Շաբաթվա ամփոփում
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը անդրադառնալու ենք Միջին Ասիայի և Կովկասի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։ Ընկերակցեք մեզ:
Անցած շաբաթ Իլհամ Ալիևի կառավարությունը շարունակեց ձերբակալությունների և սարսափ ստեղծելու քաղաքականությունը, որը որդեգրել է Ադրբեջանի Հանրապետության մուսուլման ժողովրդի նկատմամբ հյուսիսային Արաքսի կրոնական հատվածների շրջանում։ Ադրբեջանում իր հեղինակությունը ցույց տալու համար Իլհամ Ալիևի կառավարությունը շարունակում է հարձակվել ԱՀ ճնշված և անպաշտպան ժողովրդի վրա և սարսափ ստեղծելով կրկնակի ջանքեր է գործադրել օտարների պահանջները պարտադրելու Արաքսի հյուսիսի մուսուլման ժողովրդին՝ հատկապես հավատացյալներին և Իրանի կողմնակիցներին: Այդ կապակցությամբ, ԱՀ Պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) շարունակաբար ձերբակալում է սոցիալական ցանցերում ակտիվ գործունեություն ծավալող հավատացյալ երիտասարդներին և պատրաստում ու հրապարակում է տեսանյութեր՝ այդ երիտասարդներին և նրանց գործունեությունը ահաբեկիչներին նմանեցնելու և ձևացնելու որ նրանք ծառայում են Իրանի հետախուզական ու անվտանգության կազմակերպություններին։ Վերջին տեսանյութում, որը հրապարակվել է Պետական անվտանգության ծառայությունը և ATV սոցիալական ցանցի միջոցով, ցույց է տալիս ԱՀ մի շարք հավատացյալ երիտասարդների ձերբակալությունը, որը համաձայն այդ հաղորդման՝ ԱՀ հարավային քաղաքներում երկու հայտնի կրոնականների՝ Ռուհոլլահ Ախունդզադեի և Ալի Մուրսալ Ախունդզադեի հրամանով, լուսանկարել ու տեսագրել են ԱՀ ռազմական կենտրոններ և ուղարկել են «արտաքին անվտանգության կազմակերպություն»։ Իլհամ Ալիևի կառավարության այս արարքը ընդդեմ ԱՀ հավատացյալ մուսուլմանների և Իրանի կողմանակիցների նկատմամբ, բազմիցս և տարբեր ձևերով կրկնվել է անցած տարիներին։ Փաստորեն, ԱՀ անվտանգության պաշտոնյաները փորձում են վախ ու սարսափ ստեղծելու և խոշտանգումների միջոցով մարդկանց ստիպել հեռանալ իսլամի, հատկապես շիա կրոնից:
Մինչդեռ ԱՀ ժողովուրդը համարվում է աշխարհի ամենաուժեղ շիաներից և օրինակ է հանդիսանում աշխարհի շատ նվիրված ազգերի համար։ Փաստորեն, նույն կոմունիստների զավակները, ովքեր կոմունիստական համակարգի մութ ժամանակաշրջանում փորձում էին ստիպել ԱՀ հավատացյալներին հրաժարվել իսլամ կրոնից, այսօր փորձում են Արաքսի հյուսիսում ազերիախոս հավատացյալ զավակներին ստիպել նորովի կատարել իրենց պահանջները:
***
Հայ-ադրբեջանական սահմանի շփման գծում բախումների ավելացմամբ, հակամարտող կողմերի միջև լարվածությունը թևակոխել է վտանգավոր փուլ:
Իրավիճակը սրվել է, չնայած այն հանգամանքին, որ վերջին օրերին Երևանն ու Բաքուն հայտարարել են խաղաղության համաձայնագրի ստորագման մասին: Շփման գծում իրավիճակի սրումը վկայում է այն մասին, որ հակամարտող կողմերի միջև դեռևս առկա է անվստահություն և նրանցից ոչ մեկը պատրաստ չէ զիջման: ՌԴ ՊՆ-ն օրերս հայտարարել է. «Ադրբեջանի մի խումբ զինվորներ Շուշիի շրջանում հատել են շփման գիծը, ինչը 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածության խախտում է: Ռուս խաղաղապահները միջոցներ են ձեռնարկում՝ կանխելու լարվածության սրումը և սադրիչ գործողությունները»։Կասկածից վեր է, որ ռուս-ուկրաինական պատերազմը, որը Կիևին Արևմուտքի լայնածավալ աջակցության պայմաններում շարունակվում է, չի ազդել հարավային Կովկասի հարցերի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշման վրա: Օրերս Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, որ այդ երկրի բանակն իր վերահսկողության տակ է առել Ղարաբաղի մի շարք երկրորդական ճանապարհներ: Այս հայտարարությունը վկայում է այն մասին, որ Ալևի կառավարությունն արտաքին ուժերի դրդմամբ, փորձում է իր պահանջները պարտադրել Հայաստանին և նույնիսկ Ռուսաստանին: Սակայն դժվար թե այդ ջանքերն արդյունավորվեն, քանի որ Ռուսաստասնը տարածաշրջանում ունի հզոր ռազմական ենթակառուցվածք: Իսկ արտաքին ուժերը հենվում են միան Ադրբեջանի ռազմական հնարավորությունների վրա: Այդ ուժերը Կովկասում ռազմական տեղաշարժի հնարավորություն չոնեն և կարող են սահմանափակվել միայն Ռուսաստանի կամ տարածաշրջանի այլ երկրների նկատմամբ տնտեսական կամ քաղաքական քայլերով: Ադրբեջանը Հայաստանին բազմիցս մեղադրել է Ստեփանակերտ-Ղեյբալիշան-Լիսագոր լեռնային ճանապարհը Ղարաբաղ զենք տեղափոխելու համար օգտագործելու մեջ։Թեև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները շարունակվում են, Ադրբեջանի բանակի վերջին ռազմական տեղաշարժերը կարող են հիմք դառնալ Ղարաբաղյան երրորդ պատերազմի բռնկման համար: Այդ պատճառով, ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ ռուս խաղաղապահները միջոցներ են ձեռնարկում լարվածությունը և սադրիչ գործողությունները կանխելու ուղղությամբ: Ստեղծված իրավիճակում Հայաստանի իշխանությունները միջազգային հանրությունից ակնկալում են, որ Ղարաբաղի հայերի իրավունքները կիրացվեն, իսկ երկկողմ ու բազմակողմ համաձայնագրերը խախտողները կպատժվեն: Անցած շաբաթ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Ադրբեջանի կողմից միջազգային պայմանագրերի անպատիժ խախտումը խրախուսում է Բաքվին դիմել նոր սադրիչ քայլերի»: Երևանը միջազգային հանրությունից ակնկալում է դատապարտել Ադրբեջանի գործողությունները, սակայն միջազգային ասպարեզում կարծես թե այս հարցի շուրջ կոնսենսուս չկա:
....
Իլհամ Ալիևի կառավարությունը, որը վերջին մի քանի ամիսներին Բաքվի ԶԼՄ-ներում մեկնաբանելով որ Իրանը պատրաստվում է հարձակվել ԱՀ վրա, վերջին շաբաթվա ընթացքում փորձել է ստերով ու անհիմն մեղադրանքներով սպառնալ Իրանին ու հոխորտանքներ հնչեցնել։ Միաժամանակ, Բաքվի ԶԼՄ-ներում որպես պատգամավոր կամ քաղաքական փորձագետ կարծիք հայտնող տխրահռչակ մարդիկ շարունակում են սպառնալ Իրանին և պլաններ մշակել նրա մասնատման համար։ Իլհամ Ալիևի կառավարության տարածաշրջանային և միջազգային դաշնակիցներից ոմանք, ովքեր ընդունել են պարտությունը այլ ճակատներում, փորձում են հրահրելով Բաքվի տգետ պետական այրերին, ստիպել Իրանին տուժել և շահագործել այս իրադարձությունը հօգուտ իրենց։ Ակնհայտ է, որ այդ իրադարձություններից և ոչ մեկը չի օգտագործվում Ադրբեջանի Հանրապետության մուսուլմանական ժողովրդի կողմից, և կարծես թե այն տեղաշարժերը ներառվել են օրակարգում՝ ելնելով օտարերկրացիների և Իլհամ Ալիևի կառավարության որոշ տարածաշրջանային դաշնակիցների կողմից։ Իլհամ Ալիևի կառավարությունը, որն ամեն օր հակաիրանական քարոզչություն է հրապարակում Բաքվի լրատվամիջոցներում, վերջերս կրակել է միջազգային սիոնիստական շարժման կողմնակիցի վրա և փորձել է այն վերագրել Իրանին ու նրա կողմնակիցներին և ճնշել Ադրբեջանի Հանրապետությունում գտնվող մուսուլմաններին: Չնայած տարբեր դավադրություններին, Պետանվտանգության ծառայության վերլուծաբանը ակամա բացահայտեց այս ծառայության դերը ԱՀ խորհրդարանի հակաիրանական և հակաշիա ներկայացուցչի սպանության գործում։ Պետանվտանգության ծառայության վերլուծաբաններից Ասիֆ Նարիմանլին՝ Ֆազել Ղազանֆարօղլուի սպանությունը վերլուծելու պատրվակով, Իրանին մեղադրելու սովորական քաղաքականությանը համապատասխան, կեղծ խոսքերով հայտարարել է. «Ֆազել Մուստաֆայի սպանությունը պետանվտանգության ծառայության տեսանյութի հրապարակումից մեկ օր անց: Իրանցի լրտեսների (սոցցանցերում ակտիվ հճավատացյալ երիտասարդների) ձերբակալությունը պատահականություն չի կարող լինել։ Թեև մարդիկ ձերբակալվել են,սակայն դեռ ակտիվ լրտեսական ցանցեր կան։
ԱՀ Պետանվտանգության ծառայության ղեկավար Ալի Նաղիևը խոսել է նաև այդ երկրի հավատացյալ քաղաքացիներին Իրանի նկատմամբ բարեկամություն դրսևորելու և այդ երկրում իսկական շիիզմին հավատարիմ լինելու համար ճնշելու վերջին գործողության մասին։ Բաքվում այսպես կոչված այս կազմակերպության 104-ամյակին նվիրված արարողության ժամանակ նա ասել է. «Կկանխվեն որոշ հարևան երկրների դիվերսիաները և հուսալիորեն կպահպանվի երկրի անվտանգության մթնոլորտը»: ԱՀ Ազգային ժողովի զբաղվածության հարցերի և սոցիալական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մուսա Ղուլիևը զավեշտալի պնդումով Ռամազան բարեբաստիկ ամսվա սկիզբը հայտարարելու ԱՀ կովկասյան մահմեդական վարչակազմի այսպես կոչված տարբեր ֆեթվայի հրապարակումը, անվանել է որպես Ֆազել Ղազանֆարօղլուի վրա կրակելու փորձի այսպես կոչված դրդապատճառներից մեկը։ Ֆազել Ղազանֆարօղլուի վրա կրակելու հարցում Իրանին մեղավոր ցույց տալու Բաքվի կառավարության օտարերկրյա հոսանքներին առնչվող այս քաղաքական գործչի անհիմն պատճառաբանություններից մեկը «Ռուբեն Վարդանյանին» ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի կառավարության նախարարությունից հեռացնելն է։ Ֆազել Ղազանֆարօղլուի սպանության դրդապատճառների երկար ցուցակը, որը թվարկեց Մուսա Ղուլիևը ցույց է տալիս Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաների խճճված միտքը և պատրանքի աստիճանը՝ ամեն գնով Իրանին մեղադրելու համար։
***
Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը մարտի 30-ին հայտարարել է,որ իր վերահսկողության տակ է վերցրել Հայաստանի սահմանամերձ շրջանների մեծ հատվածներ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հավակնել է, որ Լաչինի նոր ճանապարհի շահագործման հետ կապված վերահսկողության տակ են վերցվել մի քանի գերիշխող բարձունքներ, գլխավոր և օժանդակ ճանապարհներ, ինչպես նաև սահմանի երկայնքով ընկած մեծ հատվածներ, որոնք գտնվում են Լաչինի շրջանի Ջաղազուր և Զաբուխ գյուղերի միջև:
Իլհամ Ալիևի կառավարության այս պնդմանը, մինչ այժմ չի արձագանքել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը: Այնուամենայնիվ Հայաստանի լրատվամիջոցներն անցած օրերի ընթացքում հաղորդել են,որ Ադրբեջանի զինված ուժերը Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են շփման գիծը եւ որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել:
Ադրբեջանի Հանրապետության ռազմական հարձակումը Հայաստանի վրա տեղի է ունենում այն դեպքում, երբ Երևանի իշխանությունները բազմիցս դատապարտել են եռակողմ հայտարարությունների կամայական մեկնաբանությունը և շփման գծում իրավիճակն ապակայունացնելու Իլհամ Ալիևի կառավարության ջանքերը և նրանք ընդգծել են միջազգային հանրության, հատկապես ԵԱՀԿ Մինսկի միջնորդական խմբի համանախագահների կողմից իրավիճակը ճշգրիտ գնահատելու և հրադադարը խախտողին հասցեական դիմելու անհրաժեշտությունը:
Այս պայմաններում թվում է, որ Իլհամ Ալիևի կառավարությունն օգտագործելով Ուկրաինայում Ռուսաստանի հակամարտության հնարավորությունը, ինչպես նաև օգտագործելով վերջին տարիներին Թուրքիայից, Պակիստանից, Սիոնիստական ռեժիմից և Ուկրաինայից գնած ռազմական տեխնիկան, մտադիր է Մոսկվայի խաղաղության պայմանագրի շրջանակից դուրս, ռազմական ուժով գրավել Հայաստանի վերահսկողության տակ գտնվող բոլոր քաղաքները։
Կասկած չկա,որ Ալիևի կառավարությունը փորձում է Փաշինյանի կառավարությանը ստիպել «Զանգեզուրի միջանցքը» հանձնել Ադրբեջանին: Բաքվի իշխանությունները նաև տարածքների փոխանակման կապակցությամբ առաջադրանքներ են ներկայացրել Հայաստանի կառավարությանը,որոնց բոլորին դեմ է եղել հայկական կողմը:
Այս կապակցությամբ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը 2021 թվականի օգոստոսին Արմենպրես լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել էր.-«Լաչինի միջանցքն այլ երթուղով փոխարինելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ»:
Արմեն Գրիգորյանը ասել է.«ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի եւ Ադրբեջանի նախագահի՝ 2020թ. եռակողմ հայտարարության 6-րդ կետում, որտեղ սահմանված են Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի ստեղծման եւ գործունեության հետ կապված հարցեր՝ սահմանված է հետեւյալը. «Կողմերի (այսինքն՝ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի) համաձայնեցմամբ առաջիկա երեք տարվա ընթացքում կորոշվի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթեւեկության նոր երթուղու կառուցման պլանը, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետագա վերատեղաբաշխմամբ՝ այդ երթուղու պահպանության համար»: Համենայնդեպս՝ Հայաստանը որեւէ պլանի համաձայնություն չի տվել, հետեւաբար Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ:
Այս համատեքստում Հայաստանի իշխանությունները բազմիցս ընդգծել են, որ Իլհամ Ալիևի կառավարության հետ այս առնչությամբ որևէ պայմանավորվածություն չեն կնքել։ Թվում է,թե Բաքվի իշխանությունները օտարների հանձնարարություններով փորձում են առանց ուշադրություն դարձնելու եռակողմ հայտարարության, ռազմական ճանապարհով իրականացնել իրենց պահանջները:
Փորձագետների կարծիքով Հարավային Կովկասում իր ուզած տարածքները ձեռք բերելու Ալիևի կառավարության անցած երկու տարիների գործողությունները հակասում են միջազգային նորմերին և բարի դրացիության սկզբունքին: Բաքվի այս արկածախնդրական գործողությունները պատճառ են դարձել,որ շատ փորձագետներ հավանական համարեն հաջորդ տարի կամ 2025 թվականին ղարաբաղյան երրորդ պատերազմը։
Որպես օրինակ ԱՄՆ-ում բնակվող ԱՀ քաղաքական հարցերով փորձագետ Արիֆ Յունուսը կարծում է. «Չնայած ԱՀ նախագահ Իլհամ Ալիևի բոլոր պնդումներին, որ Հայաստանի հանձնման պատճառով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կավարտվի, երրորդ պատերազմը երկու երկրների միջև տեղի կունենա 2024-ին և հավանական է 2025-ին»։
Արիֆ Յունուսը Հայաստանի՝ ռուսական և հնդկական նոր զինատեսակներով և Ադրբեջանի Հանրապետության՝ իսրայելական ու թուրքական զինատեսակներով զինվելը համարեց ղարաբաղյան երրորդ պատերազմի նախապատրաստական քայլեր և կանխատեսեց, որ Ռուսաստանը չեզոք չի մնա առաջիկա ղարաբաղյան պատերազմում և Հայաստանի օգտին կպատժի Ադրբեջանին:
Համենայնդեպս պետք է ասել,որ Ալիևի կառավարության գործողությունները և ուժային ճանապարհով Հայաստանից արտոնություններ կորզելու նրա պնդումները չեն կարող երկարատևում ապահովել Ադրբեջանի մուսուլման ժողովրդի ազգային շահերը: