Հունիս 26, 2023 13:42 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը անդրադառնալու ենք Միջին Ասիայի և Կովկասի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։ Ընկերակցեք մեզ:

Եվրասիական տնտեսական միության(ԵԱՏՄ) և Իրանի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու Մոսկվայի և Թեհրանի ղեկավարների ջանքերն արդյունքի են հասնում։

Այս կապակցությամբ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է,-«Եվրասիական տնտեսական միությունը շատ մոտ է Իրանի հետ համաձայնագրի կնքմանը, և կանխատեսումները  ցույց են տալիս, որ Իրանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև Ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) համաձայնագիրը կստորագրվի մինչև 2023 թվականի ավարտը»:

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրներն են՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: Իրանի Իսլամական Հանրապետությունը և Եվրասիական տնտեսական միությունը 2018 թվականի մայիսի 17-ին, Ղազախստանի մայրաքաղաքում առաջին անգամ ստորագրել են ազատ առևտրի գոտու ստեղծման մասին ժամանակավոր համաձայնագիր։ Այս համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2019 թվականի դեկտեմբերին:  Ներկայումս ջանքեր են գործադրվում այս համաձայնագիրը ազատ առեւտրի համաձայնագրի վերածելու ուղղությամբ։

Ռուսաստան-Իրան ազատ առևտրի համաձայնագիրը պայմանագիր է, որը պետք է ստորագրեն  Թեհրանը և Մոսկվան,որով կբարելավեն Իրանի և Ռուսաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերությունները։ Այս նպատակի իրականացման դեպքում, եվրասիական բոլոր երկրները կարող են օգտվել Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի գոտուց փոխադարձ համագործակցության համար։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր. «Մոսկվան ցանկանում է, որ Թեհրանը միանա Եվրասիական տնտեսական միությանը»։

Ըստ վերջին հրապարակված վիճակագրության՝ 2019 թվականին Իրանի և Եվրասիական միության միջև ապրանքաշրջանառության արժեքը կազմել է երկու միլիարդ 400 միլիոն դոլար, որը 2021 թվականին հասել է հինգ միլիարդ դոլարի։ Այս ընթացքում երկու կողմերի փոխադարձ առևտրային արժեքից մոտ 4 մլրդ դոլարը վերաբերել է գյուղմթերքին, իսկ վերջին մի քանի տարիներին աճել է նաև արդյունաբերական մեքենաների առևտուրը։

Իրանը եվրասիական երկրներ է արտահանում նաև մեքենաներ, մետաղական նյութեր և հանքային նյութեր։ Եթե երկուստեք ժամանակավոր համաձայնագիրը վերածվի ազատ առևտրի համաձայնագրի, Իրանի և ԵԱՏՄ-ի  միջև ապրանքների մոտ 80%-ի առևտրային սակագինը կզրոյանա, ինչը կբարձրացնի Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև առևտրի արժեքը։ Հատկապես, որ այս բովանդակությամբ որևէ համաձայնագիր  չի եղել երկու կողմերի միջև։

ԵԱՏՄ-ի նման միությունների ընդլայնման  ուղղությամբ ջանքեր գործադրելու նպատակով անհերքելի փաստն այն է, որ ընդհանուր առմամբ այս միությունը ստեղծվել է գերիշխող երկրների մոնոպոլիզացիային  և տնտեսական դաշտում նրանց դիմակայելու համար։ Առաջին հայացքից Եվրասիական տնտեսական միության գործունեության ոլորտը  սահմանափակվում է տնտեսական գործունեությամբ։ Բայց ավելի լայն տեսանկյունից կարելի է տեսնել, որ դրա օգուտները միայն տնտեսական ոլորտով  չեն սահմանափակվում, և դրա ազդեցությունն ակնհայտ է նաև քաղաքական և անվտանգության ոլորտներում։

Այս կապակցությամբ շատ կարևոր են Իրանի հարաբերական առավելություններն ու փոխլրացնող տնտեսությունը Եվրասիական տնտեսական միության անդամների հետ։ Տնտեսական փոխլրացում նշանակում է, որ այն, ինչ Իրանին անհրաժեշտ է, նրանք կարող են ապահովել, իսկ դրա դիմաց Իրանը կարող է ապահովել նրանց կարիքները, հատկապես էներգետիկ և տնտեսական  ոլորտում: 

Ակնհայտ է, որ սա համարվում է ամենամեծ առավելությունն Իրանի և Եվրասիական տնտեսական միության հարաբերություններում։ Միևնույն ժամանակ, կասկած չկա, որ Իրանի և Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների պատժամիջոցների աճը պատճառ է դարձել, որ Եվրասիական տնտեսական միության անդամները հնարավորինս արագ ավելի մեծ քայլեր ձեռնարկեն։

ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների պատժամիջոցների և ագրեսիվ քաղաքականության արդյունքում Եվրասիական տնտեսական միությունը կառուցողական քայլեր է ձեռնարկում տարածաշրջանի ժողովուրդներին օգնելու համար։ Ակնկալվում է, որ ուժեղացնելով այնպիսի միություններ, ինչպիսին ԵԱՏՄ-ն է, և դոլարը հանելով տարածաշրջանի երկրների առևտրից, ամերիկյան պատժամիջոցները կչեզոքացվեն և այդ պատժամիջոցների իրական վնասներից կտուժի հենց գերիշխող երկրի տնտեսությունը։

*

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կառավարության ռազմական տեղաշարժերը շփման գծում հերթական անգամ Հայաստանի պետական ​​այրերի մտահոգության պատճառ են դարձել:

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն հայտնել է, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր սադրանքներ է նախապատրաստում և դրա համար տեղեկատվական հիմք է նախապատրաստում՝ Հայաստանի զինված ուժերի կողմից իբր կրակոցների մասին կեղծ տեղեկություններ տարածելով։

«Ամբողջ հունիս ամսվա ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը 9 հայտարարություն է տարածել՝ իբր Հայաստանի զինված ուժերի կողմից կրակոցների մասին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության բոլոր հայտարարությունները սուտ էին և հետապնդում էին մեկ նպատակ՝ պատրաստել տեղեկատվական բազա ամենօրյա ագրեսիաների և հարձակումների համար Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա»:

Հունիսի 10-ից հետո այս պահվածքն ու հայտարարությունները սրվեցին, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը նոր սադրանքներ է նախապատրաստում։ Բնականաբար, Ադրբեջանի այս պահվածքը չի նպաստում ընթացող խաղաղ բանակցություններին և պետք է վերահսկվի միջազգային հանրության կողմից՝ Ադրբեջանի էքսպանսիոնիստական նկրտումները զսպելու համար»,- գրել է Մարուքյանը։

Չնայած վերջերս Մոսկվայում կայացած հանդիպմանը Բաքվի և Երևանի բարձրաստիճան պաշտոնյաների միջև ձեռք բերված ընդհանուր համաձայնությանը, թվում է, թե Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաները դեռևս փորձում են իրականացնել օտարերկրացիների ցանկությունները Ադրբեջանի զինվորականների օգնությամբ։ 

Մինչդեռ Բաքվի և Երևանի ղեկավարների միջև ընդհանուր համաձայնություն է ձեռք բերվել, և Բաքվի պաշտոնյաները պետք է սպասեն, որ հայկական կողմը հավատարիմ մնա Բաքու-Նախիջևան երկաթուղու վերագործարկման հետ կապված պարտավորություններին։ Մոսկվայի խաղաղության պայմանագրի վեցերորդ կետի համաձայն, որը ստորագրվել է 2020 թվականին, նախատեսվում է, որ հայկական կողմը երեք տարվա ընթացքում կվերաբացի այդ երթուղին և կտրամադրի ադրբեջանական կողմին։

Չնայած այն հանգամանքին, որ այս փաստաթղթի ստորագրմամբ լուծվել է Ադրբեջանի խնդիրը, այնուամենայնիվ, Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաները կարծես թե օտարների դրդմամբ ձգտում են միջանցքը ստանալ Հայաստանից։ Մինչդեռ Հայաստանի կառավարությունը դեմ է ադրբեջանական կողմին միջանցքը հանձնելուն։

Այս կապակցությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը  ուրբաթ հունիսի 16-ին կառավարության նիստում ասաց. «Եվս մեկ անգամ շեշտում եմ, որ Հայաստանի Հանրապետության տարածքով միջանցքի ցանկացած տրամաբանություն անընդունելի է»։  Փաշինյանի խոսքով, «Հայաստանը պատրաստ է երթուղիների ապաշրջափակման և ամրապնդել տրանսպորտային և տնտեսական հարաբերությունները տարածաշրջանային մակարդակով, որը ներկայացվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ՝ հիմնված երկրների ինքնիշխանության, փոխադարձ իրավասության և իրավահավասարության սկզբունքների վրա»։

Հայաստանի վարչապետի վերջին հայտարարությունները ցույց են տալիս, որ Իլհամ Ալիևի կառավարության ճնշումները Հայաստանի վրա միայն միջանցք ստանալու և օտարերկրացիների ցանկություններն իրականացնելու համար են։ Ադրբեջանի նախագահը պատրաստ է անգամ ղարաբաղյան երրորդ պատերազմին օտարներին լավ ծառայելու համար։ Սա այն դեպքում, երբ ստեղծված իրավիճակում Ադրբեջանի Հանրապետությունը հասել է իր բոլոր պահանջներին և ոչ մի պատրվակ չունի  կովկասյան տարածաշրջանում օտարների ներկայության հնարավորությունը մեծացնելու համար:

Ընդհանուր առմամբ,  պետք է ասել, որ այն օտարերկրացիները, ովքեր իրենց շահառու են համարում կովկասյան տարածաշրջանում, պնդում են, որ իրենց մենաշնորհը լինի Իրանի հետ Հայաստանի սահմանը, որպեսզի Ամերիկան ​​և արևմտյան կառավարությունները տարածաշրջանային քաղաքական գործիչների միջոցով անհավասար և անարդար ճնշում գործադրեն Իրանի վրա։ Միևնույն ժամանակ, ստանալով միջանցքը, Ռուսաստանը նույնպես հեշտությամբ կհեռացվի տարածաշրջանի բազմաթիվ տրանսպորտային և տարանցիկ ծրագրերից։ Այս իրավիճակում հիմնական հարցն է առաջանում՝ արդյոք Իլհամ Ալիևի իշխանությունը կկարողանա՞ հաղթել ղարաբաղյան երրորդ պատերազմում։

*

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցք մուտքի արգելափակումը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների համատեղ հայտարարության խախտում, որը բերում է լարվածության խորացման:

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի  մուտքը փակելու կապակցությամբ ուշադրություն ենք հրավիրում այն փաստի վրա, որ նման գործողությունները Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների խախտում են: Նման քայլերը հանգեցնում են լարվածության սրմանը և չեն նպաստում Ռուսաստանի աջակցությամբ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ նորմալ մթնոլորտի պահպանմանը», - ասել է Զախարովան:

Ռուսաստանը կոչ է անում Բաքվին ամբողջությամբ ապաշրջափակել երթևեկությունը Լաչինի միջանցքով, ինչպես նաև ընդգծում է եռակողմ պայմանավորվածությունների անշեղ պահպանման կարևորությունը:

Ադրբեջանական կողմը երեկ՝ հունիսի 22-ին դիմել է հերթական սադրանքին ու հանցավոր գործողությանը՝ բետոնե արգելապատնեշով փակելով Արցախ-Հայաստան միակ ճանապարհը (Լաչինի միջանցքը):

«Փաստորեն, ի լրումն ապօրինի անցակետի և զրահամեքենաների միջոցով ճանապարհի արգելափակման՝ Ադրբեջանն այժմ ցուցադրական կերպով փակում է ճանապարհը՝ բացառելով ցանկացած տեղաշարժ, այդ թվում՝ Կարմիր խաչի և խաղաղապահների կողմից:

Այս դեպքը հերթական անգամ ցուցադրում է ադրբեջանական իշխանությունների հանցավոր նպատակները՝ Արցախի ժողովրդին ամբողջապես մեկուսացնել արտաքին աշխարհից և կիրառել բռնաճնշումների բոլոր մեթոդները»,- ասված է Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրությունում: