Ողջույն բարեկամ-381
Հոկտեմբեր 18, 2023 11:23 Asia/Yerevan
Հոկտեմբերի 14-ին Հայ Առաքելական եկեղեցին նշեց Ս․ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ տոնը։ Շնորհավորում ենք Սուրբ Թարգմանչաց տոնի կապակցությամբ։
Սիրելի բարեկամներ ամեն տարի հոկտեմբեր ամսին Հայոց Եկեղեցին նշում է ԹԱՐԳՄԱՆՉԱՑ տոնը: «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Դպրոցական տարիներից բոլորը գիտեն հայերեն տառերով գրված առաջին նախադասությունը, բայց քչերին է հայտնի, որ այս նախադասությունը Աստվածաշունչ մատյանից է: Սուրբ Մեսրոպ Մաշտոցը Սահակ Պարթև կաթողիկոսի օրհնությամբ ձեռնամուխ եղավ հայոց տառերի ստեղծմանը: Հենց նրանց կատարած հսկայական աշխատանքի գնահատմանն է ուղղված այս տոնը:
Պիտակ