Հուլիս 23, 2023 10:28 Asia/Yerevan

Բարի երեկո հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Ջերմ-ջերմ զգացումներով ողջունում ենք մեր մշտական ու հավատարիմ ունկնդիրներին: Եթերում Ողջույն բարեկամ հաղորդաշարնի հերթական թողարկումն է:

Օրերս Թեհրանի Ազատ համալսարանի Հայոց լեզվի և գրականության ամբիոնը տարածել է հայտարարություն ,որում ասված է,-«Թեհրանի Ազատ համալսարանի Հայոց լեզվի և գրականության ամբիոնը 2023-2024 ուսումնական տարվա համար, առանց մուտքի քննության, ուսանող է ընդունում: Ցանկացողները կարող են www.azmoon.org կայքէջում արձանագրվել کارشناسی بدون کنکور գլխի տակ տեղադրված օտար լեզուների ֆակուլտետի խմբում: Ամբիոնը ուսանողներին նյութապես օժանդակելու նպատակով կյանքի է կոչել Հովանավոր հիմնադրամի խորհուրդ, որն ըստ անհրաժեշտության օժանդակելու է ուսանողներին՝ կրթաթոշակի վճարման հարցում»:

Հարգելի բարեկամներ հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 09125161767 հեռախոսահամարին: Ամբիոնի վարիչն է Դոկտոր Անդրանիկ Սիմոնյանը։

Բարի երթ, հաջողություններով և ձեռքբերումներով լի կանաչ ճանապարհ  ենք մաղթում մեր դպրոցների  սիրելի  շրջանավարտներին։

 

Պիտակ