Դեկտեմբեր 13, 2023 14:11 Asia/Yerevan

Բարև ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Երեկոն կիրակի է և ինչպես յուրաքանչյուր կիրակի այսօր ևս հայերեն ռադիոժամը հյուրըկալվում է Ձեր ջերմ օջախում։

«Հոզե Մաշղ» հրատարակչության նախաձեռնությամբ դեկտեմբերի 5-ին  Գոլեստան մշակույթի տանը, տեղի ունեցավ «Հոզե Մաշղ» հրատարակչության  «Տարվա գիրք» չորրորդ մրցանակաբաշխությունը՝ Իրանում Հայատանի արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանի և Թեհրանի Հայոց Թեմի Թեմական խորհրդի ներկայացուցիչ' Տեր Մեսրոպ քահանա Ռաթևոսյանի ներկայությամբ։

Միջոցառման ժամանակ, Իրանի Իսլամական Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ Արսեն Ավագյանը հանդես եկավ ելույթով։Նա  ասաց,-«Իրանի և Հայաստանի հարաբերությունները հազարամյակների երկար պատմություն ունեն, երկու պետությունները ոչ միայն հարևան, այլև բարեկամ և եղբայրական պետություններ են, որոնք մշտապես միմյանց աջակցել են հատկապես պատմության ծանր ժամանակներում։ Շատ կարևոր  և գնահատելի է, Իրանի Իսլամական Հանրապտության դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության, սահմանների անփոփոխության և այլ տարածաշրջանային գործընթացների  վերաբերյալ։Իսկ Իրանի իսլամական Հանրապետության  վերաբերմունքը Իրանահայ համայնքի  և հայկական պատմական  մշակութային ժառանգության նկատմամբ, օրինակելի է բոլորի համար։Երբ խոսում ենք մեր դարավոր պապերի համագործակցության մասին տարբեր բնագավառներում, այդ կարևոր բնագավառներից հանդիսանում են մշակույթը և գիտությունը»։

 Մշակութային միջոցառման ժամանակ տեղի ունեցավ Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահագն Աֆյանի հեղինակած «Հայերեն-պարսկերեն և պարսկերեն-հայերեն»  դիվանագիտական բառարանի շնորհանդեսը։