Ողջույն բարեկամ-387
Բարև ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Երեկոն կիրակի է և ինչպես յուրաքանչյուր կիրակի այսօր ևս հայերեն ռադիոժամը հյուրըկալվում է Ձեր ջերմ օջախում։
«Հոզե Մաշղ» հրատարակչության նախաձեռնությամբ դեկտեմբերի 5-ին Գոլեստան մշակույթի տանը, տեղի ունեցավ «Հոզե Մաշղ» հրատարակչության «Տարվա գիրք» չորրորդ մրցանակաբաշխությունը՝ Իրանում Հայատանի արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանի և Թեհրանի Հայոց Թեմի Թեմական խորհրդի ներկայացուցիչ' Տեր Մեսրոպ քահանա Ռաթևոսյանի ներկայությամբ։
Միջոցառման ժամանակ, Իրանի Իսլամական Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ Արսեն Ավագյանը հանդես եկավ ելույթով։Նա ասաց,-«Իրանի և Հայաստանի հարաբերությունները հազարամյակների երկար պատմություն ունեն, երկու պետությունները ոչ միայն հարևան, այլև բարեկամ և եղբայրական պետություններ են, որոնք մշտապես միմյանց աջակցել են հատկապես պատմության ծանր ժամանակներում։ Շատ կարևոր և գնահատելի է, Իրանի Իսլամական Հանրապտության դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության, սահմանների անփոփոխության և այլ տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ։Իսկ Իրանի իսլամական Հանրապետության վերաբերմունքը Իրանահայ համայնքի և հայկական պատմական մշակութային ժառանգության նկատմամբ, օրինակելի է բոլորի համար։Երբ խոսում ենք մեր դարավոր պապերի համագործակցության մասին տարբեր բնագավառներում, այդ կարևոր բնագավառներից հանդիսանում են մշակույթը և գիտությունը»։
Մշակութային միջոցառման ժամանակ տեղի ունեցավ Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահագն Աֆյանի հեղինակած «Հայերեն-պարսկերեն և պարսկերեն-հայերեն» դիվանագիտական բառարանի շնորհանդեսը։