Շաբաթվա ամփոփում
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը անդրադառնալու ենք Միջին Ասիայի և Կովկասի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։ Ընկերակցեք մեզ։
Անցած երկու տարիների ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի միջև տարաձայնություներն ավելի են խորացել, քան կար նախկինում։ Սակայն ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև տարաձայնություններն ավելի անբարենպաստ ընթացք են ստացել արտաքին ուժերի միջամտության պատճառով։ Մի շարք պետություններ ձգտում են քաոս և անկայունություն առաջացնել Կովկասի տարածաշրջանում։
Որոշ պետություններ ձգտում են իրենցով անել Հարավային Կովկասի տարածաշրջանի որոշ հատվածները և փոխել տարածաշրջանի աշխարհաքաղաքականան վիճակը իրենց ազգային շահերի օգտին: Իսրայելի անօրինական ռեժիմը, որն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով տեղավորվել է Իրանի սահմանների մոտ, ինչպես ԱՄՆ-ն, Անգլիան և Ֆրանսիան, ձգտում է ապակայունացնել Հարավային Կովկասի տարածաշրջանը։ Ալիևի ու Էրդողանի կառավարությունների պաշտոնյաները նույնպես ձգտում են արտաքին ուժերի օգնությամբ կտրել Ռուսաստանի ոտքը Կովկասի տարածաշրջանից և կանխել իրանական մշակույթի տարածումը իր նախկին երկրամասի վրա։
Այս համատեքստում տարածաշրջանի աշխարհաքաղաքականության փոփոխությունը և Իրանի ու Հայաստանի միջև սահմանների սահմանափակումը կարող են ուժեղացնել Թուրքիայի ներկայությունը Կովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ամբողջովին ոչնչացնելով Հայաստանը։ Այս կապակցությամբ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ «Զանգեզուր կոչվող միջանցքը» համարել է Բաքվի կառավարության ինքնիշխանության իրավունքը։ Վերջերս Թուրքիա կատարած այցի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է իր թուրք գործընկերոջ հետ։ Համատեղ մամուլի ասուլիսում Հաքան Ֆիդանը, չանդրադառնալով 2020 թվականի նոյեմբերի տասը կետից բաղկացած համաձայնագրին, Լաչինի միջանցքը համարել է որպես Ադրբեջանի Հանրապետությանը պատկանող տարածք՝ ասելով. «Իլհամ Ալիևի կառավարությունը կձեռնարկի ցանկացած քայլ, որը անհրաժեշտ կհամարի»: Իր ելույթի մեկ այլ հատվածում Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է.-«Զանգեզուրի միջանցքի բացումը հատուկ իրադարձություն է նոր ժամանակաշրջանում»: Այս բարձրաստիճան թուրք դիվանագետը նաև մտածելու տեղիք տվող մեկ այլ հայտարարությամբ տարածաշրջանում կայունությունը պայմանավորեց Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի կնքմամբ և Զանգեզուրի հաղորդակցային ճանապարհի բացմամբ։
Այս հայտարարությունները Ադրբեջանի Հանրապետության ներքին գործերին արտաքին միջամտության փոքրիկ օրինակներ են։ Ադրբեջանցի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ թուրք պաշտոնյաների հայտարարությունները հիմնված են Թուրքիայի ազգային շահերի վրա, մինչդեռ կառավարությունների ցանկացած անբարյացակամ վերաբերմունքի համար պետք է վճարեն այս տարածաշրջանի ժողովուրդը: Հաքան Ֆիդանի վերջին հայտարարությունները նման են նրան, որ ինչ-որ մեկը ասի, որ Իրանը ինքնիշխանության իրավունք ունի Կովկասի բոլոր տասնյոթ քաղաքների նկատմամբ, կամ որ Թուրքիան ինքնիշխանության իրավունքներ ունի եվրոպական և արաբական բոլոր երկրների նկատմամբ։ Բնական է, որ Թուրքիայի արտգործնախարարի մեկնաբանությունները հաճելի են ադրբեջանական կողմին, քանի որ իր ազգի համար ոչ մի ձեռքբերում չունեցած բռնապետական իշխանության կողմից հզորության զգացումը կեղծ և ժամանակավոր հպարտություն կբերի ադրբեջանական կողմին։
Վերջին շաբաթների ընթացքում այս տարօրինակ և շահույթ հետապնդող մեկնաբանությունների պես հայտարարություններ բազմիցս արել են սիոնիստական ռեժիմի իշխանությունները: Այդ կապակցությամբ Ադրբեջանի Հանրապետությունում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Փաք Այինը սկզբունքային ու տրամաբանական հայտարարություններ է արել: Մեջբերում անելով ParsToday միջազգային լրատվական կայքից, «News.AM»-ը հաղորդել է, որ տարածաշրջանային հարցերով քաղաքագետ հանդիսացող այս դիվանագետը գտնում է.«Կայուն և մշտական խաղաղություն ձեռք կբերվի միայն այն դեպքում, երբ առաջին հերթին կհարգվի երկրների տարածքային ամբողջականությունը։ Այս պայմանով կնքված ցանկացած պայմանագիր կդառնա մշտական պայմանագիր: Երկրորդ՝ միջազգային սահմանները չպետք է փոխվեն։ Եթե այս սահմանները փոխվեն, ապա դա կառաջացնի նոր հակամարտություններ, և արդյունքում տարածաշրջանը կդառնա անապահով»: Ամփոփելով այս ամենը, պետք է ասել, որ Էրդողանի կառավարության պաշտոնյաների չմտածված ու չմշակված մեկնաբանությունները ոչ միայն օգուտ չեն բերի տարածաշրջանի մուսուլման ժողովրդին ու պետություններին, այլև կսրեն անկայունությունը Հարավային Կովկասում, ինչը կարող է գոհացնել ԱՄՆ-ի գլխավորած արևմտյան պետություններին, իսկ Ռուսաստանի համար դժվար պայմաններ ստեղծել այս տարածաշրջանում։ Ակնհայտ է, որ տարածաշրջանում ցանկացած քաոսի դեպքում չի բացառվում հարձակվող և պատերազմ հրահրող կողմերի մասնատման հարցը։
․․․․
Ղարաբաղի հայազգի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի ձերբակալությունից հետո խորացել է լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մերժել է Վագիֆ Խաչատրյանին արտահանձնելու Հայաստանի խնդրանքը՝ հայտարարելով, որ նա Ադրբեջանի Հանրապետության հայ քաղաքացի է և ձերբակալվել է ռազմական հանցագործությունների մեղադրանքով։
Վագիֆ Խաչատրյանի ձերբակալությունից հետո Հայաստանի կառավարությունը բողոք է ներկայացրել Եվրոպական դատարան՝ պահանջելով Ադրբեջանի կառավարությունից նրան արտահանձնել՝ Հայաստանում նրան բուժելու և բուժօգնություն ցուցաբերելու համար։
Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում ծնված և բնակվող այս հայը օրեր առաջ ձերբակալվել է Լաչինի սահմանակետից Հայաստան տեղափոխվելիս Ադրբեջանի Հանրապետության սահմանապահ զորքերի կողմից և տեղափոխվել Բաքու։
Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է, որ Խաչատրյանը ձերբակալվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենայում գտնվելու ժամանակ, այժմ հարցաքննվում է և նրա նկատմամբ քրեական գործ կհարուցվի։
Ադրբեջանի Հանրապետության կառավարությունը պնդում է, որ 1990-ականների սկզբին Խաչատրյանը գլխավոր դեր է ունեցել Ղարաբաղի Խոջալուի շրջանի «Մեշելի» գյուղի բնակիչների կոտորածում, և նրա ինքնությունը նույնականացվել և հաստատվել է այդ դեպքը վերապրածների կողմից։ .
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, հղում անելով այդ երկրի դատախազության կողմից տրամադրված տեղեկությանը, պնդում է, որ 1991 թվականի դեկտեմբերի 22-ին Խաչատրյանը մասնակցել է Ղարաբաղի կենտրոնում՝ Խոջալուի շրջանի «Մեշելի» գյուղի բնակիչների սպանություններին, որի հետևանքով սպանվել են Ադրբեջանի Հանրապետության առնվազն 25 քաղաքացի, վիրավորվել 14 և տեղահանվել 358 քաղաքացի, ինչի համար Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսդրության համաձայն՝ նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ և նրան մեղադրում են զանգվածային սպանությունների, տեղահանության կամ բնակչության բռնի տեղափոխման մեջ։
Անդրադառնալով հայկական կողմի պնդմանը բժշկական նպատակներով Վագիֆ Խաչատրյանի՝ Հայաստան մեկնելու վերաբերյալ, Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը հայտարարել է, որ ձերբակալությունից հետո նա հետազոտվել է Բաքվի բժշկական հաստատություններից մեկում , ստացել անհրաժեշտ բուժօգնություն, և հարմար պայմաններ են ապահովվել նրա հետ Կարմիր խաչի ներկայացուցիչների հանդիպման համար։
