Ողջույն բարեկամ-386
Դեկտեմբեր 03, 2023 14:55 Asia/Yerevan
Բարի հանդիպում սիրելի ունկնդիրներ: Ձեզ սիրով ողջունում է Հայերեն ռադիոժամի ողջ անձնակազմը և բոլորիդ մաղթում առողջություն, լավ տրամադրություն և հոգու ջերմություն։
Ես շընչում եմ միշտ կենդանի Աստծու շունչը ամենուր.
Ես լըսում եմ Նըրա անլուռ կանչն ու հունչը ամենուր.
Վեհացնում է ու վերացնում ամենալուր իմ հոգին
Տիեզերքի խոր մեղեդին ու մըրմունջը ամենուր։
Հարգելի բարեկամ այսօր մեր հաղորդման էջը բացեցինք անմահ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի գողտրիկ տողերով։ Ամենայն հայոց բանաստեղծն այս քառյակը գրել է 1921 թվականի փետրվարի 14-ին։