Հունիս 03, 2023 19:11 Asia/Yerevan

Բարի երեկո սիրելի ռադիոլսող բարեկաներ: Դուք լսում եք ԻԻՀ Ձայնի հայերեն Ռադիոժամը, եթերում է «Ողջույն բարեկամ» հաղորդաշարի հերթական թողարկումը:

 

Ինձ պատիվ է, որ գութ հայցող ես քո մուրացիկը լինեմ,
Եվ անձնուրաց իմ կամքով գամ, քո ստրուկն ու գերին լինեմ:
Քո զայրույթից հողմացրիվ ու խռովքդ տանող լինեմ
Եվ աղեղից լարված նետին անզուգական թիրախ լինեմ:

*

Դերվիշների սրտի համար դու դարման ես մի ամոքող,
Դու ես նրանց օգնող փերին, հանգույցների կապը բացող,
Սար ու ծառի ու գեղանու պատկերը վառ անզուգական:
Սա է բոլոր դերվիշների կյանքի հասույթը սիրտ գերող:

*

Խենթի նման խիզախ եղիր, կապ, կապանքից ազատվիր,
Սիրամարգի տեսք ընդունած սև ագռավին պարսավիր:
Անմիտ մարդուն մի՛ հարցրու խելոքի սրտի հալից,
Բռնության ու խելքին սովոր մարդկանց գտիր՝ տարբերիր: