Ելք դեպի լույս 751
Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Սաջդե սուրահի 7-րդ և 8-րդ այաներ
الَّذِی أَحْسَنَ کُلَّ شَیْءٍ خَلَقَهُ ۖ وَبَدَأَ خَلْقَ الْإِنْسَانِ مِنْ طِینٍ
ثُمَّ جَعَلَ نَسْلَهُ مِنْ سُلَالَةٍ مِنْ مَاءٍ مَهِینٍ
Իր բոլոր ստեղծածներին կատարելություն տվեց ու մարդուն ստեղծեց հողից:
Հետո նրա սերունդը կազմեց աննշան կաթիլ ջրով:
Այս այաներում նորից անդրադարձ է կատարվում արարչագործությանը և ասվում, որ այն, ինչ Աստված ստեղծել է, այդ թվում՝ կենդանիներին, մարդկանց, բույսերին և շնչավոր ու անշունչ ամեն ինչը, լավագույն կերպով է ստեղծվել և այդ արարչագործության մեջ թերություն չկա: Այս այաների համաձայն, մարդուն Աստծու բոլոր արարածների մեջ, հատուկ ուշադրություն է դարձվում, քանի որ Աստված մարդուն ստեղծեց կավից և երաշխավորեց նրա գոյությունը՝ ծննդաբերության միջոցով: Պետք է ասել, որ մարդու սաղմը, ըստ երևույթին, անարժեք է, սակայն իր կառույցով ու կենսական բջիջներով, որ գոյություն ունեն այդ սաղմի մեջ, չափազանց բարդ կառույց է, ինչը փաստում է Աստծու վեհությունը:
Երկրորդ հերթին, հակառակ Դարվինի էվոլյուցիայի տեսությանը, որ մարդը ստեղծվել է կապիկից, այս այան ասում է, որ Աստծու կամոք, մարդը ջրից ու կավից է ստեղծվել և հենց այդ պատճառով էլ տարբերություն գոյություն ունի նախնական մարդու և նրանից հետո ծնվածների միջև: Առաջին մարդը ստեղծվել է հողից, իսկ նրա սերունդը՝ սաղմից: Դա այն դեպքում, երբ նախնական մարդը ունեցել է հայր և մայր ու ստեղծվել նրանց սաղմից: Ոչ միայն այս, այլ նաև Ղուրանի մի շարք այլ այաներ, ընդգծում են, որ Ադամը չի ունեցել հայր և մայր: Որպես օրինակ, Իմրան սուրահի 59-րդ այայում ասվում է, որ ինչպես Հիսուսն առանց հոր ծնվեց, այդպես էլ Ադամն էր ստեղծվել առանց ծնողների՝ հողից։
Այս այաներից սովորում ենք․
1. Արարչագործությունը կատարյալ է, քանի որ հիմնված է Աստծու իմաստնության ու գիտության վրա։
2. Աստված կատարյալ արվեստագետ է, որ մի կաթիլ ջրից ստեղծել է հրաշաի էակի ինչպես մարդն է։
3. Քանի որ մարդը ստեղծված է կավից ու ջրից, չպետք է գոռոզանա։
Սաջդե սուրահի 9-րդ այա
Իր ստեղծագործությունը լրացրեց մարդկային էակի մեջ իր շնչից դնելով: Ձեզ տվեց ականջ, աչք, սիրտ: Որքան քիչ է այն մարդկանց թիվը, որոնք երախտագետ են այս շնորհների համար:
Այս այան ասում է, որ Աստված մարդուն ստեղծեց, նրան տվեց կուռ մարմին, այնուհետև նրան տվեց հոգի ու առանձնացրեց մյուս էակներից: Երբ մարդը ստացավ մարդկային կերպար, Աստծու կամոք կյանք առավ: Պետք է ասել, որ այս այայում, որը վերագրվում է Աստծուն, խոսվում է այն կյանքի մասին, որ Աստված նվիրել է մարդկանց, որի պատճառով նրանք տարբերվում են այլ էակներից: Մյուս էակները նույնպես ունեն աչքեր ու ականջներ, սակայն հոգին, որ Աստված նվիրել է մարդուն, պատճառ է դառնում, որ մարդն ունենա ընկալելու կարողություն և վեր դասվի մյուս էակներից: Որովհետև Աստված բացի հինգ զգայարաններից, մարդուն տվել է նաև ուղեղ և ընկալելու կարողություն, որպեսզի նա կարողանա դրանց միջոցով վերլուծել իր տեսածներն ու լսածները և գտնի տիեզերքի օրենքները: Անշուշտ, մարդն այդ օրենքները մշակել է տարբեր գիտությունների շրջանակում, ինչպես՝ ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, որոնց հիման վրա բազմաթիվ գյուտեր է արել: Ուստի մարդը մշտապես զարգացման մեջ է, սակայն մյուս կենդանի էակների կյանքը փոփոխության չի ենթարկվում: Ինչպես որ այսօրվա մեղուն նույնն է, ինչ որ 1000 տարի առաջ: Այս այան անդրադառնում է մարդու այն գործիքներին, որոնց միջոցով, նա ավելի լավ է ճանաչում տիեզերքն ու իր շրջապատը: Այդ գործիքներն են աչքը, ականջը և ուղեղը: Փորձարարական ճանաչողությունը ձեռք է բերվում աչքերով ու ականջներով, իսկ ընդհանուր և բանական ճանաչողությունն ուղեղի օգնությամբ: Բնականաբար, աստվածային այս մեծ բարիքներն արժանի են գովեստների ու փառաբանության: Սակայն շատերը մոռանում են փառաբանել Աստծուն:
Այս այայից սովորում ենք.
1. Մարդու ամենակարևոր առանձնահատկություններից մեկը որը բարձրացնում է մարդու արժեքը, աստվածային հոգին է, որն Աստված փչել է նրա մեջ
2. Աստծուն փառաբանելու համար, մարդը պետք է ճանաչի իրեն և Աստծուն: Սակայն քանի դեռ մարդն իրեն չի ճանաչում, չի ճանաչում Աստծուն: Իսկ քանի դեռ մարդն Աստծուն չի ճանաչում, չի կարող նրան փառաբանել:
3. Մարդն ունի երկու կողմ՝ նյութական ու բարոյական: Բարեպաշտ մարդիկ իրենց նյութական կողմը ծառայեցնում են բարոյական կողմին: Սակայն կան նաև մարդիկ, ովքեր ուշադրություն են դարձնում միայն նյութական կողմին: