Շաբաթվա ամփոփում
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը անդրադառնալու ենք Միջին Ասիայի և Կովկասի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։ Ընկերակցեք մեզ:
Թեև Արդարադատության միջազգային դատարանը Լաչինի միջանցքի արգելափակումը դադարեցնելու մասին հրաման է տվել, սակայն, թվում է, թե Իլհամ Ալիևի կառավարությունը որոշ օտարերկրացիների աջակցությամբ շարունակում է շրջափակել Ղարաբաղի հայերին։ Այս առնչությամբ հրապարակված լուրերից պարզվում է որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի զինծառայողների միջև բախումների շարունակման հետևանքով հակամարտող կողմերից մարդկային զոհեր գոյություն ունեն։ Այս կապակցությամբ վերջին դեպքում՝ մարտի 6-ին, Լաչինի միջանցքում և Ղարաբաղի շրջանում բախում է տեղի ունեցել Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի միջև։ Հայկական լրատվամիջոցները հայտնում են, որ Մարտի 5-ի առավոտյան՝ ժամը 10:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի ներթափանցած խումբը թիրախավորել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության աշխատակիցներին տեղափոխող ավտոմեքենան, ինչի հետևանքով զոհվել է 3 ոստիկան, ևս 1-ը վիրավորվել է։
Կասկածից վեր է, որ Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաները, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ասպեկտներում իշխանության լիազորությունները օտարներին հանձնելով՝ փորձում են ազդեցություն ունենալ Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս համատեքստում Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաների օրակարգում է հայկական հողերի օկուպացումը և Ղարաբաղում ոսկու ու պղնձի հանքերի մենաշնորհացումը։ Այդ նպատակով Բաքվի իշխանությունները փորձում են ուժ կիրառելով Հայաստանի վրա՝ նվազեցնել Ադրբեջանի Հանրապետության մուսուլման ժողովրդի ներքին ճնշումներն ու բողոքները։
Չնայած դրան, Մաշհադ Դադաշ մզկիթի իմամ Հաջ Սաբեր Հասանլիի հուղարկավորության արարողությանը ժողովրդի մեծ մասնակցությունը բացահայտեց այն փաստը, որ Ադրբեջանի Հանրապետության մուսուլման ժողովուրդը հարմար առիթի է սպասում՝ Միջազգային սիոնիզմի գործակալներին Արաքսի հյուսիսից դուրս շպրտելու և Իշխանությունը Ադրբեջանի Հանրապետությունում ժողովրդական և մուսուլման կառավարությանը հանձնելու համար: Հարկ է նշել, որ Արդարադատության միջազգային դատարանը Բաքվի և Երևանի միջև վեճերի և Ադրբեջանի Հանրապետության զինվորականների կողմից Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ որոշում է կայացրել փետրվարի 22-ին , որի համաձայն. «Ադրբեջանի Հանրապետությունը պետք է միջոցներ ձեռնարկի Լաչինի միջանցքի երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար»։
Արդարադատության միջազգային դատարանը Լաչինի միջանցքի վերաբերյալ պարտադիր որոշման մեջ ընդգծել է. «Մինչև այս հարցի վերաբերյալ վերջնական որոշումը և միջազգային կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին համապատասխան ՝ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացումը Ադրբեջանի Հանրապետության կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխոչընդոտ տեղաշարժն ապահովելու համար։ Կովկասյան տարածաշրջանում Իլհամ Ալիևի կառավարության ռազմական տեղաշարժերը, որոնք օրակարգ են մտցվում որոշ օտարերկրյա կառավարությունների օգնությամբ, վկայում են այն մասին, որ Բաքվի իշխանությունները մտադիր են այնպիսի երկրների օգնությամբ՝ ինչպես Անգլիայի, Թուրքիայի , և Իսրայելի ռասիստական ռեժիմի միջոցով ռազմավարական մենաշնորհ ստեղծել Հարավային Կովկասում:
***
Մեկ այլ կարևոր հարց, որը տեղի է ունենում Հարավային Կովկասի տարածաշրջանում, Թբիլիսիում ընդդիմության բողոքն է «Օտարերկրյա ազդեցության գործակալներ» օրինագծի հաստատման դեմ, որը մի քանի քաղաքների բողողքի ցույցերից հետո դուրս է հանվել այս երկրի Ազգային ժողովի օրակարգից։ Վրաստանի մայրաքաղաքում բողոքի ցույցերը սկսվել են երեքշաբթի օրվանից՝ մարտի 7-ին, քանի որ երկրի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հաստատել էր «արտաքին ազդեցության թափանցիկությանը վերաբերող» օրինագիծը։
Այս փաստաթուղթը սահմանում է օտարերկրյա ֆինանսավորում ստացող հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների գրանցման կարգավիճակը: Փաստորեն, այս օրենքի հաստատմամբ թափանցիկանում են Վրաստանի քաղաքական և հասարակական կազմակերպությունները։ Այլ կերպ ասած, Վրաստանի ժողովուրդը կարող է բացահայտել իր երկրում օտարերկրյա կառավարությունների և արևմտյան անվտանգության ու քաղաքական ինստիտուտների հետ կապված կազմակերպություններին և դիմակայել նրանց։ Չնայած սրան, թվում է, թե Թբիլիսիի կառավարությունում այս ոլորտում կարծիքների տարբերությունները շատ լուրջ են, ու նաև կարծիքների տարբերություն կա Վրաստանի Հանրապետության վարչապետի և նախագահի միջև։
Օրինակ՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Ղարիբաշվիլին ասել է. «Այս օրենքը համապատասխանում է եվրոպական և համաշխարհային չափանիշներին և պաշտպանվում է նրա կողմից»։ Սակայն Վրաստանի Հանրապետության նախագահ տիկին Սալոմե Զուրաբիշվիլին աջակցել է ցուցարարներին։ Զուրաբիշվիլին խոստացել է մերժել այս օրենքը։ Վրաստանի նախագահը նաև խնդրել է Թբիլիսիի կառավարության պատասխանատու պաշտոնյաներին զերծ մնալ Թբիլիսիում ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումից։ Նրա խոսքով, «նրանք պետք է հասկանան, որ սա վերջին հնարավորությունն է վերացնելու իշխանության և ժողովրդի միջև անջրպետը, որն աճում է»։
Վիճահարույց օրինագիծը, որը քննադատները անվանել են «Ռուսաստանի օրենք»՝ ռուսական ներքին օրենքներին նմանության պատճառով, որն իբր օգտագործվում էր այնտեղ քաղաքացիական հասարակությանը ճնշելու և անկախ լրատվամիջոցները փակելու համար, անսպասելիորեն հակառակ նախկին հայտարարությանը հինգշաբթի օրվա փոխարեն ուղարկվել է Վրաստանի Ազգային ժողով:
Ի պատասխան Թբիլիսիի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների արձագանքներին՝ Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրենքի հաստատման դեմ բողոքի ակցիայի մասնակիցները, ովքեր հավաքվել էին Ազգային ժողովի դիմաց, այրել են ոստիկանական մեքենա։ Ուժայիններն ամբողջությամբ ցրել են ցուցարարներին Թբիլիսիի կենտրոնում՝ Ազգային ժողովի դիմացի հրապարակից։ Ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառել է պլաստիկ փամփուշտներ, ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։ Բախումների վայրում ներկա լրագրողները փոխանցել են որ ցուցարարների մեծ մասը հիմնականում բաղկացած է եղել երիտասարդ ուսանողներից։
***
Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Վոպկե Հոքստրան Եվրամիության անունից ևս մեկ անգամ ընդգծել է Հայաստանի տարածքից Ադրբեջանի Հանրապետության զորքերի դուրսբերման անհրաժեշտությունը։ Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Վոպկե Հոքստրան ի պատասխան այս երկրի որոշ խորհրդարանականների հարցին, նա հաստատել է ադրբեջանական բանակի կողմից հայկական հողերի որոշ հատվածների օկուպացումը և ասել. «Եվրամիությունը պահանջում է ադրբեջանական զորքերը նահանջեն մինչև 2022 թվականի սեպտեմբերի 12-ի սահմանները»: Ադրբեջանական բանակի ուժերը դեկտեմբերի 12-ին մտել են Հայաստանի տարածք Լաչինի միջանցք և դեռևս վերահսկում են այս ճանապարհը։ Չնայած Բաքվի անտարբերությանը, միջազգային պահանջները շարունակվում են հայկական տարածքից ադրբեջանական ուժերի դուրսբերման վերաբերյալ։ Չնայած 2020 թվականին Բաքվի և Երևանի միջև տասը կետից բաղկացած համաձայնագրի ստորագրմանը, կարծես թե Լաչինի միջանցքը գրավելու Ադրբեջանի ջանքերն ավելի մեծ նպատակներ են հետապնդում։ Բաքվի իշխանությունները փորձել են բարձրացնել տարածքների փոխանակման հարցը այն բանից հետո, երբ հայկական կողմը հակազդեց Հայաստանի հարավային Զանգեզուրի միջանցքի փոխանակմանը։
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել է.«Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհը փոխելու և Լաչինի միջանցքն այլ երթուղիով փոխարինելու Ադրբեջանի պնդումները լեգիտիմ չեն»։ Անդրադառնալով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վեցերորդ կետին, որը վերաբերում է Լաչինի միջանցքի ստեղծման և Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապի հաստատման խնդրին Արմեն Գրիգորյանը ասել է.«Ռուսական, հայկական և ադրբեջանական կողմերի համաձայնությամբ, ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումից հետո եռամյա հնարավորություն է կանխատեսվել Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու նախագծման և կառուցման համար»:
2022 թվականին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունները ցույց են տալիս, որ Լաչինի միջանցքում Իլհամ Ալիևի կառավարության ռազմական ճնշման նպատակը Հայաստանի հարավային տրածքների մի մասի ստանալն է։ Հայաստանի Հարավային տարածքը Ադրբեջանին հանձնելու դեպքում Երեւանի պետական այրերը ստորագրած կլինեն Հայաստանի անկախության եւ տարածքային ամբողջականության աստիճանական մահը։ Իլհամ Ալիեւի կառավարության պաշտոնյաները օտարերկրացիների խորհրդով փորձում են ուժեղացնել ճնշումը երկու երկրների վրա՝ կտրելով Հայաստանի եւ Իրանի միջեւ ցամաքային կապը։ Ամփոփելով Բաքվի իշխանությունների վարքագիծը իր հարեւաններ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ պետք է ասել,որ Իլհամ Ալիևի պետական պաշտոնյաների կողմից միջազգային զգուշացումների անտեսելը բացասական հետևանքներ կունենա այս երկրի համար: Ղարաբաղի հայերի խնդիրը հիմնականում վերաբերում է մարդու իրավունքների խնդիրներին և ղարաբաղցիների՝ Հայաստանի հետ կապի անջատմանը։ Սա կարող է մեծացնել ինքնորոշման իրավունքի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու Իլհամ Ալիևի կառավարության խնդիրները և Ադրբեջանի տարածքի մի մասի բաժանումն ընդամենը մեկ քայլ կլինի այս հարավկովկասյան տարածաշրջանի երկրի դեմ։
***
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ճամփորդելու մասին համաձայնագիրը վավերացնելու օրենքի նախագծին: Ըստ այդմ գործնական կդառնա Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ճամփորդելու մասին համաձայնագիրը:
ՀՀ կառավարության՝ մարտի 9-ի նիստի ընթացքում գործադիրը հավանություն է տվել 2023 թ. հունվարի 12-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
2023 թվականի հունվարի 12-ի նիստի ժամանակ «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին նախագիծը ներկայացրել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։