Փորձագետների կարծիքով, Խաչատրյանին ձերբակալելով՝ Բաքուն առաջին հերթին ձգտում է առաջիկա բանակցություններում Երեւանի դեմ ճնշման լծակներ ձեռք բերել։ Այս գործողությունն իրականացվել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիվ վերաբերմունքի շրջանակներում։
Խաչատրյանի ձերբակալությունը ունի նաև ներքին ասպեկտ: Այս գործողությամբ Ադրբեջանի կառավարությունը ձգտում է գոհացնել իր քաղաքացիներին և ուղերձ տալ, որ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հաջող է գործել իր երկրի ժողովրդի իրավունքների վերականգնման հարցում և ոչ միայն վերադարձրել է իր երկրի տարածքները, այլև պատժել է զավթիչներին իրենց գործողությունների համար։
Իսկ ամենակարևոր հարցը, որը անտեսվել է, այն է, որ Բաքվի այս գործողությունները ունեցել են նաև միջազգային ասպեկտ. Հաշվի առնելով, որ Երևանը օգնություն է խնդրել միջազգային կառույցներից՝ այդ խնդիրները կարգավորելու համար, չի բացառվում, որ Ալիևի կառավարությունը լուրջ խնդիրներ է ունենալու միջազգային քրեական ատյաններում և մարդու իրավունքների գծով աշխատող կառույցներում, նամանավանդ, որ Ղարաբաղի 120 հազար բնակիչների վիճակը շարունակում է վատթարանալ Բաքվի կողմից Լաչինի ճանապարհի փակման պատճառով։
․․․
ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում օգոստոսի 2-ին բացվել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության նոր գրասենյակ։ ԵՄ-ից հույս են հայտնել, որ բացումը դրական կանդրադառնա խաղաղության գործընթացի վրա, որի ուղղությամբ իրենք ջանքեր են գործադրում։
Ըստ Հայկ Նահապետյանի` ԵՄ բոլոր գրասենյակները հետախուզական կառույցներ են, իսկ ԵՄ դիտորդների նպատակն ամենևին էլ խաղաղության գործընթացը չէ։ Իսկ Սյունիքի ընտրությունը պատահական չէ։ Այն հավաքական Արևմուտքի համար ստրատեգիական նշանակություն ունի։
«Նրանք ոչ միայն գրասենյակներ են բացում այնտեղ, այլ նաև իբրև փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար խոշոր` 100 միլիոն դոլարից ավելի գումարներ է ներդնում։ Այսինքն` բնակչությանը փորձում են գնել այդ գումարներով։ Պատճառը պարզ է. Սյունիքը նաև ՌԴ–ի համար էլ ստրատեգիական նշանակություն ունեցող, «Հյուսիս-հարավ» ճանապարհի 4 ճյուղերից մեկը անցնում է Սյունիքով, իսկ Արևմուտքի նպատակն է ցանկացած ճյուղ կտրելը»,–ասել է Նահապետյանը։
Փորձագետը պարզաբանել է որ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի միջոցով Ռուսաստանի դաշնության համար 4 անգամ կրճատվում է ճանապարհը Իրանով Հնդկաստան հասնելու։ Եվրոպան մտադրություն ունի Սյունիքով անցնող այդ ճյուղը փակելու, դրա համար էլ այնտեղ գրասենյակներ է բացում, ԵՄ դիտորդներ տեղակայում և մեծ գումարներ ներդնում, որպեսզի իր ծրագրերը կյանքի կոչվեն։
«Մենք հասկանում ենք, որ այսօր Հայաստանը, այո, Ռուսաստանի համար ոչ միայն ռազմավարական դաշնակից է, այլև մեր տարածքն է Ռուսաստանի շահերի սպասարկման տեսանկյունից ռազմավարական նշանակություն ունեցող, և դա այն հատվածն է, որի անունն է Սյունիք։ Դրա համար էլ Սյունիքում Արևմուտքն առավելագույնս ակտիվանում է»,–ասաց նա։
Հարկ է նշել որ ԵՄ-ն Սյունիքում նոր գրասենյակ բացեց ՌԴ-ի կողմից հյուպատոսություն բացելու վերաբերյալ հայտարարությունից հետո։ Հիշեցնենք անցյալ տարի հոկտեմբերին Կապանում հյուպատոսություն էր բացել Իրանի Իսլամական հանրապետությունը։
Փորձագետի կարծիգով Արևմուտքն անում է ամեն ինչ` առավելագույն կերպով ՌԴ–ին և Իրանի տարածաշրջանից, մասնավորապես` Հայաստանից (և առաջին հերթին Սյունիքից) դուրս մղելու, դա հասկանում են Իրանը և Ռուսաստանը, դրա համար կրքերը շիկացել են Սյունիք շուրջ։