Ապրիլ 12, 2023 09:59 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Ահզաբ սուրահի 63-րդ  և 64-րդ  այաներ

یَسْأَلُکَ النَّاسُ عَنِ السَّاعَةِ ۖ قُلْ إِنَّمَا عِلْمُهَا عِنْدَ اللَّهِ ۚ وَمَا یُدْرِیکَ لَعَلَّ السَّاعَةَ تَکُونُ قَرِیبًا

إِنَّ اللَّهَ لَعَنَ الْکَافِرِینَ وَأَعَدَّ لَهُمْ سَعِیرًا

 

Նրանք քեզ պիտի հարցնեն, թե ե՞րբ  է գալու վերջին դատաստանի օրը: Պատասխանիր. «Միայն Աստված գիտի սա»: Ո՛վ գիտի, թերևս հեռու չէ դատաստանի օրը:

Աստված անիծեց անհավատներին և նրանց համար պատրաստել է բոցավառվող կրակ:

Անհավատներն ու երեսպաշտները, որ ոչ մի  պատճառ չունեն չընդունելկու, որ դատաստանի օրը մոտ է, մարդկանց մեջ կասկածներ տարածելու և նրանց հավատքը թուլացնելու նպատակով, իսլամի մարգարեին հարցեր էին ուղղում այն մասին, թե երբ է  գալու դատաստանի օրը: Բոլորս գիտենք, որ մի օր մահանալու ենք, սական չգիտենք, թե այդ օրը երբ է  լինելու: Սակայն դա չի նշանակում, որ եթե մեր մահվան  օրը չգիտենք, ուրեմն չենք մահանալու: Եթե մարգարեն ասեր, որ դատաստանի օրը գալու է 1000 տարի հետո, միթե նրանք այդքան ապրելու էին  որպեսզի դա տեսնեին:

Այս այան ասում է , որ դատաստանի օրը գիտի միայն Աստված: Կարևորն այն է, որ յուրաքանչյուր հավատացյալ գիտի, որ դատաստանի օրը մոտ է և ուշադիր է   իր խոսքերի ու գործերի նկատմամբ:

 

Այս այաներից սովորում ենք.

1. Դատաստանի ժամկետը չիմանալը չի նշանակում, որ այն չի լինելու: Հավատացյալը հավատալով Աստծու մարգարեի ազնվությանը, պետք է հավատա նրա խոսքերին:

2. Մշտապես պետք է սպասենք Աստծու դատաստանին և կարևոր չէ թե մեր մահվան ժամկետը երբ է գալու:  

 

Ահզաբ սուրահի 65-րդ և 66-րդ այաներ

خَالِدِینَ فِیهَا أَبَدًا ۖ لَا یَجِدُونَ وَلِیًّا وَلَا نَصِیرًا

یَوْمَ تُقَلَّبُ وُجُوهُهُمْ فِی النَّارِ یَقُولُونَ یَا لَیْتَنَا أَطَعْنَا اللَّهَ وَأَطَعْنَا الرَّسُولَا

 

Նրանք հավիտենապես պիտի բնակվեն այնտեղ առանց բարեխոս ունենալու և անօգնական:

Այն օրը, երբ նրանց դեմքերն այլակերպվեն բոցերի մեջ, պիտի գոչեն. «Երանի թե Աստծուն ու մարգարեին հնազանդվեինք»:

Այս այաներն ասում են, որ նրանք, որոնք փորձում են  մարդկանց հավատքը  և Աստծու մարգարեի հետ նրանց կապը թուլացնել, այս աշխարհում զրկվելու են աստվածային բարիքներից իսկ հանդերձյալ կյանքում  ենթարկվելու են սարսափելի պատիժների: Սակայն որքան էլ նրանք զղջան, չեն կարող ապաշխարել կամ վերադարձնել իրենց անցյալը: Եվ ոչ ոք չի կարող նրանց համար բարեխոսել:

 

Այս այաներից սովորում ենք.

1. Անհավատոթյունը, որ բխում է ճշմարտությունը չընդունելուց, աստվածային պատժի է արժանանալու և՛ այս աշխարհում և՛ հանդերձյալ կյանքում:

2. Հակառակ աշխարհիկ կյանքի, հանդերձյալ կյանքում ոչ մեկը մյուսին չի կարող օգնել ու փրկել պատժից:

3.  Փրկության միակ ճանապարհն Աստծուն և նրա մարգարեին հնազանդվելն է:

Ահզաբ սուրահի 67 և 68-րդ այաներ

وَقَالُوا رَبَّنَا إِنَّا أَطَعْنَا سَادَتَنَا وَکُبَرَاءَنَا فَأَضَلُّونَا السَّبِیلَا

رَبَّنَا آتِهِمْ ضِعْفَیْنِ مِنَ الْعَذَابِ وَالْعَنْهُمْ لَعْنًا کَبِیرًا

Տե՛ր, մենք հետևեցինք մեր իշխաններին ու մեծամեծներին, և նրանք ճշմարտության ճանապարհից մոլորեցրին մեզ:

Ո՛վ Տեր, նրանց պատիժները կրկնապատկիր և անիծիր նրանց ահռելի անեծքով:

 

Երբ հանցագործները տեսնում են չարչարանքը, անիծում են նրանց, ովքեր իրենց մոլորեցրել են: Սակայն դա որևէ կերպ չի կարող արդարացնել իրենց մեղքը, որովհետև նրանք կարող էին հետևել մարգարեին ու հավատացյալներին ու չմոլորվել: Հետաքրքիրն այն է, որ այս հանցագործները, որ արժանացել են Աստծու անեծքին, իրենց ղեկավարին են անիծում: Սակայն ինչպես ասվում է Արաֆ սուրահի 37-րդ  այայում, Աստված նրանց համար ովքեր կրկնակի պատիժ են ցանկանում իրենց ղեկավարների համար որոնց մոլորեցրել են, ասում է . «Երկու խմբերն էլ արժանանալու են տանջանքի և ղեկավարները որ մոլորոցրել են իրենց հետևորդներին և հետևորդները, որովհետև եթե նրանք  չհետևեին իրենց առաջնորդներին, հանցագործները չէին շարունակի իրենց բռնությունները»:

 

Այս այաներից սովորում ենք.

1. Դատաստանի  օրը հանցագործները փորձելու են արդարացնել իրենց ու մեղադրել ուրիշներին:

2. Հասարակության մեծամեծներին կուրորեն ընդունելը ոչ բանականության ոչ շարիաթի տեսանկյունից, ընդունված չէ:

3.Նրանք, ովքեր ստեղծում են կեղծ ավանդույթներ և  մարդկանց մոլորվելու պատճառ են դառնում, պատասխանատու են մարդկանց մոլորության և դրա հետևանքների  համար, նույնիսկ եթե դա նրանց մահից հետո լինի:

Պիտակ