Ողջույն բարեկամ-373
Հունիս 26, 2023 13:34 Asia/Yerevan
Բարի հանդիպում հարգարժան ունկնդիրներ։ Ամառն արդեն ամբողջովին մտել է իր իրավունքների մեջ։ Իրանում արդեն ամառվա հինգերորդ օրն է։ Ձեզ ցանկանում ենք` ամառային արևոտ պայծառ տրամադրություն, թող արևը, լույսը և սերը լինեն ձեր մշտական ուղեկիցը։
Խաղաղ դաշտերին
Իջել է ամառ,
Բերել է երկրին
Բարիք անհամար:
Քամին մեղմօրոր
Համբույր է տալիս,
Հասկերը շորոր
Գնում են, գալիս:
Տանձը դեղնել է,
Խնձորը՝ շիկնել,
Սեխը ելել է՝
Իր թաղին թիկնել…
Կրակ է մաղում
Արևը վերից,
Խաղողն է շողում
Կանաչ թփերից…
Ծաղկած դաշտերին
Իջել է ամառ,
Բերել է երկրին
Բարիք անհամար: