Ողջույն բարեկամ-391
Հունվար 06, 2024 12:30 Asia/Yerevan
Բարի հանդիպում հարգարժան ունկնդիրենր: Հունվարի հինգին հնչեց Տյառն Մերո Հիսուսի Քրիստոսի Ծննդյան ավետիսը։Հունվարի 5-ի երեկոյան հայ առաքելական եկեղեցիները ճրագալույցի պատարագ մատուցեցին։ Հունվարի 6-ին` Ս.Ծննդյան Պատարագից հետո, կատարվեց Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը: Խաչով և Սրբալույս Մյուռոնով օրհնված հրաշագործ ջուրը բաժանվեց ժողովրդին` ի բժշկություն հոգևոր և մարմնավոր ախտերի:
Քրիստոս ծնավ և հայտնեցավ
Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի
Թո՛ղ բոլորիս հոգիներում թևածեն հույսը , հավատը և սերը:
Շնորհավոր Սուրբ Ծնունդ և Մկրտություն: