Ապրիլ 12, 2023 09:59 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Ահզաբ սուրահի 69-րդ այա

 

یَا أَیُّهَا الَّذِینَ آمَنُوا لَا تَکُونُوا کَالَّذِینَ آذَوْا مُوسَىٰ فَبَرَّأَهُ اللَّهُ مِمَّا قَالُوا ۚ وَکَانَ عِنْدَ اللَّهِ وَجِیهًا

 

Ո՛վ հավատացյալներ, մի՛ նմանվեք նրանց, որոնք նախատեցին Մովսեսին: Աստված նրան զերծ պահեց զրպարտություններից, ու նա  հարգված էր Աստծու կողմից:

 

Քանի որ հրեաներն ապրում էին Մեդինայում ու շփվում մուսուլմանների հետ, նրանք Մովսեսի դեմ ուղղված հերյուրանքները տարածում էին նաև մուսուլմանների շրջանում: Այս այան, դիմելով մուսուլմաններին, ասում է. «Զգուշացեք, որպեսզի Մովսեսի դեմ ուղղված հերյուրանքները դուք չտարածեք, քանի որ Աստծու մարգարեն եղել է առաքինի ու ճշմարիտ: Ուրեմն չպետք է հեղինակազրկել նրան, ով հեղինակություն է վայելում Աստծու մոտ»:

 

Այս այայից սովորում ենք.

1. Թշնամիների սադրանքներից մեկը մուսուլմանների հոգևոր առաջնորդներին հեղինակազրկելն ու զրպարտելն է:

2. Աստծուն հավատալու համար անհրաժեշտ է հավատալ նաև աստվածային մարգարեներին ու հեռու մնալ նրանց զրպարտելուց:

3. Աստված առաքինի մարդկանց պաշտպանում է թշնամիներից:

 

Ահզաբ սուրահի  70-րդ և 71-րդ այաներ

 

یَا أَیُّهَا الَّذِینَ آمَنُوا اتَّقُوا اللَّهَ وَقُولُوا قَوْلًا سَدِیدًا

یُصْلِـحْ لَکُمْ أَعْمَالَکُمْ وَیَغْفِرْ لَکُمْ ذُنُوبَکُمْ ۗ وَمَنْ یُطِعِ اللَّهَ وَرَسُولَهُ فَقَدْ فَازَ فَوْزًا عَظِیمًا

 

Ո՛վ հավատացյալներ, երկնչեք Տիրոջից: Թող ճշմարտությունն իշխի ձեր խոսքերի վրա:

 (Աստված) ձեր արարքները արժանավոր կդարձնի ու քավել կտա ձեր մեղքերը: Նա, ով հնազանդվի Աստծուն և Նրա մարգարեին, գերագույն երանություն կվայելի:

 

Այս այաներն ասում են, որ պետք է զգուշանալ և ասեկոսեներ չտարածել ու պետք է ասել միայն  ճշմարիտ խոսքը: Այդ խոսքը պետք է լինի ամուր ու հիմնավորված և խնդիրներ չառաջացնի ուրիշների համար: Բնականաբար, եթե հավատացյալներն ուշադիր լինեն իրենց խոսքերին և անհիմն շշուկներ չտարածեն ու չդատեն ուրիշներին իրենց կասկածների հիման վրա, հասարակությունը կբարեփոխվի: Աստված ներում է նրանց, ովքեր հասկանում են, որ սխալվել են: Ուրեմն առաքինի և բարեպաշտ լինելու հիմնաքարը  զրպարտությունից ու անհիմն խոսքերից հեռու մնալն է:

Վկայակոչելով իմամ Սաջջադին, ասում են. «Լեզուն ամեն օր մարմնի մյուս մասերից հարցնում է նրանց որպիսությունը և նրանք պատասխանում են. «Մենք լավ ենք, եթե դու թույլ տաս»:

 

Այս այաներից սովորում ենք.

1. Հավատքի պարտադիր պայմանն առաքինի ու բարեպաշտ լինելն է ու ճշմարիտ խոսքին հետևելը:

2. Պետք է ոչ միայն  գեղեցիկ խոսել, այլ նաև բովանդակալից:

3. Եթե մարդը բարեպաշտ լինի, Աստված նրա սխալները կների ու կառաջնորդի դեպի ճշմարտություն:

 

Ահզաբ սուրահի 72-րդ  և 73-րդ այաներ

 

إِنَّا عَرَضْنَا الْأَمَانَةَ عَلَى السَّمَاوَاتِ وَالْأَرْضِ وَالْجِبَالِ فَأَبَیْنَ أَنْ یَحْمِلْنَهَا وَأَشْفَقْنَ مِنْهَا وَحَمَلَهَا الْإِنْسَانُ ۖ إِنَّهُ کَانَ ظَلُومًا جَهُولًا

لِیُعَذِّبَ اللَّهُ الْمُنَافِقِینَ وَالْمُنَافِقَاتِ وَالْمُشْرِکِینَ وَالْمُشْرِکَاتِ وَیَتُوبَ اللَّهُ عَلَى الْمُؤْمِنِینَ وَالْمُؤْمِنَاتِ ۗ وَکَانَ اللَّهُ غَفُورًا رَحِیمًا

 

Մենք առաջարկեցինք երկինքներին, երկրին ու լեռներին, որ (հավատքի) պահապանները լինեն: Բայց նրանք մերժեցին և վախեցան  (այս նվիրական բեռը կրել): Սակայն մարդը կրեց դա: Հիրավի, նա անօրեն ու անմիտ եղավ:

Աստված պիտի պատժի կեղծ բարեպաշտ տղամարդկանց ու կանանց և կռապաշտ տղամարդկանց ու կանանց: Հավատացյալ տղամարդկանց ու կանանց ներողամիտ աչքով պիտի նայի, քանզի գթած ու անհիշաչար է Նա:

 

Այս այաները Ահզաբ սուրահի վերջին այաներն են: Դրանք անդրադառնում են շատ կարևոր հարցի՝ հավատարմությանը: Եվ դա միայն մարդուն է  տրված: Իսկ ո՞րն է աստվածային հավատարմությունը: Այն վերաբերում է հոգուն: Այսինքն՝ այն հոգուն, որ Աստված տվել է  մարդուն և նրան առանձնացրել կենդանիներից: Այն հոգին, որ մարդու բանականության հենքն է և որը մարդուն տալիս է ընտրելու հնարավորություն: Մարդն առանց հոգու չի կարող կատարյալ լինել:

Մյուս էակները նման հնարավորություն չունեն: Սակայն մարդն Աստծու շնորհիվ արժանացել է այս մեծ արժանիքին: Աստված, որն այս բարիքը տվել է  մարդուն, նրանից պահանջել է դրանից ճիշտ օգտվել և երջանկացնել իրեն ու հասարակությանը: Սակայն մարդկանցից շատերը, գերի դառնալով անհավատությանն ու երեսպաշտությանը, սխալ վարքագիծ որդեգրելով, չեն կարողացել այդ աստվածային հավատարմությանն արժանի լինել: Հավատացյալները սայթաքել են, իսկ մյուսները տգիտության պատճառով մոլորվել են աստվածային ուղուց ու չեն կարողացել պահպանել աստվածային հավատարմությունը: Իհարկե, այնուամենայնիվ, մարդիկ հնարավորություն ունեն դուրս գալ մոլորությունից և ընտրել ճիշտ ճանապարհ:

 

Այս այաներից սովորում ենք.

1. Մարդն Աստծու ներկայացուցիչն է  տիեզերքում: Աստված մարդուն բազմաթիվ արտոնություններ է տվել: Այս արտոնությունները մարդուն տրվել են, որպեսզի նա ճիշտ օգտվի դրանցից:

2.  Իսլամի տեսանկյունից, բռնությունն իրականացվում է ոչ միայն ուրիշների այլ նաև ինքն իր նկատմամբ, ինչը խանգարում է մարդու առաջընթացին:

3. Մարդու նկատմամբ վստահությունը պետք է զուգորդվի պատասխանատվությամբ, հակառակ դեպքում, մարդը կարժանանա Աստծու պատժին:

4. Տղամարդիկ ու կանայք հավասար են կատարելության հասնելու կամ նվաստանալու հարցում:

 

 

Պիտակ