Փետրվար 20, 2024 09:34 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը անդրադառնալու ենք Միջին Ասիայի և Կովկասի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։ Ընկերակցեք մեզ։

Չնայած խաղաղության վերջնական համաձայնագրի ստորագրման մասին Բաքվի և Երևանի իշխանությունների պնդումներին, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային բախումները շարունակվում են։

Իլհամ Ալիևի կառավարությունը պնդում է, որ փետրվարի 13-ին պետական ​​սահմանային ծառայության ստորաբաժանումները պատասխան գործողություններ են իրականացրել Հայաստանի ուժերի դեմ։ Հայաստանի հարավում սահմանային այս բախումների հետևանքով չորս հայ զինվոր է զոհվել, ևս մի քանիսը վիրավորվել։

Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ ասել է. «Ներքին Հանդում հայկական ուժերի դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակոցների հետևանքով Հայաստանի զինված ուժերը կորուստներ ունի»։

Ակնհայտ է, որ հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում ցանկացած բախման առաջացումը կարող է խաթարել խաղաղության բանակցությունները և խնդիրներ ստեղծել վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացում։ Անկասկած Հայաստանի հարավում լարվածության աճը հստակ մեսիջ է պաշտոնական Երեւանի համար, առ այն, որ անհապաղ ընդունել Բաքվի պայմանները եւ ստորագրել համաձայնագիրը։

Մինչդեռ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բրիտանական «Telegraph» թերթին տված հարցազրույցում Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի և դրա հետաձգման պատճառի առնչությամբ մեղադրել է Ալիևին՝ ասելով, որ «խաղաղության պայմանագրի ճարտարապետությունն ու սկզբունքները համաձայնեցված են և նախորդ տարեվերջին մեզ թվում էր, թե մենք շատ մոտ ենք ի վերջո վերջնական պայմանագրի տեքստի համաձայնեցմանը», սակայն այս գործընթացի սկզբից Իլհամ Ալիևը երեք անգամ հրաժարվեց մասնակցել տարբեր ձևաչափերով խաղաղության վերջնական բանակցություններին։

Փորձագետների կարծիքով, ըստ փաստերի, Իլհամ Ալիևի կառավարությունը հիմնականում հավատարիմ չի եղել և ապագայում էլ չի լինելու  Հայաստանի հետ որևէ խաղաղության համաձայնագրին, մինչև չիրականացվեն Բաքվի մաքսիմալիստական նպատակները։

Բաքվի լրատվամիջոցներում իշխանական վերլուծաբաններից Ասիֆ Նարիմանլին Սյունիքում Հայաստանի սահմանապահ դիրքի ուղղությամբ  Ադրբեջանի սահմանապահ զորքերի հարձակումները պայմանավորել է Զանգեզուրի կեղծ միջանցքով՝ գրելով, որ Եվրոպական միության և Կենտրոնական Ասիայի ներդրումային ֆորումը որոշել է 10 միլիարդ եվրո ներդնել Անդրկասպյան տրանսպորտային միջանցքում, որը Ասիան կապում է Եվրոպային։ Այս որոշումը ևս պատճառ է դառնում, որ Հայաստանի հարավից միջանցք (Զանգեզուրի միջանցք) ստանալու ծրագիրը ցանկալի դառնա Եվրոպայի համար։

Եթե ​​Զանգեզուրի միջանցքը ստեղծվի, ապա կփակվի Հայաստանի և Իրանի միջև սահմանը։ Արևմուտքի քաղաքականությունը գլխավորապես հիմնված է Հյուսիս-Հարավ միջազգային ճանապարհին Իրանի համար խոչընդոտ ստեղծելու վրա՝ Իրանի նկատմամբ ճնշումն ուժեղացնելու նպատակով։

Մինչդեռ, Իրանի քաղաքական և ռազմական հզորության պատճառով Բաքվի իշխանության ռազմական, տնտեսական և քաղաքական կառուցվածքում  ներթափանցած երկրները չեն կարող Իրանի դեմ ինչ-որ որոշում կայացնել կովկասյան տարածաշրջանի ապագայի համար։ Իսկ այս կապակցությամբ Իրանը տվել է անհրաժեշտ նախազգուշացումները և լիովին պատրաստ է դիմակայել Հարավային Կովկասում արտատարածաշրջանային երկրների դավադրություններին։

*

Այն դեպքում,երբ Բաքվի կառավարության օրակարգում է Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու հարցը, Նիկոլ Փաշինյանի կառավարության ընդդիմադիր կուսակցությունները փորձում են օգտագործել այս հարցը՝ դիմակայելու Երեւանի կառավարության վարած քաղաքականությանը։

Կասկած չկա,որ վերջնական խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը պետք է բարեփոխեն իրենց սահմանադրությունները։ Հայաստանի Սահմանադրության մեջ ներառված է տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ։ Ակնհայտ է, որ խաղաղության վերջնական համաձայնագրի ստորագրումը հնարավոր չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ օրակարգից չի հանվել Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային պահանջը։ Չնայած այն հանգամանքին, որ Իլհամ Ալիևի կառավարությունն անընդհատ իր պահանջներն է ներկայացնում Երևանի կառավարության պաշտոնյաներին, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ քայլեր է կատարում այս ոլորտում, սակայն ադրբեջանական կողմը առ այսօր ոչ մի որոշակի քայլ չի կատարել  վերջնական խաղաղության պայմանագիրը ստորագրելու ուղղությամբ։

Թվում է թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության պաշտոնյաները պետք է սպասեն, որ Բաքուն նախ հանրաքվեի  դնի Ադրբեջանի Սահմանադրությունը, ապա  իրենք ձեռնամուխ լինեն այդ քայլին։ Որովհետև հակառակ դեպքում նրանք կարող են խաբվել օտարերկրացիներից՝ նրանց մշակած ծրագրերի հետևանքով։ Օտարերկրացիները  Իլհամ Ալիևի կառավարությունում զբաղված են  այլ երկրների դեմ դավեր նյութելով։

Հայաստանի Սահմանադրությունը վերաբերում է 1990 թվականին այս երկրի անկախության հռչակագրին։ Իր հերթին այս հռչակագիրը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Խորհրդային Հայաստանին միացնելու մասին 1989թ. օրենքին։ Իհարկե Խորհրդային Միության Գերագույն խորհուրդը, որն այն ժամանակ բարձրագույն իշխանությունն էր, անմիջապես չեղարկեց  այդ որոշումը։ Այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանի ցուցաբերած ծայրահեղ ճկունությունը և Հայաստանի Սահմանադրությունը փոխելու նրա ցանկությունը մեծացրել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ակնկալիքները Երևանից։ Նիկոլ Փաշինյանը վերջերս հերթական անգամ քննադատեց Հայաստանի գործող Սահմանադրությունը և հայտարարեց, որ քանի դեռ այս դրույթները մնում են Հայաստանի Սահմանադրության մեջ, երբեք խաղաղություն չի հաստատվի Հայաստանի և Ադրբեջանի  միջև։

Այս հարցերը լուրջ հակասություններ են առաջացրել Ազգային ժողովում և երևանյան լրատվամիջոցներում՝ կապված Հայաստանի Սահմանադրության փոփոխության հետ։ Չնայած Հայաստանում Սահմանադրության փոփոխության հանրաքվեի թեժ քննարկումներին, պարզ չէ՝ այս երկրի նոր Սահմանադրության նախագիծը կներկայացվի՞, թե՞ ոչ։ Այս առնչությամբ Միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանը ասում է. «Միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունք է այն, որ պետությունը չի կարող իր ներպետական իրավունքը, այդ թվում՝ Սահմանադրությունը, վկայակոչել միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորությունը չկատարելու համար: Նույնպիսի փաստ է, որ միջազգային պայմանագիրը ենթակա է վավերացման, և այդ վավերացումը տեղի չի ունենում, եթե այն հակասում է Սահմանադրությանը»։

Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասել է,«Հայաստանը չի կարող ստորագրել մի փաստաթղթի տակ, որը վեր կլինի երկրի Սահմանադրությունից»։Նա կարծում է՝ եթե պայմանագիրը ստորագրվի, կհակասի Մայր օրենքին, ու նաև դրա համար էլ իշխանությունն ուզում է մինչ այդ փոխել Սահմանադրությունը, այնտեղից հանել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին Անկախության հռչակագրին հղումը։

Ընդհանրապես, պետք է ասել՝ երկրի Սահմանադրության փոփոխության շուրջ Հայաստանում ընթացող վիճահարույց քննարկումների պատճառով մոտ ապագայում դժվար թե թշնամի կողմերի միջև խաղաղության պայմանագիր կնքվի։

*

Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը ևս մեկ անգամ մեղադրել է ԱՄՆ-ին «Ղրղզստանի ներքին գործերին միջամտելու» մեջ և խոսքն ուղղելով Վաշինգտոնին ընդգծել է. «Իմ միակ պահանջն այն է, որ դուք չմիջամտեք մեր երկրի ներքին գործերին»։

Այս հայտարարությունը տարածվել է ի պատասխան ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի անցյալ ամսվա նամակին։Այս տարվա հունվարի սկզբին ԱՄՆ պետքարտուղարը՝ մի նամակ ուղարկելով Բիշքեկ,  իր մտահոգությունն էր հայտնել Ղրղզստանի Շահույթ չհետապնդող կազմակերպությունների օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի հաստատման վերաբերյալ և Ղրղզստանի նախագահին  կոչ էր  արել Ազգային ժողովում  չհաստատել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը։ Ի դեպ  ԱՄՆ պետքարտուղարը սպառնացել է, որ եթե այս օրենքը ընդունվի, ամերիկացի հասարակական ակտիվիստներն ու գործարարները կդադարեցնեն իրենց հարաբերությունները Ղրղզստանի կառավարության հետ։

Ակնհայտ է, որ ԱՄՆ կառավարության այս գործողությունն այլ իմաստ չունի, քան միջամտել Ղրղզստանի ներքին գործերին։Ղրղզստանի նախագահը նաև նշելով, որ ԱՄՆ-ում  կա նմանատիպ օրենք հավելել է.- Այս օրինագծի նպատակն է հստակեցնել և  թափանցիկ դարձնել  Ղրղզստանում գործող հասարակական կազմակերպությունների գործունեությունը։Տարածած հայտարարության մեջ Սադիր Ջապարովը նաև խստորեն քննադատել է Ղրղզստանում գործող որոշ արևմտյան ոչ կառավարական կազմակերպությունների՝ կեղծ տեղեկություններ տարածելու գործողությունները։

Կասկածից վեր է, որ օտար երկրների և արևմտյան կառույցների կողմից ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ֆինանսավորումը խոչընդոտում է Ղրղզստանի ազգային շահերի պահպանումը։

Ավելի վաղ և վերջին տասնամյակի ընթացքում ամերիկյան և բրիտանական կառավարությունները տասնյակ միլիոնավոր դոլարների կանխիկ օգնություն են տրամադրել ղրղզ քաղաքական գործիչներին, ակտիվ քաղաքական կուսակցություններին և այս երկրի մամուլի ոլորտում հայտնի գրողներին։Բիշքեկի կառավարության պաշտոնյաները միշտ բողոքել են Միացյալ Նահանգների և  Բրիտանիայի դեմ, այն պատճառով,որ արևմտյան պետությունները արևմտյան դիվանագետների միջոցով  Ղրղզստանի բանկային համակարգից դուրս կանխիկ գումար են փոխանցում այս երկիր:

Այնուամենայնիվ արեւմտյան կառավարությունները ոչ միայն հստակ պատասխան չեն տվել Բիշքեկի կառավարության բողոքներին, այլեւ այս հարցում եւս չեն նահանջել իրենց դիրքերից։ Փաստորեն, արևմտյան դիվանագետները դեռևս կանխիկ գումար և ճամբրուկներ են փոխանցում Ղրղզստան, փորձելով հեղաշրջում իրականացնել  և ապակայունացնել Կենտրոնական Ասիայի այս երկիրը։Այս համատեքստում ղրղզ քաղաքական վերլուծաբան և հետազոտող Ազիզ Օսմանովը համոզված է, որ Արևմուտքը Սորոսի հիմնադրամի օգնությամբ անկայունություն է ստեղծել Կենտրոնական Ասիայում, և այժմ հերթը Ղրղզստանինն է։ Այդ մասին է վկայում Սորոսի հիմնադրամի աջակցությամբ Ղրղզստանում որոշ ծրագրերի իրականացումը։

Այս ղրղզ քաղաքական վերլուծաբանն ու հետազոտողը նաև նշելով, որ Արևմուտքը փորձում է Ղրղզստանը և Կենտրոնական Ասիան վերածել աշխարհաքաղաքական և տեղեկատվական մարտերի փորձադաշտի  ասել է,- Սորոսի հիմնադրամի այս նախագծի կազմակերպիչները գրողներին կոչ են անում գրել այնպիսի հոդվածներ,որոնք կվնասեն ՌԴ-ի հետ համագործակցությանը,ու նաև գրել, որ Ղրղզստանի ներկայությունը Եվրասիական միությունում լրջորեն վնասում է Ղրղզստանին։