներով: Մենք շարունակաբար ականատես էինք լինում մեր հանձնառությունների՝ ներառյալ Հելսինկյան եզրափակիչ ակտի տասը սկզբունքների ոտնահարմանը: Ցավոք, Հարավային Կովկասն այն տարածաշրջաններից մեկն է, որտեղ մենք առերեսվում ենք ուժի և ուժի սպառնալիքի շարունակական կիրառմանը։ Մեր հարևան Ադրբեջանը ոչ միայն շարունակում է իր առավելապաշտական ու ռազմատենչ հռետորաբանությունը, այլև՝ ռազմական ագրեսիան Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։
Այս տարի սեպտեմբերի 13-14-ն Ադրբեջանը սանձազերծեց ոչնչով չհրահրված ագրեսիա՝ գրավելով Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 140 քառ. կմ: 2020թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր սա երրորդ լայնածավալ հարձակումն էր Հայաստանի դեմ: Այս ագրեսիայի հետևանքով ունեցանք 233 զոհ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ, հազարավոր ներքին տեղահանված Հայաստանի քաղաքացիներ, թիրախավորվեցին բնակավայրեր և քաղաքացիական ենթակառուցվածքներ, պատճառվեցին տնտեսական ու բնապահպանական լուրջ վնասներ։ Պատերազմական հանցագործությունների ամենադաժան դրսևորումները, ներառյալ հայ զինվորական կանանց և տղամարդկանց արտադատական սպանությունները և խոշտանգումները, ադրբեջանական ագրեսիայի բնորոշ հատկանիշներն են:
Մեր պետական սահմանի սահմանազատման գործընթացը չպետք է վերածվի Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու գործիքի և, ըստ այդմ, պետք է իրականացվի իրավական հիմքեր ունեցող քարտեզների հիման վրա։ Այս առումով, Պրահայում և Սոչիում այս տարի ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատումն իրականացնելու հանձնառությունը կխթանեն այս գործընթացը: