Ելք դեպի լույս 754
Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Սաջդե սուրահի 20-րդ և 21-րդ այաներ
وَلَنُذِیقَنَّهُمْ مِنَ الْعَذَابِ الْأَدْنَىٰ دُونَ الْعَذَابِ الْأَکْبَرِ لَعَلَّهُمْ یَرْجِعُونَ
Իսկ չարերը պետք է նետվեն դժոխքի կրակների մեջ ու ամեն անգամ, որ ցանկանան դուրս գալ, կրկին ներս պիտի նետվեն, ու այս խոսքը պիտի ասվի նրանց. «Կրեք կրակի պատիժը, որին չէիք հավատում»:
Անկասկած, բացի մեծ պատժից, նրանց հրամցնելու ենք աշխարհի պատիժներից: Գուցե վերադառնան:
Նախորդ հաղորդման մեջ նշեցինք, որ Աստված ասում է. «Հավատացյալն ու անօրենը հավասար չեն: Հավատացյալները դրախտի են արժանանում»: Այս այաները հավելում են, որ նրանք, ովքեր հայտարարում են, թե հավատացյալ են, սակայն իրականում չեն հնազանդվում Աստծուն, իրականում փախուստ չեն ունենալու դժոխքից: Նրանք այս աշխարհում պատժվում են, որպեսզի թերևս խորհեն իրենց մեղքերի մասին և ապաշխարեն, որպեսզի չարժանանան Աստվածային պատիժներին: Սակայն Դատաստանի օրը վերադարձի հնարավորություն չի լինելու:
Որոշ աղբյուրների համաձայն, այն տանջանքները, որ կրում է մարդն այս աշխարհում, նախազգուշացում են, որ նա հրաժարվի սխալ արարքներից:
Այս այաներից սովորում ենք.
1. Սխալն ու մեղքն այնպես են պարուրում մարդուն, ասես նա չի հավատում հանդերձյալ կյանքին:
2. Աստվածային պատիժները միայն հանդերձյալ կյանքին չեն վերաբերում: Այս կյանքում նույնպես Աստված մարդկանց պատժում է, որպեսզի ապաշխարեն ու գտնեն ճիշտ ճանապարհը:
3. Աստվածային պատիժը մարդուն դաստիարակելու համար է և բխում է աստվածային գթությունից:
Սաջդե սուրահի 22-րդ այա
Կա՞ արդյոք ավելի մեծ հանցավոր, քան նա, ով հեռանում է իր Արարչի այաներից, երբ արդեն քարոզվել են իրեն: Մենք ամբարիշտներից վրեժ պիտի լուծենք:
Այս այայում, նրանք, ովքեր ճշմարտությունը ճանաչելով ժխտում են աստվածային պատվիրանները, չարագործներ են, որ պիտի պատժվեն: Ղուրանն ասում է, որ երբ մարդն անհավատություն է անում, առաջին հերթին իր նկատմամբ է չարիք գործում: Դա շատ վտանգավոր է, քանի որ դրանից հետո մարդը սկսում է չարություն անել ուրիշների նկատմամբ: Սակայն հավատացյալ մարդը չի փորձում նեղություն պատճառել որևէ մեկին կամ չարագործութուն անել: Սակայն նա, ով հեռացել է աստվածային ճանապարհից, կարող է հեշտությամբ չարիք գործել ուրիշների նկատմամբ:
Այս այայից սովորում ենք.
- Գոռոզամտությունը պատճառ է դառնում, որ երբ մարդուն որևէ տեսակի հորդոր ուղղվի, այն լսելու փոխարեն, շարունակի իր սխալն ու ավելի խորտակվի իր մեղքի մեջ:
- Հանցագործների նկատմամբ վերաբերմունքը հենց այդպիսին պետք է լինի: Նախ պետք է նախազգուշացվեն, և արդեն հետո նրանք պետք է պատժվեն:
Սաջդե սուրահի 23-25-րդ այաներ
إِنَّ رَبَّکَ هُوَ یَفْصِلُ بَیْنَهُمْ یَوْمَ الْقِیَامَةِ فِیمَا کَانُوا فِیهِ یَخْتَلِفُونَ
Մովսեսին տվեցինք Հնգամատյանը: Անկասկած, նա ստացավ աստվածային այաները, և այդ (Գիրքը) կանխորոշեցինք որպես Իսրայելի ժողովրդի առաջնորդության աղբյուր:
Հաստատակամությամբ դժվարություններին տոկալու ու մեր այաներին հավատալու շնորհիվ մենք նրանց տվեցինք առաջնորդներ, որպեսզի ժողովրդին առաջնորդեն մեր հրահանգների համաձայն:
Արդարև, Աստված Հարության օրը դատելու է նրանց վեճերը:
Այս այաները նախ անդրադառնում են մարգարեի հայտնվելուն և Աստծու կողմից երկնային գրքի ուղարկվելուն, նշելով. «Անկասկած, մենք էինք, որ Մովսեսին գիրք տվեցինք, որ Իսրայելի ժողովրդին ճշմարիտ ուղին ցուց տա: Նրանց մեջ եղան ոմանք, որ հետևեցին Մովսեսին և համբերություն ցուցաբերեցին ու չվարանեցին: Նրանք հավատում էին Աստծու խոստումներին և Հնգամատյանին ու կարողացան հաղթել թշնամուն ու ղեկավարել հասարակությունը: Այս ճշմարիտ հավատացյալները, որ դիմացկունության շնորհիվ իշխանության հասան, նրանց գործի հիքմում ընկած էին աստվածային հրամանները: Նրանք Աստծու հրամանները վեր էին դասում մարդկանց կարծիքներից ու որոշումներից և միայն իշխում էին Աստծու գրքի ու աստվածային օրենքների հիման վրա: Իհարկե, Իսրայելի ժողովրդի մեջ կար տարաձայնություն, որը պատճառ դարձավ, որպեսզի նրանք մասնատվեն:
Իսկ տարաձայնությունների պատճառն այն էր, որ դրանց հիքմում ընկած էր ճշմարտությունից հրաժարվելը: Ուստի Աստված նրանց զգուշացնում էր, որ այն խումբը որ պառակտում է սերմանում մարդկանց մեջ, պետք է իմանա, որ դատաստանի օրը պետք է կանգնի Աստծու առջև և նրանց նկատմամբ արդարություն կիրառի:
Այս այաներից սովորում ենք.
1.Մարգարեների հայտնվելը պատմության ընթացքում շարունակական է եղել: Այն եղել է նաև իսլամի մարգարեից առաջ: Երբեք չպետք է կասկածել մարգարեների մասին:
2. Հավատքն ու տոկունությունը հանուն Աստծու, շատ կարևոր են երկիրը ղեկավարելու համար: Մարդը պետք է հավատա իր նպատակին և տոկունություն ցուցաբերի, որպեսզի կարողանա ղեկավարել հասարակությունը:
3. Կրոնական առաջնորդները երբեք չպետք է հուսահատվեն և տարաձայնությունների պատճառով հուսալքվեն: