Ապրիլ 12, 2023 14:00 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Սաբա սուրահի 6 և 7-րդ այաներ

 

وَيَرَى الَّذِينَ أُوتُوا الْعِلْمَ الَّذِي أُنْزِلَ إِلَيْكَ مِنْ رَبِّكَ هُوَ الْحَقَّ وَيَهْدِي إِلَى صِرَاطِ الْعَزِيزِ الْحَمِيدِ

وَقَالَ الَّذِينَ كَفَرُوا هَلْ نَدُلُّكُمْ عَلَى رَجُلٍ يُنَبِّئُكُمْ إِذَا مُزِّقْتُمْ كُلَّ مُمَزَّقٍ إِنَّكُمْ لَفِي خَلْقٍ جَدِيدٍ

 

Նրանք, որոնք լուսավորված են գիտությամբ, գիտեն, որ Արարչի կողմից քեզ իջեցված Գիրքը ճշմարտությունն է, որ առաջնորդում է  դեպի ամենակարող և փառավոր Աստծու ճանապարհը:

Անհավատները ծաղրելով ասում են. «Ձեզ ցույց տա՞նք մի մարդու, որ հաստատի, թե մեր մարմինները մի անգամ հողի վերածվելուց հետո նորից կյանք  պիտի առնեն»:

 

Այս այաներն ասում են. «Նրանք, որ խելացի են և մտածելու կարողություն ունեն, այն այաների մասին որ ուղարկվել են մարգարեին, ուսումնասիրում են ու հասկանում դրանց ճշմարտացիությունը: Նրանք նաև հասկանում են, որ Աստծու առաջնորդությանը հասնելու համար պետք է ուշադիր հետևել Ղուրանին: Իսլամի մարգարեի ժամանակ, այլ կրոնների առաջնորդները հավատացին իսլամի մարգարեին ու մուսուլման դարձան: Պատմության ընթացքում, մեծ թվով գիտնականներ, ուսումնասիրելով Ղուրանի այաները, վկայել են, որ դրանք ճշմարտացի են և դարձել են այդ Գրքի հետևորդը: Սակայն եطել են ու կան նաև մարդիկ, որ ժխտում են Ղուրանը և մարգարեին և հանդերձյալ կյանքը: Այս խումբը, որ չի կարողանում փաստեր ներկայացնել այն մասին որ աշխարհը ստեղծվել է Աստծու կողմից, ժխտում ե ն հանդերձյալ կյանքը: Նրանք փորձում են ուրիշներին համոզել չկատարել մարգարեի ու իսլամի պատվիրանները:

 

Այս այաներից սովորում ենք.

1. Հակառակ նրան, որ շատերը  պնդում են, թե կրոնը տգիտության արդյունք է, մեծ թվով գիտնականներ փաստել են դրա ճշմարտացիությունը:

2.Մարգարեների ուղին աշխարհում  արժանապատվություն  ու հպարտություն է պարգևում է հավատացյալներին:

2. Նրանք, որ դեմ են մարգարեին, փորձում են նվաստացնելով ու ծաղրելով, մարգարեների հեղինակությունը մարդկանց մոտ նվազեցնել, որպեսզի նրան ոչ ոք չհետևի:

 

Սաբա սուրահի 8 և 9-րդ այաներ

أَفْتَرَى عَلَى اللَّهِ كَذِبًا أَمْ بِهِ جِنَّةٌ بَلِ الَّذِينَ لَا يُؤْمِنُونَ بِالْآخِرَةِ فِي الْعَذَابِ وَالضَّلَالِ الْبَعِيدِ 

أَفَلَمْ يَرَوْا إِلَى مَا بَيْنَ أَيْدِيهِمْ وَمَا خَلْفَهُمْ مِنَ السَّمَاءِ وَالْأَرْضِ إِنْ نَشَأْ نَخْسِفْ بِهِمُ الْأَرْضَ أَوْ نُسْقِطْ عَلَيْهِمْ كِسَفًا مِنَ السَّمَاءِ إِنَّ فِي ذَلِكَ لَآيَةً لِكُلِّ عَبْدٍ مُنِيبٍ

 

Արդյոք նա Աստծու մասին սո՞ւտ է խոսում կամ հիմա՞ր է: (Այդպես չէ), իսկ նրանք, որոնք ուրանում են հանդերձյալ կյանքը, մոլորության մեջ են ընկած ու հավիտենական չարչարանքները լինելու են նրանց բաժինը:

Մի՞թե նրանք չեն տեսել, թե ինչ կա իրենց առջևից ու հետևից շրջապատած երկինքների վրա ու երկրում: (Ո՞վ կարող է արգելել մեզ), որ նրանց ոտքերի տակ մի վիհ բացենք կամ երկնքից քարաբեկոր իջեցնենք նրանց գլխին: Սա ապացույց պիտի լինի Աստծու ապաշխարող ծառայի համար:

 

Մարգարեի հակառակորդները, որ ժխտում էին հանդերձյալ կյանքը, ասում են, թե դա սուտ է, որ մարգարեն խելագար է: Ի պատասխն, Աստված ասում է . Մարգարեն ոչ ստախոս է և ոչ էլ խելագար: Դուք եք, որ մոլորվել եք ու չեք կարողանում ընդունել ճշմարտությունը և կարծում եք, թե հանդերձյալ կյանքը ժխտելով, կխուսափեք պատժից:

Այնուհետև Աստված, դիմելով անհավատներին, ասում է. «Արդյոք չե՞ք տեսնում, որ երկինքն ու երկիրը ստեղծվել են հզոր ուժի կողմից: Արդյոք այն Աստված որ կարող է նման հրաշք ստեղծել անկարո՞ղ է ձեզ վերակենդանացնել: Դուք իսլապես կարծում եք, որ նա ուժ չունի՞ մի հզոր երկրաշարժ անելու և ձեզ բոլորիդ հողի տակ տանելու համար: Յուրաքանչյուր խելացի մարդ, այս ամենի մասին կարող է մտածել: Ուրեմն ինչպես է, որ մարդիկ, առանց խորհելու անցյալի մասին, տեսնում են միայն ներկան և ժխտում հանդերձյալ կյանքը:

 

Այս այաներից սովորում ենք.

1. Որոշ մարդիկ ընդունում են Աստծուն որպես արարիչ, սակայն չեն ընդունում հանդերձյալ կյանքը, որպեսզի չհետևեն պատվիրաններին:

2. Նրանք, որ չեն հավատում աստվածային պատվիրաններին, կյանքում սայթաքում են:

3. Արարչի մասին խորհելով, կարելի է  ավելի շատ հավատալ նրան և հանդերձյալ կյանքին:

4. Այն անձը,  որ երկրաշարժի դիմաց անկարող է, ինչեպս կարող է փախչել Աստծու  պատժից ու փրկվել:

5. Խորհելով արարչագործության մասին, մարդը հավատում է արարմանը և այդպիսով սկսում հավատալ Աստծուն:

 

Պիտակ