Ելք դեպի լույս 760
Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Ահզաբ սուրահի 18 և 19-րդ այաներ
Աստված գիտի, թե ովքեր էին արգելում (հավատացյալներին), և ովքեր էին իրենց եղբայրներին կոչ անում. «Մեզ հետևեք (ու փրկեք ձեզ)», և քչերն էին մարտնչում:
Նրանք նախանձով են տոգորված ձեր նկատմամբ: Երբ ձախորդության մեջ ընկնեն, կնկատես, որ կնայեն քեզ ու այս ու այն կողմ նրա նման, ով շրջապատված է մահվան ստվերներով: Բայց հենց որ վախն անցնի, նախանձով լցված, իրենց սուր լեզուներով ձեզ վրա կհարձակվեն: Նրանք ոչ մի բանի չեն հավատում: Աստված ոչնչացնելու է նրանց արարքները: Դա Նրա զորության համար դյուրին է:
Նախորդ հաղորդման ժամանակ անդրադարձանք Ահզաբի(դաշնակիցների) ճակտամարտում մուսուլմաննեռի ոգին թուլացնելու Մեդինայի երեսպաշտների դերակատարությանը: Այս այաներն ասում են. «Նրանցից ոմանք փորձում էին մարդկանց հուսահատեցնել թշնամու դեմ կանգնելուց: Նրանք մարդկանց հորդորում էին իրենց նման հրաժարվել պատերազմից: Այդ մարդիկ ոչ միայն հրաժարվեցին մասնակցել պատերազմին, այլ նաև զինվորներին ու նրանց ընտանիքներին ռազմական օգնություն ցուցաբերելուց»:
Այս մարդիկ թույլ են հավատքի մեջ և վտանգի ժամանակ վախենում են: Սակայն երբ մուսուլմանները հաղթում են, իրենց են վերագրում այդ հաղթանակը և փորձում են իրենց բաժինը ստանալ պատերազմի ավարից:
Այն, ինչ երեսպաշտների առանձնահատկությունների մասին ասվում է, վերաբերում է բոլոր ժամանակներին և ոչ թե միայն մարգարեի ժամանակ ապրածներին: Նման մարդիկ վտանգի ժամանակ փախուստի են դիմում, իսկ երբ պատերազմ չկա, պաշտոն ու հարստություն են որոնում:
Այս այաներից սովորում ենք.
1. Թշնամուն դիմակայելիս պետք է զգույշ լինել թուլամորթներից, քանի որ նրանք ոչ միայն իրենք են փախուստի դիմում, այլ մյուսներին էլ համոզում են փախչել:
2. Երեսպաշտները վտանգի ժամանակ հեռու են քաշվում, իսկ երբ վտանգն անցնում է, ագահանում են և փորձում ձեռք բերել հարստություն:
3.Վախը թշնամու նկատմամբ և պահանջատիրական վերաբերմունքը հավատակցի նկատմամբ, այդ մարդկանց առանձնահատկություններից են:
Ահզաբ սուրահի 20-րդ այա
Նրանք կարծում են, թե թշնամիների խմբերը չեն հեռացել: Եթե այդ խմբերը նորից գան, կերազեն, որ խառնվեն անապատի արաբների հետ ու կբավականանան ձեր վիճակի մասին տեղեկություն ստանալով: Ձեզ հետ լինելու դեպքում սակայն, իրենց միջից քչերը կմարտնչեն:
Այս այան ցույց է տալիս, թե ինչպես են երեսպաշտները վախենում, ասելով, որ եթե նրանք մնան քաղաքում, հավատացյալների կողքին չեն պայքարելու թշնամու դեմ, ուրեմն մի մտահոգվեք նրանց գնալու և մի ուրախացեք նրանց մնալու համար:
Այս այայից սովորում ենք.
1. Երեսպաշտներն ու թուլամորթները մշտապես թշնամուն ավելի բարձր են գնահատում մուսուլմաններից: Նրանք կարծում են, որ թշնամին անպայման միշտ հաղթում է, իսկ հավատացյալը՝ պարտվում:
2. Թշնամուց վախը պատճառ է դառնում նրանից փախչելու համար: Իսկ հավատքն ու բանականությունը պահանջում են, որ մարդը կանգնի թշնամու դիմաց ու չվախենա նրանից:
Ահզաբ սուրահի 21-րդ այա
Դուք սքանչելի օրինակ ունեք հանձին ձեր մարգարեի: Մի օրինակ բոլոր նրանց համար, որոնք իրենց հույսը դրել են Աստծու վրա, հավատում են վերջին դատաստանին ու հաճախ են մտածում Աստծու մասին:
Այս այան շարունակում է նախորդ այաները, որ անդրադառնում էին երեսպաշտների առաձնահատկություններին: Այան ասում է, որ հավատացյալները չեն լսում երեսպաշտներին ու շարունակում են հավատարիմ մնալ մարգարեին: Նրանք իրենց մարգարեի նման ուժեղ են ու անկոտրում և չեն խնայում իրենց կյանքը՝ Մեդինան և մուսուլմաններին պաշտպանելու համար:
Պատմական աղբյուրների համաձայն, մարգարեն հրամայեց Մեդինան պաշտպանելու համար քաղաքի շուրջը խրամատ փորել: Նա վերցրեց բահ ու քլունգ ու սկսեց հավատացյալների հետ միասին փորել հողը: Այդպիսով, մարգարեն փորձում էր Աստծու նկատմամբ հավատը վառ պահել հավատացյալների սրտերում ու նրանց Աստծու կողմից հաղթանակի խոստում տալ:
Այս այայից սովորում ենք.
1. Իսլամի մարգարեն պատերազմի ժամանակ ռազմի հագուստ էր հագնում ու ղեկավարում իր զորքը: Նրա կրոնը պետականությունից անմասն չէր և նա մարդկանց երջանկությունն ու անվտանգությունն էր ցանկանում և մինևնույն ժամանակ նրանց հավերժական երջանկությունը հանդերձյալ կյանքում:
2. Իսլամի մարգարեն, մյուս մարդկանց նման, ուներ սովորական կյանք, դառնալով օրինակ հավատացյալնրի համար: Նա երկրային մարդ էր ու կյանքի օրինակ՝ մարդկանց համար: Իսկ պատերազմի ժամանակ, կռվելով իր զինակիցնրի հետ, նա հետևում էր բոլոր պատերազմական օրենքներին:
3. Եթե աշխարհի մուսուլմանները հետևեին իսլամի մարգարեի օրինակին, չէին թուլանա թշնամու դիմաց ու նրան թույլ չէին տա բռնանալ իրենց նկատմամբ: