Ողջույն բարեկամ-368
Մայիս 21, 2023 14:12 Asia/Yerevan
Բարի երեկո հարգարժան ունկնդիրներ։Եթերում է «Ողջույն բարեկամ» հաղորդաշարի հերթական թողարկումը։ Բոլորիդ մաղթում ենք հույս , սեր և հավատ։
Օգնիր ինձ կյանքում ուղիղ ընթանալ,-
Եթե քնած եմ՝ քնից արթնանալ,
Թե դուռը բաց է՝ իզուր չբանալ,
Եղածով երբեք չհանգստանալ
Եվ չասել, թե իմ արածն արեցի:
Չասել, թե ամբողջ սրտով սիրեցի,
Չասել, թե արդեն փառքին տիրեցի,
Դեռ երգը մտքում՝ չասել գրեցի,
Դեռ քարը հանքում՝ չասել կրեցի.
Օգնիր ինձ կյանքում ուղիղ ընթանալ:
Գևորգ Էմին