Դեկտեմբեր 20, 2023 08:01 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը անդրադառնալու ենք Միջին Ասիայի և Կովկասի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։ Ընկերակցեք մեզ։

Բաքվի կառավարության կողմնակիցներն ու  և հակառակորդներն արձագանքել են արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գործադիր հրամանին։

Անցած հինգշաբթի Իլհամ Ալիևը ստորագրել է գործադիր հրաման և համաձայնել է անցկացնել «հատուկ նախագահական ընտրություններ» 2024 թվականի փետրվարի 7-ին և խնդրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել այդ կապակցությամբ։ 61-ամյա Իլհամ Ալիևը 2018 թվականի ընտրություններում յոթ տարի ժամկետով չորրորդ անգամ անընդմեջ ընտրվեց Ադրբեջանի նախագահ՝ հավաքելով ձայների 86 տոկոսը։

 Հաջորդ տարվա փետրվարին Ադրբեջանի նախագահական ընտրություններին Իլհամ Ալիեւի մասնակցությունը հինգերորդ անընդմեջ շրջանն է լինելու նախագահական  ընտրություններին նրա մասնակցության։

Բաքվի իշխանության կողմնակիցների ու հակառակորդների դիրքորոշումներից զատ, կարելի է վստահաբար ասել՝ 2024 թվականի փետրվարին կայանալիք ընտրություններում ձայների բացարձակ մեծամասնությամբ Իլհամ Ալիևը կվերընտրվի Ադրբեջանի նախագահի պաշտոնում։ Ադրբեջանը 1969 թվականից ուղղակի և անուղղակիորեն կառավարվում է Ալիևների ընտանիքի կողմից։ Չնայած դրան, Իլհամ Ալիևը ավելի քան երկու տասնամյակ ղեկավարում է Ադրբեջանի գործերը։ 2003 թվականին հոր՝ Հեյդար Ալիևի մահից հետո Իլհամ Ալիևը միանձնյա վերահսկում է Ադրբեջանի գործերը։ Իլհամ Ալիեւը կարողացավ այս պաշտոնում մնալ 2003, 2008, 2013 եւ 2018 թվականների ընտրությունների արդյունքում ստանալով ձայների բացարձակ մեծամասնություն։

Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների հայտարարման կապակցությամբ կողմնակիցներն ու հակառակորդները տարբեր դիրքորոշումներ են որդեգրել։ Հակադարձելով նախագահական արտահերթ ընտրությունների մասին հայտարարությանը՝ Ադրբեջանական Մուսավաթ կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով ստեղծել ժողովրդավարական մթնոլորտ և հավասար մրցակցային պայմաններում անցկացնել ազատ ընտրություններ։ Ավելի վաղ Ադրբեջանից ստացված հաղորդումներում նշվում էր, որ Իլհամ Ալիևի հակառակորդները Բաքվում բողոքի ցույց են անցկացրել, որի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությանը հարող տասնյակ ակտիվիստների։

Բաքվի կառավարության ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները նախագահական ընտրությունների վաղաժամկետ հայտարարելը համարում են Բաքվի իշխանությունների անվստահության նշան և տիրող իրավիճակի նկատմամբ Իլհամ Ալիևի կառավարության անհանգստության նշան։

Իլհամ Ալիևի քաղաքականության կողմնակիցները և իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության անդամները կարծում են, որ «Ղարաբաղյան երկրորդ պատերազմում իր հաջողության շնորհիվ Իլհամ Ալիևը հաստատ կհաղթի հաջորդ նախագահական ընտրություններում»: 

Իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության անդամ Նաքիֆ Համզաևը «Թուրան» լրատվական գործակալությանը ասել է․- «Բոլորը գիտեն, որ նախագահական ընտրություններում հաղթելու է Իլհամ Ալիևը, և ​​կապ չունի՝ այս ընտրությունները կանցկացվեն մեկ տարի շուտ, թե մեկ տարի ուշ»։

Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրությունների մասին ընդհանուր ամփոփման մեջ պետք է ասել, որ ընտրությունների այս շրջանը կանցկացվի ինչպես նախորդ ժամանակաշրջանները՝ առանց ընտրական օրենսդրության կոնկրետ փոփոխության։ Մինչդեռ վերջին տասնամյակի նախորդ ընտրությունների ժամանակ Եվրախորհրդի ներկայացուցիչները Բաքվի կառավարությանը հանձնարարականներ են տվել, որոնցից ոչ մեկը վերջին տասը տարում չի իրականացվել։

***

Ադրբեջանի Իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության ղեկավար Թաիր Բուդագովը գործող նախագահ Իլհամ Ալիևին առաջադրել է որպես առաջիկա փետրվարին կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների միակ թեկնածու:

Հաշվի առնելով Ադրբեջանում տիրող քաղաքական մթնոլորտը Իլհամ Ալիևի հինգերորդ անգամ անընդմեջ վերընտրվելն անխուսափելի է։

 Անկախ Ադրբեջանի նախագահական ընտրությունների վաղաժամկետ անցկացումից, Իլհամ Ալիևի  մրցակից քաղաքական գործիչների  պարտության պատճառը՝ ընդդիմադիր կուսակցությունների հետ կապված քաղաքական գործիչների միջև տարաձայնությունների առկայությունն է։

Դրանց թվում են «Մուսավաթ», «Ժողովրդական ճակատ» և մի շարք այլ ակտիվ կուսակցությունների առաջնորդները, ովքեր մշտապես իրենց անվանում են ընդդիմության առաջնորդներ։ Սակայն հարկ է նշել, որ նախորդ ընտրություններում ևս, չնայած համախմբվածությանը, այդ կուսակցությունները չկարողացան հավաքել ձայների տասը տոկոսը: 

Վերլուծաբանները կարծում են, որ Իլհամ Ալիևի ժողովրդականությունը մեծացել է Լեռնային Ղարաբաղի հողերի վերադարձից հետո։ Այս համատեքստում ադրբեջանցի  քաղաքական վերլուծաբան Ֆարհադ Մոհամմադովը Ֆրանս Պրեսին ասել է. «Նախագահ Ալիևի ժողովրդականությունը միշտ բարձր է եղել, և 2020 թվականի սեպտեմբերին Ղարաբաղում իրականացված գործողությունից հետո այն ավելի է աճել: Իլհամ Ալիևը ժողովրդականության գագաթնակետին է»:

Մեդիաակտիվիստ Նաթիղովն արտահերթ ընտրություններ անցկացնելու Իլհամ Ալիևի որոշումը համարել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմում առաջացած ոգևորության և հույզերի շրջանի ավարտի մտահոգության հետևանք, նշելով. «Ալիևը բոլորից լավ գիտի, որ հասարակության մեջ հաղթական էյֆորիան և տրամադրությունը կմարի, և մարդիկ նրա հետ հաշիվներ են մաքրելու՝ իրենց կարիքների պատճառով։ Դա պարզապես ժամանակի հարց է»։

Ամփոփելով Ադրբեջանում տիրող  պայմանները և քաղաքական մթնոլորտը, պետք է ասել, չնայած Ղարաբաղյան Երկրորդ պատերազմում տարած հաղթանակին  ընտրություններին ժողովրդի ակտիվ մասնակցությունը  շատ ցածր է, և չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանի  կառավարության որոշ հակառակորդներ անուղղակիորեն հայտարարել են Իլհամ Ալիևի հետ մրցելու իրենց պատրաստակամության մասին, թվում է, թե ընդդիմադիր դաշտում մրցելու կարողությունը  շատ ավելի թույլ է՝ համեմատած նախորդ ժամանակաշրջանների հետ։ Ընդդիմությունը, փաստորեն, նախագահական ընտրություններում հաղթելու մեծ շանսեր չունի։

***

Երևանում որոշ քաղաքական գործիչներ դժգոհություններ են հայտնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն աջակցելու Ռուսաստանի ջանքերի նկատմամբ և խոսում են 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի «անարդյունավետության» մասին։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության մեջ։

Եռակողմ համաձայնագրերի շարքը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ի, 2022 թվականի հոկտեմբերի 31-ի հայտարարություններից բաղկացած Բաքվի և Երևանի հաշտեցման ոչ այլընտրանքային «ճանապարհային քարտեզ» է։ Այն ընդգրկում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր առանցքային ոլորտները՝ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակում, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատում, խաղաղության պայմանագրի կնքում և հասարակության ու փորձագիտական ​​շրջանակների ներկայացուցիչների միջև երկխոսության զարգացում: Այս համաձայնագրերը մնում են ուժի մեջ, կողմերից ոչ մեկը հետ չի վերցրել իր ստորագրությունը դրանց վերաբերյալ։

Հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բացակայությունը, մենք չափազանց վտանգավոր ենք համարում այս կարևոր փաստաթղթերից հրաժարվելու փորձերը։ Նման քայլն անխուսափելիորեն կբերի լուրջ ռիսկերի, առաջին հերթին հենց Հայաստանի համար։ Արեւմտյան կեղծ միջնորդների օգնությամբ հնարավոր չի լինի կանգնեցնել այդ մարտահրավերները։ ԱՄՆ-ն և ԵՄ-ն, ի տարբերություն Ռուսաստանի, չեն ձգտում խաղաղություն և կայունություն հաստատել Հայաստանի և Հարավային Կովկասի այլ պետությունների համար, նրանց խնդիրն այլ է. մեզ և տարածաշրջանային մյուս խաղացողներին դուրս մղել, լարվածության նոր օջախ ստեղծել Բալկաններից, Մերձավոր Արևելքից և Ուկրաինայից հետո։

Չենք կարող չնշել Երևանի մի շարք գործողություններ, որոնց պատճառով հնարավոր չեղավ ամբողջությամբ իրականացնել եռակողմ պայմանավորվածությունները։ Մենք արդեն նշել ենք այս կետերը։

Բանն այն է, որ հայկական կողմը 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ԵՄ հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովում 180 աստիճանով փոխել է իր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում՝ ճանաչելով նրա պատկանելությունն Ադրբեջանին և «մոռանալով», Եվրամիության խորհրդականների դրդմամբ, գոնե հիշատակել տարածաշրջանի հայ բնակչության իրավունքների և անվտանգության պատշաճ ապահովման անհրաժեշտությունը։ Այս որոշումը արմատապես փոխեց իրավիճակը այն տարածքում, որտեղ տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը։

Բացասական ազդեցություն են ունեցել նաև հայկական կողմի կողմից Լաչինի միջանցքի օգտագործումը Ղարաբաղին զենք մատակարարելու համար՝ խախտելով եռակողմ պայմանավորվածությունները, և Երևանի չցանկանալն ապահովել հայկական զինված ստորաբաժանումների ամբողջական դուրսբերումը տարածաշրջանից, ինչը մեծապես հանգեցրեց սեպտեմբերի ռազմական բախումներին-նշել է նա։