Դեկտեմբեր 25, 2023 12:36 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը անդրադառնալու ենք Միջին Ասիայի և Կովկասի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։ Ընկերակցեք մեզ։

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները, չնայած վայրիվերումներին ու կողմերի հակասական հայտարարություններին, հասել են մի իրավիճակի, երբ Ադրբեջանը Հայաստանից երաշխիքներ է պահանաջում, որ Երևանն ապագայում վրեժխնդրության չի դիմի Բաքվի նկատմամբ։

Բայց հարցն այն է, թե ի՞նչ նկատի ունի Ադրբեջանը «վրեժխնդրություն» ասելով։

Ադդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կառավարության նպատակը,  առաջին հերթին, երաշխիքներ ստանալն է, որպեսզի հայկական կողմը չկարողանա օպերատիվ կերպով (թե հիմա, և թե միջնաժամկետ հեռանկարում) հավակնություն ունենալ վերականգնել Հայաստանի Հանրապետության պետական ու ռազմական կորցրած բաղադրիչները։

Բաքուն գիտի, որ հայերը երբեք չեն հաշտվի Հայաստանի ինքնիշխան տարածքների կորստի, հայերի էթնիկ զտումների, Արցախի բնակիչների բռնագաղթի և Բաքվի կողմից նրա գրավման հետ։

Այս մտահոգությունը փարատելու համար, ըստ երևույթին, Բաքուն մտադիր է խաղաղության հնարավոր փաստաթղթում ներառել հետևյալ դրույթները որպես Հայաստանի կողմից «վրեժխնդրության» անհնարինության երաշխիքներ․

1. Գրավոր և փաստագրված համաձայնություն՝ ամբողջ Արցախը գրավելու և Հայաստանի Հանրապետության ներկայիս ինքնիշխան տարածքները Բաքվի կառավարության տարածքին փոխանցելու վերաբերյալ։

2. Հայաստանը Վրաստանին և Իրանին կապող հիմնական լոգիստիկ ճանապարհների ինքնիշխանության հսկողություն․ Այդ նպատակով օրակարգում է Նախիջեւանի սահմանի մոտ գտնվող Տիգրանաշեն եւ Վրաստանին մոտ գտնվող Տավուշի մարզի գյուղերի օկուպացումը։

3. Հայաստանի զինված ուժերի անձնակազմի կտրուկ կրճատում և Բաքվի իրավունքի երաշխավորում՝ Հայստանի զինված ուժերի քանակի, ինչպես նաև սպառազինության քանակի ու որակի վերահսկման նկատմամբ։

4. Ալիևի կառավարության կողմից հարյուր հազարավոր և ավելի մարդկանց թվով Բաքվի քաղաքացիների վերաբնակեցումը Հայաստանի առանցքային շրջաններում ու քաղաքներում ։

5. Թուրքիայի և Բաքվի երկկողմ վերահսկողության դյուրացումը Հայաստանի հարավային հատվածի նկատմամբ կամ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ չնայած Հայաստանի տարածքային ամբողջականության անվանական ճանաչմանը, այնպես որ Հայաստանի կառավարությունն իրավունք չունենա իր ինքնիշխանությունն իրացնել այս միջանցքի նկատմամբ, որպեսզի, ի վերջո Հայաստանի հարավային հատվածը անջատվի այս երկրից.

6. Հայաստանի Սահմանադրության և Անկախության Հռչակագրի փոփոխում՝ հանելով Արցախի Հանրապետությանը, 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությանը և Արևմտյան Հայաստան բառակապակցությանը վերաբերող հատվածները, Հայաստանի զինանշանի փոփոխում՝ հանելով հայկական ինքնության խորհրդանիշը՝ Արարատ լեռի պատկերը.

Այս դրույթները իրականում այն խաղաղության գինն են, որոնք Բաքուն պահանջում է Հայաստանից։

Հնարավոր է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ համակողմանի ճնշումների կիրառմամբ Երևանի և Բաքվի միջև հնարավոր խաղաղության պայմանագրում վերը նշված դրույթները ներառվեն ստորագրվող գաղտնի արձանագրություններում և կհրապարակվի միայն համաձայնագրի մշուշոտ և թերի տարբերակը, որտեղ չի նշում, թե Հայաստանի իշխանությունները ինչ երաշխիքներ են տվել Բաքվին, կամ առնվազն խաղաղության պայմանագրի որոշ դրույթներ գաղտնի կպահվեն։

Հետևաբար, Իրանի Իսլամական Հանրապետությունը պետք է առավելագույնի հասցնի իր զգոնությունը այս, այսպես կոչված, խաղաղ բանակցությունների նկատմամբ, ստանա և ուսումնասիրի հնարավոր համաձայնագրի դրույթները, որպեսզի կանխի ոչ պատշաճ դրույթների, հատկապես վերը նշված  2-րդ և 5-րդ կետերի պարտադրումը Երևանին: 

*

Թեև 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները աշխատում են խաղաղության համաձայնագրի ստորագրման և տարբեր հարթակներում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ , սակայն, թե որքանով են նրանք մոտ այդ նպատակներին, դա դեռ հարց է։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ  հայտարարել էր, որ ժամանակի սղության պատճառով չի մասնակցելու բրյուսելյան հանդիպմանը, որը նախատեսված էր անցկացնել այս տարվա հոկտեմբերի վերջին։

Իլհամ Ալիեւի խոսքերից հասկացվեց, որ նա նպատակահարմար չի համարում մասնակցել այնպիսի հանդիպումների, որտեղ համաձայնագիրը պատրաստ չէ ստորագրման։

Չնայած նման անորոշությանը, դեկտեմբերին Ադրբեջանի և Հայաստանի գործողությունները միմյանց դեմ զարմանալի և անսպասելի էին։ Դեկտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում երկու երկրները պայմանավորվեցին գերիների փոխանակման շուրջ։ Ադրբեջանը ազատ է արձակել 32 հայ գերիների, իսկ Հայաստանը  ազատ է արձակել 2 ադրբեջանցի գերիների։

Որպես բարի կամքի քայլ Հայաստանը օրերս իր աջակցությունն է հայտնել «COP 29»-ը հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի ներկայացրած հայտին և հանել իր թեկնածությունը, իսկ Ադրբեջանն իր աջակցությունն է հայտնել Արևելյան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված Հայաստանի թեկնածությանը:

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 9-ին Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերում ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս համատեղ հայտարարությունը կարևոր քայլ է խաղաղ համաձայնագրի հասնելու ուղղությամբ՝ հավելելով, որ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև  տարվա վերջ։

Բրիտանացի լրագրող և քաղաքական մեկնաբան Օննիկ Ջեյմս Կրիկորյանն ասում է.-«Մինչեւ տարեվերջ ոչ միայն շրջանակային , այլև  համապարփակ  համաձայնագրի  ստորագրման նախանշան չկա։ Անցյալ շաբաթվա համատեղ հայտարարությունը միայն ողջունելի է, բայց դա չի նշանակում, որ համաձայնագրի կնքումը մոտ է: Սա ճիշտ ուղղությամբ արված քայլ է և բավականին հուսադրող, բայց շատ բան կախված է նրանից, թե ինչ կլինի հետո, և մենք չգիտենք, թե ինչ կլինի հետո:

Բաքվում  գտնվող Հարավային Կովկասի հետազոտական կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Ֆարհադ Մամեդովը կարծում է, որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի մոտ ապագայում, սակայն աշխարհաքաղաքական պայքարը Հարավային Կովկասի համար մեծացել է, ինչը պատճառ է դարձել,որ խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրը դառնա խնդիր  խոշոր տերությունների համար։

Նա ընդգծում է. -«Հայաստանի կառավարության դուրս գալն ավանդական դաշինքներից, Ռուսաստանի դեմ գործողությունները և Արևմուտքի աջակցությունը Հայաստանին մեծ խնդիրներ են ստեղծել խաղաղ գործընթացի համար։ Ներկայիս աշխարհաքաղաքական ֆոնը բացասաբար է անդրադառնում խաղաղ գործընթացի վրա»։

Քաղաքական մեկնաբան Օննիկ Ջեյմս Կրիկորյանը համոզված է,որ դեռևս համաձայնություն չկա որոշ հարցերի շուրջ, որոնք էական են համարվում խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։ Կարծես կան խոչընդոտներ՝ կապված սահմանազատման, քարտեզների կիրառման և անկլավների հարցի լուծման, տնտեսական ճանապարհների բացման և տարածաշրջանային փոխադրումների հետ։ Բաքուն շարունակում է  Իրանի տարածքով  Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհի կառուցումը, սակայն պարզ է, որ Հայաստանի տարածքով  ճանապարհը չի մոռացվել։

*

Եվրամիությունը հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իր դիտորդների թիվն ավելացնելու և դիտորդական առաքելությունն ընդլայնելու մասին։

Եվրոպական միության առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն ասել է,-«Առաքելության անձնակազմի թվի ավելացումն ընդգծում է ԵՄ հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության հաստատման նկատմամբ»։

Այս տարվա փետրվարից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկամյա առաքելությամբ  տեղակայված են Եվրամիության դիտորդները։ Եվրամիությունը պնդում է, որ առաքելությունը քաղաքացիական է և հանդես է գալիս որպես չեզոք դերակատար։

Մինչ այժմ Ռուսաստանը և Ադրբեջանը չեն արձագանքել Հայաստանում Եվրամության դիտորդների թվի ավելացմանը, սակայն պարզ է, որ դա  կարող է սրել հետագա լարվածությունը հարավկովկասյան տարածաշրջանում։

Փաստորեն, Եվրամիությանը հնարավորինս ինտեգրվելու ուղղությամբ  Նիկոլ Փաշինյանի կառավարության ջանքերից հետո, Հայաստանի վերջին քայլը, նշանակում է հակադրվել երկու հակամարտող կողմերի սահմանին ռուսական խաղաղապահ ուժերի ներկայությանը։

Չպետք է անտեսել  այն փաստը, որ 2020 թվականի նոյեմբերին Ադրբեջանի և Հայաստանի  միջև հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո Երևանի կառավարության պաշտոնյաները, հատկապես Նիկոլ Փաշինյանը, մեծ քայլեր են ձեռնարկել՝ ստորագրելու  Ադրբեջանի հետ   վերջնական խաղաղության պայմանագիրը:Ղարաբաղի հայաթափումը և Ադրբեջանի  տարածքային ամբողջականության ճանաչումը Կովկասում խաղաղության հասնելու համար Փաշինյանի կառավարության առաջին քայլերն են եղել։Բայց ժամանակի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը թվում է թե կրկնապատկել է ջանքերը Հայաստանի սահմանների անդորրը պահպանելու, արևմտյան դաշնակիցների հետ  մերձենալու և Ռուսաստանին մերժելու համար։

Փաստորեն, Հայ պաշտոնյաների գործողությունները պատճառ են դարձել, որ Հայաստանը աննախադեպ և միակողմանի զիջումներ առաջարկի Ադրբեջանին,  սակայն դրա դիմաց ոչ միայն ոչինչ չի ստացել, այլ իրավիճակը խաղաղ վիճակից դուրս է գալիս և վերածվում է  լարված և նույնիսկ պատերազմական վիճակի։ Երեւանի իշխանությունները գիտակցում են այն փաստը, որ Եվրամիությունն ու ԱՄՆ-ն չեն կարող պահպանել Հայաստանի կայունությունը։ Ավելի ճիշտ՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու միջոցներ ու հնարավորություններ ունեն միայն տարածաշրջանի երկրները։ Մինչդեռ  Փաշինյանի կառավարության քաղաքականությունը մշտական ​​խաղաղության վիճակը  տանում է դեպի ժամանակավոր խաղաղություն և մոտ ապագայում դեպի Ղարաբաղյան երրորդ պատերազմի բռնկում։