Ողջույն բարեկամ-371
Հունիս 12, 2023 13:56 Asia/Yerevan
Բարի երեկո հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Ձեր ուղեկիցն է Հայերեն ռադիոժամը։ Ներկայացնում ենք «Ողջույն բարեկամ» հաղորդաշարի հերթական թողարկումը։
Ինչ լավ է երբ կան գեղեցիկ մտքեր՝
Հեռուն սլացող,
Դեպի լուսաբաց,դեպի հրացոլք։
Ինչ լավ է երբ կան մարդիկ ժպտացող։
Ինչ լավ է երբ կան սիրո արցունքներ՝
Ինչպես այգացող։
Ինչ լավ է երբ քո սրտի խորքերում
Հավերժանում է ամեն գնացող։
Ինչ լավ է երբ միշտ ամենաբարի մարդիկ են լինում
Քո դուռը բացող,
Աստղերի նման Քեզ շողշողացող։
Արշավիր Դարբնի